Կապանում երթուղայինի ուղեվարձը նորից թանկացել է. վարորդներն այսօր գործադուլ են արել

Այսօր վաղ առավոտից Կապանի 8 համարի երթուղայինները դադարեցրել էին իրենց աշխատանքը՝ հրաժարվելով սպասարկել 50 դրամ ուղեվարձով: Ինչպես տեղեկացրել ենք՝ ակտիվիստների ճնշման ներքո վարորդները զիջման էին գնացել եւ վերջին օրերին 70 դրամի փոխարեն նախկին 50 դրամն էին պահանջում:

Սակայն այսօր վարորդները ուղեւորներին տեղեկացրել են, թե գծատերը իրենց արգելել է 50 դրամով աշխատել: Եվ քանի որ քաղաքացիները շարունակել են 50 դրամ վճարել, վարորդները կանգնեցրել են մեքենաները եւ հրաժարվել աշխատել:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կապանի տարածքային կառույցի անդամ Նարեկ Բաբայանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ վարորդների գործադուլը տեւել է մինչեւ ժամը 15:00-ն:

«Այդ ընթացքում մարդիկ չգիտեին ինչ անել: Երեխաների մի մասը դպրոցից ոտքով է տուն գնացել, մի մասը՝ չգիտենք ինչպես: Ժամը 15:00-ից հետո նոր սկսել են աշխատել: Երթուղայինի մեջ իրենց մարդիկ լցված են եղել, ուղեւորներին ստիպել են 70 դրամ վճարել, գոռգոռացել են եւ այլն եւ այլն»,- ասաց Նարեկ Բաբայանը:

Վերջինս հայտնեց, որ իրենք չեն դադարեցնելու պայքարը 70 դրամ ուղեվարձի դեմ եւ չբացառեց, որ նորից կսկսեն մարդկանց իրենց մեքենաներով անվճար տեղափոխել Շինարարների թաղամաս:

Հիշեցնենք, որ Կապանի թիվ 8 երթուղին սպասարկող «Լավ ընկեր» ՍՊԸ-ն նոյեմբերի 1-ից թանկացրել էր թիվ 8 երթուղու ուղեվարձը՝ 50 դրամից դարձնելով 70 դրամ: Այս թանկացումն ընկերությունը բացատրել էր նրանով, որ նոր մեքենաներ է ձեռքբերել, որոնք դիզելային վառելիքով են աշխատում: ՔՊ ակտիվիստները սկսել էին իրենց անձնական մեքենաներով մարդկանց տեղափոխել Շինարարների թաղամաս՝ այսպիսով թույլ չտալով, որ մարդիկ 70 դրամ վճարեն: Ակտիվիստներից մեկն էլ ամեն անգամ երթուղայինում հսկում էր, որ վարորդն ուղեւորներից 70 դրամ չպահանջի:

Նոյեմբերի 17-ին այս պայքարը որոշակի արդյունք էր տվել. երթուղայինների միջից հեռացվել էր 70 դրամ գրությունը եւ մարդիկ սկսել էին նորից 50 դրամ վճարել:

«Լավ ընկեր» ընկերության տնօրեն Վահե Համբարձումյանը, սակայն, մեզ հետ զրույցում հայտնել էր, որ իրենք ուղեվարձը էժանացնելու միտք չունեն եւ քաղաքապետարանում հիմնավորել են 20 դրամի թանկացումը:

Տպել
5111 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց