Երևան
12 °C
Այս պահին մեր հանրապետության տարածքը գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում: Եթե այսօր ցերեկվա ընթացքում ցիկլոնի ազդեցությունը զգացվել է Հանրապետության հյուսիսային կեսում (Շիրակ, Լոռի, Տավուշ), որի հետեւանքով մառախուղ եւ թույլ տեղումներ են եղել, առաջիկա ժամերից ցիկլոնը կընդգրկի հանրապետության ողջ տարածքը:
«Հիդրոմետ» ծառայության կանխատեսումները armtimes.com-ին հայտնեց օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Տեղումների ինտենսիվության պիկը կլինի առավոտվա 5-ից մինչեւ ժամը 10-11-ը: Այդ ընթացքում բոլոր շրջաններում տեղումներ կլինեն: Լեռնային շրջաններում ձյուն կտեղա, նախալեռնային գոտիներում՝ թաց ձյուն, ձնախառն անձրեւ, իսկ հովիտներում (Երեւան, Արարատյան դաշտ)՝ անձրեւ»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց օդերեւութաբանը:
Նրա փոխանցմամբ՝ ցիկլոնին զուգահեռ արդեն մեր երկրի տարածք են ներխուժել արկտիկական ցուրտ օդային հոսանքներ: «Շատ ցուրտ չի լինի, բայց նախորդ օրերի համեմատ ջերմաստիճանը շոշափելիորեն կնվազի: Մասնավորապես Երեւանում վաղը ցերեկը կլինի +10 աստիճան, իսկ նոյեմբերի 18-21-ը ցերեկային ժամերին սպասվում է +8+9 աստիճան տաքություն, գիշերները՝ 0-2 աստիճան ցուրտ»,- ընդգծեց Գագիկ Սուրենյանը:
Ներկայումս գործող ցիկլոնը Հայաստանի տարածքից կհեռանա վաղը կեսօրից հետո, երբ աստիճանաբար հանրապետության տարածքում տեղումները կդադարեն: Նոյեմբերի 18-ին, 19-ին, 20-ին եւ 21-ին մեր երկրի տարածքում կգերակշռի առանց տեղումների եղանակ:
Չնայած սրան, «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալի փոխանցմամբ՝ 21-ից հետո հնարավոր է սիբիրիական անտիցիկլոնի ներթափանցում:
«Սիբիրական անտիցիկլոնը արտահայտվում է չոր՝ առանց տեղումների եղանակներով, բայց ջերմաստիճանի անկումով: Ի միջի այլոց, հիմա Ռուսաստանի տարածքում, մասնավորապես Արեւմտյան Սիբիրում այս դարի ընթացքում տարվա այս ժամանակահատվածի համար ամենաանոմալ արտակարգ ցրտեր են, դպրոցները փակվել են, ջերմաստիճանը առանձին հատվածներում (Եկատերինբուրգ, Իրկուտսկ, Նովոսիբիրսկ) -40 աստիճանի է հասնում: Հիմա այդ անտիցիկլոնից մի ճյուղ պոկվում է ու Ղազախստանով, Կասպից ծովով տեղաշարժվում դեպի Կովկաս: Կհասնի, չի հասնի, ինչ ձեւով կհասնի՝ դեռ ճշտվում է, մենք հատուկ կհայտարարենք: Այս պահին միայն երեւում է, որ մի ճյուղ պոկվում է ու տեղաշարժվում դեպի մեզ»,- հավելեց Սուրենյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՑուրտ չէ, կարևորը հոգիներս է ջերմ. Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. լուսանկարներ
Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար
Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան
Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա
«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ
Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները
Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու
ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ
Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին
ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին
Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել
Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում
2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ
Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած
Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել
Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին
Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են
Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT