Հին ՀՀԿ-ն տարեք, նոր սթայլի ՀՀԿ-ն բերեք. Սերժ Սարգսյանը չգնաց Պուտինի կամ Ալիեւի հետքերով

Այս շաբաթ տեղի է ունենալու ՀՀԿ 16-րդ համագումարը: Նախորդ համագումարը հետեւեց 2013 թվականի նախագահական ընտրություններին, այս համագումարը նախորդում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:

Առաջիկայում, սակայն ոչ թե պարզապես խորհրդարանական ընտրություն է լինելու, այլ որոշվելու է հաջորդ իշխանության հարցը: Համաձայն փոփոխված Սահմանադրության, Հայաստանն այլեւս խորհրդարանական հանրապետություն է, եւ այն քաղաքական ուժը, որը խորհրդարանում մեծամասնություն կկազմի, կղեկավարի երկիրը:

Բնականաբար, ՀՀԿ համագումարի խնդիրն է ստեղծել համապատասխան պլատֆորմ, որով սույն կուսակցությունը կմասնակցի ընտրություններին` հավակնելով ստանալ մեծամասնություն եւ շարունակել տիրել իշխանության ղեկին:

2018թ. ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, իսկ Սահմանադրության 50-րդ հոդվածով նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել նախագահի պաշտոնում: Մեզ նման կիսաավտորիտար երկրներում («Freedom house»-ի վերջին զեկույցում Հայաստանը հենց այդպիսի կառավարում ունեցող երկրների շարքում էր) իշխանությունը պահպանելու մի քանի տարբերակ կա:

Օրինակ` Սահմանադրության փոփոխությամբ կրկին առաջադրվելու հնարավորություն ստեղծելը: Այն, ինչ վերջերս արեց Ադրբեջանի նախագահը: Կամ` իշխանությունը 5 տարի ժամկետով վստահելի եւ կառավարելի մեկին «պահ տալը» եւ հինգ տարի անց վերադառնալը: Այն, ինչ արեց Վլադիմիր Պուտինը: Կամ ընտանիքի անդամներից մեկին որպես իրավահաջորդ պատրաստելն ու ընտանիքով երկրի կառավարումն իրականացնելը:

Սերժ Սարգսյանը, սակայն չգնաց վերը նշված ճանապարհներով, առաջին հերթին` որովհետեւ դրանք բոլորը Հայաստանի դեպքում բարդ իրականանալի էին: 2008-ի մարտի 1 տեսած երկրում, իհարկե, բարդ կլիներ Սերժ Սարգսյանին երրորդ-չորրորդ անգամ առաջադրվելու հնարավորություն տվող սահմանադրական հանրաքվե անցկացնելը: Պուտինի տարբերակը նույնպես անիրականանալի էր: Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում թերեւս առանց ընդմիջման իր ծոծրակին զգացել է պալատական հեղաշրջում անողների շունչը, ուստի բոլորից լավ նա գիտեր, որ ում էլ որոշեր պահ տալ իշխանությունը, մեկ տարվա ընթացքում գահընկեց կանեին: Իսկ եթե, այնուամենայնիվ, գտնվեր մեկը, որը կարողանար ոտքի վրա մնալ, ապա արդեն նա 5 տարի անց Սարգսյանին իշխանությանը մոտ չէր թողնի:

Սերժ Սարգսյանն ընտրեց կուսակցության միջոցով իշխանությունը պահպանելու տարբերակը, մանավանդ որ դա առնվազն երեք հնարավորություն է ստեղծում` կարելի է մնալ ՀՀԿ նախագահ, կարելի է առաջադրվել վարչապետի պաշտոնում, կարելի է ստանձնել ԱԺ նախագահի պաշտոնը: Այս ճանապարհին, իհարկե, նույնպես բարդություններ կան, բայց դրանք ավելի հաղթահարելի են: Եվ բացի այդ, քիչ չեն քաղաքագետները, ովքեր գտնում են, որ կառավարման խորհրդարանական մոդելի անցնելուց Հայաստանը միայն կշահի: Այսինքն, Սերժ Սարգսյանը կարող է համարել, որ հաճելին համատեղել է օգտակարի հետ:

Հաճելիի եւ օգտակարի համատեղման արդյունք է նաեւ փոփոխությունների այն ալիքը, որ համակել է իշխանությանը` ի դեմս կառավարության եւ ՀՀԿ-ի: Կառավարության փոփոխությունն արդեն փաստ է, ՀՀԿ փոփոխություններին կծանոթանանք համագումարի ժամանակ:

Եթե հավատանք ՀՀԿ ԳՄ անդամների՝ լրագրողներին տված տեղեկություններին, կուսակցությունում իսկապես խորքային փոփոխություններ են լինելու: Ընդունվելու են նոր կամ փոփոխված ծրագիր եւ կանոնադրություն, փոխվելու է ղեկավար կառույցի` Գործադիր մարմնի կազմը, փոփոխություններ են լինելու նաեւ խորհրդի կազմում, նոր անդամների մասին է հայտարարվելու եւ վերջապես ՀՀԿ նախագահը հերթական ծրագրային ելույթն է ունենալու:

Սարգսյանի ելույթը կլրացնի 2015 եւ 2016 թթ. փետրվարի 12-ների եւ այս սեպտեմբերի 8-ի հայտնի ելույթների շարքը` նոր էջ Հայաստանի համար, բարեփոխումներ, կուսակցությունների առաջ նոր հնարավորություններ, կոռուպցիայի դեմ պայքար, նոր կառավարություն:

Նա, իհարկե, կանդրադառնա վերջին ՏԻՄ ընտրություններին, որոնցում արձանագրված արդյունքները կներկայացնի ոչ թե որպես ՀՀԿ-ի ցածր վարկանիշի, այլ`ավելի լավ եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու եւ կուսակցությունների դերի բարձրացման ապացույց:

ՀՀԿ ծրագրի եւ կանոնադրության փոփոխությունները, թերեւս, անմիջականորեն կապված են լինելու կառավարման նոր մոդելի հրամայականների հետ: Չի բացառվում, որ կանոնադրության մեջ փոխվեն հենց այն դրույթները, որոնք, օրինակ, Սերժ Սարգսյանին հնարավորություն են տալու ընտրություններից հետո մնալով ՀՀԿ նախագահի պաշտոնում, իր ձեռքում կենտրոնացնել ողջ իշխանությունը:

Կամ հակառակը`այնպիսի փոփոխություններ են լինելու, որ չեզոքանան երկիշխանության վտանգները, այսինքն հստակ լինի, ինչն է ՀՀԿ նախագահի իշխանության տիրույթում, ինչը՝ վարչապետի եւ այլն:

Սակայն այս ամենի համար անհրաժեշտ է, որ ՀՀԿ-ն ընտրություններում լավ արդյունք ցույց տա: Դրա համար էլ կուսակցությունն իրենից կթոթափի բոլոր հին եւ վարկաբեկված դեմքերին եւ իր կազմում կընդգրկի նոր եւ թարմ անհատների` ինչպես նոր սթայլի վարչապետը, Վիգեն Սարգսյանն ու մյուս նոր նախարարները, թերեւս կլինեն երիտասարդ մշակույթի գործիչներ, գուցե նաեւ սփյուռքից մեկ երկու կարկառուն ներկայացուցիչ:

Այսպես երիտասարդացած, նոր ոգով, անդամներով, ծրագրով եւ կանոնադրությամբ ՀՀԿ-ն կգնա դեպի խորհրդարանական ընտրություններ: Իսկ թե ինչ կլինի հետո` իսկապես շատ հուզիչ է:

Տպել
11344 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին