Երևան
12 °C
Նոյեմբերի 12-ին վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրում: Ոմն Լեւոն Բաղդասարյանի ծննդյան արարողության ժամանակ վիճաբանություն է սկսվել հոբելյարի եւ հյուրանոցային համալիրի գործադիր տնօրեն Վաչագան Գալստյանի միջեւ: Վիճաբանությունը վերաճել է ծեծի, միջադեպին խառնվել է ոստիկանությունը: Մեր տեղեկություններով դեպքի վայրում տեսախցիկ է եղել, որն արձանագրել է տեղի ունեցածը:
Դեպքի մասին տեղեկությունը լրատվամիջոցներում հայտնվել է միայն երեկ: Համաձայն այդ հրապարակումների՝ վիճաբանությանը եւ ծեծկռտուքին մասնակից են եղել հայտնի Բուդաղյան եղբայրները՝ Արտակը եւ Արայիկը:
Արայիկ Բուդաղյանը մեզ հետ զրույցում հերքեց միջադեպին իր մասնակցությունը. «Սուտ է, Բուդաղյաններն ընդհանրապես կապ չունեն էդ գործի հետ: Գրված է, որ Արտակն էլ ա էնտեղ եղել, Արտակն ընդհանրապես այդտեղ չի եղել, այդ օրն էլ Գորիսում չի եղել»,- ասաց Արայիկ Բուդաղյանը:
- Իսկ դուք եղե՞լ եք ռեստորանում:
- Եղել եմ, կողքի մարդ եմ եղել:
- Իսկ ովքե՞ր էին վիճում:
- Այդ հարցին չեմ կարող պատասխանել, իրավաբանս կասի:
- Ձեզ ոստիկանություն կանչե՞լ են միջադեպի հետ կապված:
- Ինձ որպես վկա են կանչել:
- Իսկ դուք ականատես եղե՞լ եք վիճաբանության, ծեծկռտուքի:
- Հա, վկա եղել եմ, հեռվից տեսել եմ:
Բուդաղյանի փաստաբան Ռոբերտ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց նույնը, ինչ Բուդաղյանը: Նա ընդգծեց, որ դեպքին Բուդաղյանների մասնակցության վերաբերյալ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. «Էդ մարդը որեւէ բանի հետ կապ չունի: Ոստիկանությունից կարող եք ճշտել»,- ասաց նա:
Ոստիկանության Գորիսի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Բակունցը մեզ հետ զրույցում ասաց, որ «Դիանա» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած միջադեպով հետաքննություն է ընթանում, տեսախցիկներն առգրավվել են:
- Պարոն Բակունց, իսկ միջադեպի մասին ի՞նչ է արձանագրված ձեզ մոտ, ինչպե՞ս է տեղի ունեցել այն:
- Վիճել են ու խփել իրար մի քանի հոգի:
- Բուդաղյանները մասնակցություն ունեցե՞լ են այդ միջադեպին:
- Ոչ, անջատողի դերում է եղել Բուդաղյան Արայիկը՝ ըստ տրված բացատրությունների, ըստ նախապատրաստված նյութերի: Մնացածը կպարզվի: Տեսախցիկների ձայնագրությունն առգրավված է, ուղարկում ենք փորձաքննության, մնացածը լրատվական վարչությունից ճշտեք:
- Կասե՞ք, թե ովքեր են վիճաբանության կողմերը:
- Վեճը տեղի է ունեցել Լեւոն Բաղդասարյանի (ում ծնունդը նշելիս են եղել ռեստորանում) եւ ռեստորանի տիրոջ՝ Վաչագան Գալստյանի միջեւ:
Նշենք, որ Գորիսում գտնվող այդ հյուրանոցային համալիրում հաճախ են միջադեպեր լինում: Այս տարվա վերջին աղմկահարույց դեպքը Գորիսի նախկին ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի եւ մարզի իրավապահ կառույցի ղեկավարների մասնակցությամբ ծեծկռտուքն էր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT