Երևան
12 °C
Ռուսաստանի ԱԳՆ հատուկ կարգադրությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան օրերս հայտարարել է, որ ՌԴ-ն պետք է ջանք գործադրի նախկին ԽՍՀՄ պետություններում ռուսերենին օրենսդրական հատուկ կարգավիճակ տալու ուղղությամբ: «Մեկ սերունդ հետո մենք կբախվենք այն փաստին, որ մարդիկ կդադարեն ռուսերեն խոսելուց»,-ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ ասել է Միտրոֆանովան։
Առաջին անգամ չէ, որ ՌԴ պաշտոնյաները խոսում են ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու մասին: Նախկինում նույնպես նման հայտարարություններ եղել են: Ի տարբերություն նախորդների, այս անգամ, սակայն, Հայաստանում քաղաքական եւ հասարակական մակարդակով ավելի ըմբռնումով են մոտենում խնդրին:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը տարբեր լրատվամիջոցների նույն հարցին, թե Միտրոֆանովայի հայտարարության վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի Հայաստանը, պատասխանում է, որ Հայաստանի դիրքորոշումը արտահայտված է Սերժ Սարգսյանի`«Ռոսիա 24» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի համապատասխան հատվածում:
«Մենք անընդհատ ասում ենք, թե ինչպիսի լրացուցիչ ջանքեր գործադրել, որպեսզի Հայաստանում պահպանվի եւ տարածվի ռուսերենը։ Հասկանալի է, որ մեթոդներից մեկն այն է, որ ռեստորանում կամ հյուրանոցում, որտեղ ռուս զբոսաշրջիկներ են մնալու, անձնակազմը լավ իմանա ռուսերեն։ Եվ այդպես շարունակ։ Կարծում եմ, որ արդեն հաջորդ տարի մենք այստեղ մեծ աճ կտեսնենք»,- նշված հատվածում ասում է Սերժ Սարգսյանը:
Ուրիշ ինչպե՞ս ասեր ՀՀ ԱԳՆ խոսնակը, որ Հայաստանը ողջունում է Միտրոֆանովայի հայտարարությունը: Նման բան ուղիղ հայտարարելու դեպքում մեծ աղմուկ կբարձրանար: Սերժ Սարգսյանին հարցազրույցին հղում անելը Ռուսաստանի ԱԳՆ գործընկերները, բնականաբար, ճիշտ կհասկանան: Հայաստանում որոշակի թյուրըմբռնում առաջացավ: Դա, սակայն, այս դեպքում միայն օգտակար է, քանի որ ավելորդ աղմուկից ազատեց:
Եւս մեկ անգամ ընդգծենք. ՌԴ ԱԳՆ պաշտոնյան հայտարարում է՝ պետք է ջանք գործադրել, որ ԱՊՀ երկրներում ռուսերեն խոսելը չմոռանան: Այն հարցին, թե այս հայտարարության հետ կապված ինչ դիրքորոշում ունի Հայաստանը, ՀՀ ԱԳՆ խոսնակը հղում է անում Սերժ Սարգսյանին: Իսկ Սերժ Սարգսյանն ասում է, որ Հայաստանում պետք է ավելի շատ մարդ ավելի լավ խոսի ռուսերեն: Այսինքն նույնը, ինչ որ` Միտրոֆանովան:
Սերժ Սարգսյանը հատկապես կարեւորում է, որ հյուրանոցների եւ ռեստորանների անձնակազմերը լավ իմանան ռուսերեն: Բայց չգիտես ինչու մոռանում է նշել տաքսու վարորդներին:Ավելի հավանական է, որ միտումնավոր է շրջանցում, քանի որ այս շարքում ակնհայտորեն նրանց էլ նկատի ունի: Ի վերջո զբոսաշրջիկները հյուրանոցներ եւ ռեստորաններ այցելում են հիմնականում տաքսիներով: Իսկ Հայաստանում տաքսու վարորդներ կան, որ չեն կարողանում վերջում հաշիվը ռուսերեն ասել:
Հիշեցնենք, որ 2014-ին ՀՀ ԱԺ-ում հայ պատգամավորների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ նույն Դմիտրի Կիսելյովը դժգոհում էր, որ ՀՀ-ում մոռանում են ռուսերենը՝ Երեւանում տաքսու վարորդը ռուսերեն չի կարողացել հաշիվն ասել: Կիսելյովի հայտարարությունը այն ժամանակ մեծ աղմուկ բարձրացրեց: Այդ օրերին ՀՀ խորհրդարանում մեր երկրում ռուսերենի կարգավիճակի բարձրացման մասին խոսում էր նաեւ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Իսկ «Ռոսսոտրուդնիչեստվոն» Հայաստանում ռուսաց լեզվի օրեր էր անցկացնում:
Այն ժամանակ ռուսերենի շուրջ աղմուկը մարեց առանց կոնկրետ հետեւանքների: Այս անգամ, կարծես մի փոքր այլ իրավիճակ է: Սերժ Սարգսյանի կանխատեսումը, որ հաջորդ տարի մեծ աճ ենք տեսնելու, որոշակի հարցեր է առաջ բերում: Մասնավորապես` ինչի հաշվին պետք է լինի այդ աճը, ով կամ ովքեր են զբաղվում այն ապահովելու ուղղությամբ: Գուցե մենք ենք ինչ-որ բան բաց թողել, բայց ոչ մի կերպ չենք մտաբերում, որ հյուրանոցների, ռեստորանների կամ սպասարկման մյուս ոլորտների անձնակազմերի հետ ռուսերենի հատուկ դասընթացներ կազմակերպված լինեն:
Առաջիկայում, հուսանք, հստակություն կմտնի այս հարցում եւ կիմանանք, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն պատկերացնում ԱՊՀ երկրներում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու գործընթացը, եւ ինչ նկատի ունի Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ հաջորդ տարի Հայաստանում ռուսերենի իմացության առումով մեծ աճ կտեսնենք:
Ինչ վերաբերում է հատուկ կարգավիճակին, ապա Հայաստանում ռուսերենը վաղուց արդեն այդպիսի կարգավիճակ ունի, եւ դա ապահովվում է ամենաբարձր մակարդակով: Հայաստանի առաջին տիկինը առանց որեւէ բարդույթի տեսախցիկների առաջ խոսում է ռուսերեն: Ճիշտ է, նա երբեմն նաեւ հայերեն բառեր էլ է օգտագործում, ասենք նախադասությունը սկսում է ռուսերեն, ավարտում`հայերեն, կամ ենթական ասում է հայերեն, ստորոգյալը`ռուսերեն, բայց դրանից ռուսերենի հատուկ կարգավիճակը առանձնապես չի տուժում, որովհետեւ ամբողջ աշխարհը տեսնում է, որ Հայաստանի առաջին տիկնոջ մայրենի լեզուն ռուսերենն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանի աջակցությամբ Ղարաբաղում ադրբեջանցի երեխաների համար մանկապարտեզ է կառուցվում. Գալուզին
Կալուգացի օլիգարխը «չինական սնկերի» տարածման հարցում խիստ առատաձեռն է, ոչինչ չի խնայում «գրպանային ԶԼՄ-ներին»
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
Ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
ՌԴ պաշտոնյաները կտրուկ փոխել են ՀՀ հասցեին հայտարարությունների տոնը՝ անցնելով զուսպ խոսքի. ինչ է տեղի ունեցել
Եթե Նարեկն առաջարկում է 53.000 ընտանիքի հոսանքը դարձնել անվճար, թող պարզաբանի՝ ով է վճարելու՝ հոպա՞րը. Եղոյան
Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը և անցնել ուղիղ բանակցությունների
Ալեն Սիմոնյանը հաջող դիտորդական գործունեություն է մաղթել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը
27 տարի անց արտաշիրիմում, նոր փորձաքննություն. պարզվել է՝ Արծրուն Մարգարյանն ինքնասպան չի եղել, այլ սպանվել է
Քո քարտեզը. վարչապետը հայտնել է՝ ինչպես ձեռք բերել այն
Դուշմանիկը խմած եկել ա, ասըմ ա սաղի լավը ..., 1 միլիոնը տենց մի բաժնի, մի 600-700 պահի քեզ. նոր ձայնագրություն
«Արմատ մեդիա»-ի խմբագրությունում խուզարկություններ են
Կոֆե կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
Հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով փոխանցումներ. ՊԵԿ բացահայտումը
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով հայց է ներկայացրել
ՀՀ-ն բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկը նշել է՝ ինչն է խնդիրը
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի․ ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը ԲՀԿ 3 պատգամավորի թեկնածուի նկատմամբ հետապնդում հարուցելու վերաբերյալ
Արման Սահակյանը կալանավորվել է
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը
Ձերբակալվել է Արման Սահակյանը
Էգուց փողի օրա․ 60 տվել էին, 70 էլ տվին. «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել. նոր ձայնագրություն
208 մլն դրամ արժեքով Բրյուսովի գույքը ապօրինի օտարելու, փողերի լվացման վարույթով 7 անձի ձերբակալման որոշում կա
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի մեր արագ արձագանքին. Սարգսյան
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
Պիղծ ստեր են տարածել Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասին․ հիմնադրամից պարզաբանում և հերքում են
Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին
Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար
Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ
ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ
ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP
ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT