650 կամավորական է հավաքագրվել. ՀՅԴ-ն ակտիվ պահեստազոր է հիմնում

Պահեստային գումարտակ ձեւավորելու եւ լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում այն կիրառելու ՀՅԴ գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի կոչին արդեն շուրջ 650 քաղաքացի է արձագանքել:

Կամավորագրված քաղաքացիները Հայաստանի տարբեր մարզերից են: Ներկայումս այդ քաղաքացիների հետ անհատական աշխատանքներ են տարվում՝ նրանց ունակությունները գնահատելու եւ ճիշտ բաշխում կատարելու համար: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար Արտաշես Մխիթարյանը:

«Այսօրվա դրությամբ հավաքագրվել է 650 հոգի, հիմա հիմնականում աշխատանքները տարվում են հավաքը շարունակելու համար: Թեեւ գումարտակը կազմված է լինելու 400-500 հոգուց, բայց շատ պետք է հավաքվեն, որ ընտրության հնարավորություն լինի: Ցանկությունը, կամավորագրումը քիչ է, նաեւ պետք է պատրաստված լինեն, առողջական վիճակը պետք է թույլ տա: Հիմա անհատական աշխատանքներ են տարվում բոլոր անդամագրվածների հետ՝ զուտ իրենց ռազմական ունակությունները, հմտությունները ճշտելու համար, որ կարողանանք իմանալ՝ ում, ինչ կարգավիճակով կարող ենք օգտագործել (ով է գնդացրորդը, ով է հրաձիգը, ով է հրետանավորը, տանկիստը, հետախույզը, կապավորը): Ընտրությունից հետո որոշելու ենք՝ ովքեր են առաջին պահի համար պիտանի, ովքեր են հետագայում որպես պահեստային պետք գալու: Դրանից հետո անցկացվելու են վարժական հավաքներ, ունակությունները կատարելագործելու, նախապատրաստելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Մխիթարյանը:

Սրան, ըստ հանձնախմբի ղեկավարի՝ հաջորդելու է ստորաբաժանումների ներդաշնակումը, գնդի, դասակի, գումարտակի կազմումը, զորավարժությունների անցկացումը: Վերը նշված կազմակերպչական աշխատանքները, Մխիթարյանի կարծիքով կավարտվեն դեկտեմբերին:

«Դրանից հետո կմեկնենք պաշտպանական շրջան, որը ՊՆ-ն մեզ կհատկացնի: Այնտեղ տեղանքին կծանոթանանք, որ պատրաստ լինենք անհրաժեշտության դեպքում մարտական խնդրի կատարմանը: Սրանով ուզում ենք ներդնել ակտիվ պահեստազորի գաղափարը, որն ազգ-բանակ հայեցակարգի մի մասն է: Ամեն քաղաքացի պետք է իմանա իր խրամատի տեղը, կրակի գոտին, թշնամու հարձակման հավանական ուղղությունը եւ պատրաստ լինի կրակել այդ ուղղությամբ»,- ասաց Մխիթարյանը:

Հարցին, թե արդյո՞ք այս պահին տեսնում են այդ պահեստազորի անհրաժեշտությունը, ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հանձնախմբի ներկայացուցիչը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ այդ անհրաժեշտությունը միշտ էլ եղել է 1994 թվականի մայիսի 12-ից հետո: Այդ անհրաժեշտությունը միշտ կա, քանի դեռ մեր հարեւաններն Ադրբեջանն ու Թուրքիան են, դրա անհրաժեշտությունը միշտ էլ լինելու է»:

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշվում էր. «2016 թվականի ապրիլի 2-ից սկսված լայնածավալ մարտական գործողություններին հանպատրաստից կամավորականների մասնակցությունը վեր հանեց կազմակերպչական և պատրաստվածության մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ է իրականացնել այս սպառնալից ժամանակաշրջանում, այդ իսկ պատճառով ՀՀ ՊՆ-ի հետ համաձայնեցված, ՀՅԴ Գերագույն Մարմինը որոշում է կայացրել՝ կազմավորել կամավորականների պահեստային գումարտակ, որի կիրառումը նախատեսվում է միայն լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում»: 

Վերջերս «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը եւս հանդես էր եկել հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը: Թե ինչ արձագանք է գտել նրա հայտարարությունը՝ կփորձենք պարզել առաջիկայում:

Տպել
23379 դիտում

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ

Որքան քվե են ստացել քաղաքական ուժերը Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններում

Ամեն ինչ դեռ նոր է սկսվում. ՀԱԿ-ը շնորհավորել է Իմ քայլը դաշինքին, Նիկոլ Փաշինյանին ու ժողովրդին

Յոհաննես Հանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ

Մոլդովայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին՝ «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ

Հաջողություն եմ մաղթում խորհրդարանական մեծամասնությանը, այժմ դուք եք ու մարտահրավերները. Ա. Հովհաննիսյան

Այսօրվանից սկսվում ՀՀ 2018 թ. լավագույն 10 մարզիկների SMS քվեարկությունը

Ովքեր են նոր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստանի» 18 պատգամավորը. հայտնի են անունները. նախնական