Վարչապետը հերթական ականջահաճո մեսիջն ուղարկեց հանրությանը

Անցյալ շաբաթ վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական ականջահաճո մեսիջն ուղարկեց հանրությանը: Նա նախ դժգոհեց, որ միջազգային պատժամիջոցներից ձերբազատված իրանական հսկայական շուկայում «Հայաստանը զբաղեցնում է չնչին տոկոս», ապա հանձնարարեց համապատասխան գերատեսչություններին հնգօրյա ժամկետում ներկայացնել իրավիճակի շտկման «դեղատոմս»: Նպատակն այն է, որ Հայաստանից Իրան արտահանվի ավելի շատ սննդամթերք և գյուղմթերք:

Հատկապես Ռուսաստանում գնողունակության անկման ֆոնին, որից տուժում են նաեւ հայ արտահանողները, հայկական սննդամթերքի եւ գյուղմթերքի համար արտահանման նոր շուկաներ գտնելու կառավարության ղեկավարի հանձնարարականն առաջին հայացքից կարելի է միայն ողջունել: Հատկապես երբ այդ շուկան՝ Իրանը, Հայաստանի «քթի» տակ է: Այժմ բավարարավածությամբ հոգոց կհանեն Իրանի հետ առեւտրատնտեսական կապերի աշխուժացման կողմնակիցները, իշխանության PR-շիկները կխոսեն կառավարության հերթական ճիշտ նախաձեռնության մասին, իսկ ազգաբնակչության ահագին մասի մոտ գուցե հերթական դրական սպասումը ձեւավորվի «ռեֆորմատոր» կառավարության քայլից: Սակայն իրանակությունը շատ ավելի բարդ է, քան ներկայացվում է:

Այս տարվա ինը ամիսների տվյալներով, Իրանի հետ առեւտրաշրջանառությունը կազմել է 179 մլն դոլար, որը 27 միլիոն դոլարով կամ 14%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին: Բայց սա ամենը չէ: Ընդհանուր առեւտրի մեջ Հայաստանից Իրան արտահանված ապրանքների տեսակարար կշիռը կազմում է շուրջ 30% կամ 57 մլն դոլար, իսկ մնացած մասն Իրանից Հայաստան ներկրումն է: Սա է ընդհանուր պատկերը, որից դժգոհում է կառավարության ղեկավարը եւ հանձնարարում օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել: Ամենայն հավանականությամբ, այս ցուցանիշների մեջ հաշված չէ Իրանի հետ գազ էլեկտրաէներգիայի դիմաց բարտերային սխեմայով առեւտուրը:

Պարզվեց, վարչապետի հանձնարարությունը հենց այնպես չէր հնչել: Այն Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար, գլխավոր մաքսատան պետ Մասուդ Քարբասիանի գլխավորած պատվիրակության հետ Երեւանում նույն օրը կայացած հանդիպումից առաջ տեղեկատվական հարվածային գործիք էր: Վարչապետը գրեթե նույն խոսքերը կրկնեց այդ հանդիպմանը, սակայն ըստ պաշտոնական հաղորդագրության, իրանական կողմի ռեակցիան բավական զուսպ է եղել: Քարբասիանին ավելի շատ խոսել է հայ-իրանական սահմանին ստեղծվող ազատ տնտեսական գոտու մասին, որը հնարավորություն է տալու Թեհրանին Հայաստանի միջոցով դուրս գալ ԵԱՏՄ շուկա:

«Մենք կարող ենք ազատ տնտեսական գոտու միջոցով համագործակցություն ծավալել դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա: Որպես կապող կամուրջ՝ Հայաստանը կարող է որոշիչ դերակատարություն ստանձնել այս ոլորտում, ինչն իր հերթին կարող է նպաստել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը»,- ասել է Մասուդ Քարբասիանը: Վերջերս շրջանում Իրանը ԵԱՏՄ-ին կապող օղակ, կամուրջ կամ ճանապարհ դառնալու Հայաստանի հնարավորության մասին խոսում են շատերը` առանց խորանալու մանրուքների մեջ: Սա «մանտրա» է դարձել, որ շատերն ուղղակի կրկնում են:

«Իրականում Իրանը, չնայած պատժամիջոցների չեղարկմանը, շարունակում է մնալ բավականին փակ եւ պրոտեկցիոնիստական շուկա, ուր մտնելը ահագին դժվար է: Բացի այդ, Իրանում շատ ապրանքատեսակների արտադրությունը ավելի էժան է ստացվում, քանի որ շուկան հովանավորչական է, գազը տրամադրվում է սպառողներին ու արտադրողներին շատ ավելի էժան: Ուստի, արտադանքն էլ էժան է ստացվում»,- մեզ հետ զրույում նշեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ հավելելով, որ Հայաստանն Իրանին կարող է առաջարկել ծառայություններ, այն էլ ոչ բոլոր ոլորտներում: «Օրինակ՝ առողջապահությունն այնտեղ ավելի զարգացած է: Հայաստանը Իրանին կարող է առաջարկել կրթական եւ տուրիստական ծառայություններ»,- ասաց մեր զրուցակիցը:

Որպես համագործակցության մյուս ոլորտ նա նշեց հանքարդյունաբերությունը: «Պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը եւ Հայաստանը հնարավորություն ունեն սահմանամերձ հատվածում պղնձից, ասենք, կաբելի արտադրության գործարան բացել: Իրանն ու Հայաստանը սամանամերձ հատվածում ունեն պղնձի հանքեր եւ պոտենցիալների միավորման պարագայում հնարավոր կլինի հիմնել վերջնական, շահութաբեր արտադրանք տվող գոծարան», - ասաց նա՝ հավելելով, որ երկու երկրները կարող են համագործակցել նաեւ ռազմարդունաբերության ոլորտում: «Օրինակ, համատեղ արտադրել եւ կատարելագործել անօդաչու թռչող սարքեր», - նշեց Մանուկյանը:

Հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերություններում ծառայությունների զարգացման վրա շեշտը դրեց նաեւ Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը: «Օրինակ՝ Հայաստանը կարող է եվրոպական երկներից դեպի Իրան մեծ ներդրումային ծրագրերի համար օֆիսային հաբ ծառայել: Սակայն սրա համար եւս պետք է ներդրողներին առաջարկել համապատասխան օֆիսային հարմար ենթակառուցվածքներ եւ որակյալ աշխատուժ: Բացի այդ, Հայաստանն ու Իրանը կարող են համագործակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում», - մեզ հետ զրույցում ասաց Ջրբաշյանը:

Երկու բանախոսներն էլ ձեռնպահ մնացին կանխատեսումներ անել հայկական սննդամթերքի եւ գյուղմթերքի` դեպի իրանական լայնարձակ շուկա արտահանելու հնարավորությունների մասին: Հաշվի առնելով Իրանի հովանավորչական եւ պրոտեկցիոնիստական շուկան (էլ չասած տնտեսության կարգավորման Շարիաթի կանոնները)՝ այս նախաձեռնության հեռանկաները բավական մշուշոտ են, այնպես, ինչպես մշուշոտ էին (մշուշի մեջ էլ մնացին) տարիներ առաջ Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու, հայ-իրանական երկաթուղի եւ հայ-իրանական նավթավերամշակման գործարան կառուցելու նախաձեռնություները:

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկադարյանի կարծիքով` այն, ինչ այժմ կատարում է Կարեն Կարապետյանի կառավարությունը` խոստումների կամ հայտարությունների տեսքով, ոչ այլ ինչ է, քան խորհրդարանական ընտրություններից առաջ PR-գործողություն: «Հասկանալի է, որ ՀՀ տնտեսության որեւէ լուրջ խնդիր հնարավոր չէ լուծել հինգ կամ վեց ամսվա ընթացքում: Իսկ ընտրություններին հենց այդքան է մնացել: Եթե հնարավոր չէ լուծել այդ խնդիրները, ապա պետք է ճիշտ մեսիջներ ուղարկել, հայտարարություններ կատարել, իսկ այնտեղ, որտեղ հնարավոր է` գործողությունների գնալ: Այս ամենի իմաստը նախընտրական PR-ն է»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Տպել
6765 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել