Brexit-ից հետո Եվրամիությանը սպառնում է ItaliaExit-ը. Իտալիան որոշիչ հանրաքվեի շեմին է

21/11/2016 schedule16:00

Եվրամիությունը կանգնած է նոր մարտահրավերի շեմին, որն իր մասշտաբներով կարող է համեմատվել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հունիսի 23-ին կայացած հանրաքվեի հետ: Խոսքը վերաբերում է դեկտեմբերի 4-ին Իտալիայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեին, որն արդեն Brexit-ի օրինակով անվանում են ItaliaExit: Ճիշտ է հանրաքվեն Եվրամիությունից Իտալիայի դուրս գալու հարցով չէ, սակայն դրա արդյունքները եվրահոռետեսները համարում են գործող կառավարության եւ Եվրամիությունում Իտալիայի հետագա գտնվելու, եվրոգոտում մնալու նպատակահարմարության շուրջ հանրաքվե:

Վարչապետ Մարիո Ռենցիի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվում է էական փոփոխություններ կատարել երկրի կառավարման համակարգում: Մասնավորապես, առաջարկվում է երկրի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի անդամների թիվը կրճատել եւ 315-ից հասցնել 100-ի: Այն կազմված է լինելու 21 քաղաքապետից, 74 տարածաշրջանային խորհրդականից եւ 5 սենատորից, որոնց 7 տարով նշանակելու է նախագահը:

Բացի այդ, նախատեսվում է զգալիորեն կրճատել Սենատի լիազորությունները, ինչը ընդդիմության կողմից որակվել է իբրեւ երկրի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կրճատում: Եթե մինչ այժմ որեւէ օրենք ընդունելու համար անհրաժեշտ էր, որ այն ստորին՝ Պատգամավորների պալատում ընդունվելուց հետո արժանանա նաեւ Սենատի հավանությունը, ապա փոփոխություններից հետո դրա անհրաժեշտությունը չի լինի եւ վերջինս կարող է իր կարծիքը հայտնել միայն հանրաքվեի ու բարեփոխումների հարցերի շուրջ:Մնացած հարցերում Սենատը միայն կարող է խորհրդատվական գործառույթներ ունենալ:

Վարչապետ Մարիո Ռենցին արդեն զգուշացրել է, որ եթե իր նախաձեռնած փոփոխությունները չընդունվեն հանրաքվեի ժամանակ, ինքը հրաժարական է տալու: Դատելով սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ քաղաքացիների տրամադրություններից՝ այն, ամենայն հավանականությամբ չի ընդունվի, ինչին կարող է հետեւել Ռենցիի հրաժարականը: Այդ դեպքում պետք է  նշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնցում իշխող կուսակցությունը հազիվ թե կարողանա հաղթել:

Հենց այստեղ էլ կայանում է առաջիկա հանրաքվեի ինտրիգը: Բանն այն է, որ արտահերթ ընտրությունների դեպքում հաղթելու մեծ շանսեր ունեն ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք հոռետեսորեն են տրամադրված Եվրամիության ապագայի հարցում: Օրինակ դրանցից մեկը՝ «Հինգ աստղ»-ը՝ ի դեմս բավական մեծ ժողովրդականություն վայելող Բեպպե Գրիլլոյի, պահանջում է եվրագոտուց Իտալիայի դուրս գալու շուրջ հանրաքվե անցկացնել:  Նա պնդում է, որ 1999 թվականին եվրոյի անցնելուց հետո Իտալիայի տնտեսական վիճակը վատթարացել է: Նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» կուսակցությունը եւս կասկածի տակ է առնում եվրոյի օգտագործման նպատակահարմարությունը եւ քննադատում է Բրուսելի քաղաքականությունը: Երրորդը՝ անջատողական տրամադրություններ ունեցող «Հյուսիսի լիգա» շարժումն է, որը փաստացի կասկածի տակ է առնում ոչ միայն Եվրամիության գոյությունը, այլեւ՝ Իտալիայի տարածքային ամբողջականությունը:

Սպասվում է, որ հանրաքվեի բացասական արդյունքների դեպքում Իտալիայում իրար հետ փոխկապակցված իրադարձություններ տեղի կունենան, որոնք ի վերջո կարող են բերել մի վիճակի, որ Իտալիան եւս Մեծ Բրիտանիայի օրինակով Եվրամիությունից դուրս գալու շուրջ հանրաքվե անցկացնի: Նման տրամադրությունների խորացմանը նպաստում են նաեւ կառույցի առաջատար երկրներում՝ Ֆրանսիայում Եվրամիությունից դուրս գալու ջատագով «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի եւ ընդհանրապես եվրահոռետեսների վարկանիշի աճը, ինչպես նաեւ Գերմանիայում նույն տրամադրություններն ունեցող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության աճող ժողովրդականությունը: Այս ամենի հանրագումարը բավական մշուշոտ է դարձնում Եվրամիության՝ որպես կառույցի ամբողջականությունը: Deutsche Bank-ը այսօր հրապարակված զեկույցում Եվրամիությունից Իտալիայի դուրս գալու հավանականությունը գնահատել է 60 տոկոս:

Տպել
1097 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել