Երևան
12 °C
Ինչպես եւ կանխատեսվել էր, այսօրվանից արկտիկական օդային հոսանքների ներհոսքը մեր հանրապետության տարածք սկսվել է: Հայաստանում օդի ջերմաստիճանը նվազել է՝ Աշոցքում գիշերը հասնելով մինչեւ -22 աստիճան ցրտի:
Այս պահին Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում, Արցախում ամպամած է, առանձին հատվածներում թույլ ձյուն է տեղում: Մեզ հետ զրույցում «Հիդրոմետ» ծառայության տվյալները ներկայացրեց օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Ցերեկը նույնպես բացասական ջերմաստիճաններ են գրանցվել: Օրինակ Գորիսում -4-ից չի բարձրացել, Լոռիում էլ էր շատ ցուրտ, Տավուշում էլ, Սյունիքում էլ: Այդ հատվածներում ամպամածությունը վաղվանից կցրվի, եղանակը կպարզի, գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի»,- ասաց Սուրենյանը:
Նրա փոխանցմամբ՝ մինչեւ նոյեմբերի 23-ը ներառյալ արկտիկական օդի ներհոսքը շարունակվելու է, օդի ջերմաստիճանը կիջնի: Երեւանում արդեն նոյեմբերի 23-24-ի գիշերները կգրանցվի -7-8 աստիճան ցուրտ, ցերեկային ժամերին՝ հազիվ կհասնի +3+4 աստիճանի:
«Ու առհասարակ, առաջիկա 5 օրերին մենք գտնվելու ենք սիբիրական անտիցիկլոնի ազդեցության գոտում, որն արտակարգ ցրտեր է առաջացրել Ռուսաստանի սիբիրական հատվածում: Մոտ 3-4 հազար կիլոմետր տարածք գտնվում է անոմալ անտիցիկլոնի ազդեցության տակ, ջերմաստիճանը -40-45 է, որի հետեւանքով մի շարք դպրոցներ փակ են»,- ընդգծեց օդերեւութաբանը:
Հարցին, թե արդյո՞ք Հայաստանում եւս ջերմաստիճան այդքան կնվազի՝ Սուրենյանը պատասխանեց. «Երեկ Հայաստանից մոտ 300 կմ հյուսիսով անցել են մինչև -25 աստիճան ջերմաստիճան ունեցող օդային հոսանքներ: Ես նշել եմ, որ եթե հանկարծ դրանք մտնեին մեր երկիր, Երևանում -20 աստիճան սառնամանիքը պատրաստ էր: Դրանք ներխուժել են Վրաստան՝ առաջացնելով ուժեղ փոթորիկ: Երեկ գիշերը շատ ուժեղ փոթորիկ է եղել Վրաստանում, հսկայական վնասներ կան եւ ջերմաստիճանը արտակարգ նվազել է: Փառք Աստծո, դա մեզ շրջանցեց, բայց էլի ներթափանցում եղավ եւ օդի ջերմաստիճանը նվազեց»:
Հարցին, թե արդյո՞ք հնարավոր են նման քամիներ՝ Գագիկ Սուրենյանը բացասական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ Վրաստան ներխուժելուց հետո այդ ճակատն անցել է:
Խոսելով առաջիկա 5 օրերի մասին՝ Սուրենյանն ասաց, որ ըստ «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումների առաջիկա 5 օրերին մեր երկրում առանց տեղումների եղանակ է կանխատեսվում:
«Ամպամածություն հիմնականում չի լինի, ջերմաստիճանի բարձրացում չենք կանխատեսում»,- վստահեցրեց նա:
Ի դեպ, մեր հարցին ի պատասխան օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալը հայտնեց, որ ամենացածր ջերմաստիճանը վաղը գիշերը սպասվում է Աշոցքում (-22-23 աստիճան), Վարդենիսի հատվածում (մինչեւ -20):
«22-ի լույս 23-ի գիշերը կլինի ամենացուրտ օրը: Սպասվում է -22 աստիճան ցուրտ, որը նոյեմբերի համար բավականին անոմալ ջերմաստիճան է Հայաստանի դեպքում: Մեզ մոտ նման ջերմաստիճան սովորաբար լինում է հունվարին»,- ասաց Սուրենյանը:
Նա նաեւ հայտնեց, որ նոյեմբեր ամսվա վերջին բավականին լուրջ ցիկլոն է մոտենում մեր երկրի տարածքին Սկանդինավիայի շրջաններից, որի հետագիծն այս պահին ուսումնասիրվում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները
Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու
ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ
Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին
ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին
Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել
Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում
2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ
Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած
Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել
Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին
Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են
Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT