Երևան
12 °C
լուսանկարում՝ ձախից. Քաջարանն այսօր
Այսօր գիշեր հնարավոր է Երեւանում տեղա առաջին ձյունը: Հայաստանի գրեթե բոլոր մարզերում այսօր արդեն ձյան տեսքով տեղումներ գրանցվել են: ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը մեզ հետ զրույցում առանձնացրեց այն շրջանները, որտեղ դեռ ձյուն չի տեղացել:
- Պարոն Սուրենյան, Հանրապետության ո՞ր հատվածներում է այսօր ձյուն տեղացել:
- Ավելի հեշտ է ասել՝ որտեղ չի տեղացել: Բացառությամբ Արարատյան դաշտի (Արարատ, Արմավիր), Արագածոտնի նախալեռնային հատվածների, Վայոց ձորի նախալեռնային գոտիների (Վայք, Արենի, Եղեգնաձոր) եւ Երեւանի՝ մյուս բոլոր հատվածներում տեղումները հիմանականում ձյան տեսքով են: Հանրապետության շրջանների զգալի մասում առաջացել է ձնածածկույթ: Առանձին հատվածներում առկա են քամիներ, բուք, ճանապարհներին մերկասառույց: Շրջանների զգալի մասում խիտ մառախուղ է, ցածր հորիզոնական տեսանելիություն. հատկապես Սյունիքի մարզում եւ Արցախում տեղեր կան, որ հորիզոնական տեսանելիությունը 10 մետրից էլ փոքր է:
- Որտե՞ղ է այս պահին ձյան ծածկույթն ամենաշատը եւ որքան է կազմում:
- Ներկա պահին մենք ձնածածկույթի մասին չենք կարող խոսել, որովհետեւ դիտարկումը կատարվելու է առավոտյան ժամը 07-ին, բայց ներկա պահին, դատելով հարյուրավոր բնակավայրերից ինձ ուղարկված լուսանկարներից, պարզ երեւում է, որ գրեթե բոլոր վայրերում, որտեղ տեղումներ կան, ձյան ծածկ ձեւավորվել է: Հատկապես Լոռիում եւ Տավուշում տեղումները բավական ինտենսիվ են:
- «Հիդրոմետ» ծառայությունը կանխատեսել էր 20-25 սանտիմետր ձյան ծածկ Հանրապետության որոշ հատվածներում: Այդ կանխատեսումն իրականացե՞լ է:
- Այդ կանխատեսումը վերաբերում է այսօր գիշերվան եւ վաղը առավոտվան:
- Այսինքն դեռ ամեն ինչ առջեւո՞ւմ է:
- Այո, ցիկլոնի պիկը այսօր գիշերը եւ վաղն առավոտյան է: Վաղը կեսօրից հետո ցիկլոնն աստիճանաբար կկորցնի իր ուժը: Ճիշտ է, տեղումները կշարունակվեն մինչեւ երեկո, բայց ամեն դեպքում ինտենսիվությունը կթուլանա:
- Երեւանում այսօր ձյո՞ւն է սպասվում:
-Երեւանի բարձրադիր հատվածներում (Քանաքեռ, Ջրվեժ, Նոր Նորք, Նորք Մարաշ) գիշերը եւ լուսադեմին ցուրտ օդի ներհոսքի ամենապիկ պահին հնարավոր է թաց ձյուն տեղա:
- Ե՞րբ փոքր ինչ կմեղմանա եղանակը:
- Հոկտեմբերի 27-ին առանց տեղումների եղանակ է սպասվում, հոկտեմբերի 28-ին, 29-ին եւ 30-ին կնկատվի ամպամածության ավելացում, առանձին հատվածներում տեղումներ՝ այդ թվում Երեւանում: Նոր պրոցես նկատվում է 28-ից սկսած: Ի տարբերություն նախորդ ճակատի, որ եկել էր Արկտիկայից, նոր պրոցեսը գալիս է Միջերկրական ծովի ավազանից, այսինքն իր հետ բերում է արեւադարձային տաք հոսանքներ: Եվ չնայած ամպամած եղանակին եւ տեղումներին՝ ակնկալենք ջերմաստիճանի զգալի բարձրացում. հոկտեմբերի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը 5-7 աստիճանով կբարձրանա: Թե հետո երբ կիջնի՝ դա ճշտում ենք: Կարծես թե ամսի 31-ից կսկսի անկում ապրել: Իսկ մինչ այդ, ամսի 27-ից 30-ը համեմատաբար տաք կլինի: Տաք ասելով նկատի ունենք, որ եթե վաղը Երեւանում սպասվում է առավելագույնը 8 աստիճան տաքություն, ապա 28-ին, 29-ին ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչեւ +13+15 աստիճանի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT