Քննություններ.Նարինե Հովհաննիսյանն ընդունում է, որ որոշակի անհավասար պայմաններ են ստեղծվել

24/11/2016 schedule13:00

Դպրոցներում ավարտական արագացված քննությունները, որոնց մասին հայտարարվել է, մոտենում են: Բայց մինչեւ վերջերս էլ համապատասխան կարգում ու աշխատակարգում կրթության եւ գիտության նախարարությունն իրականացնում էր փոփոխություններ, իսկ մի շարք հարցեր ընդհանրապես չունեն պատասխաններ:

Ինչպես հայտնի է, նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Լեւոն Մկրտչյանը ձեռնամուխ եղավ ավագ դպրոցում փոփոխություններին, ու որոշվեց, որ ավարտական 12-րդ դասարանի աշակերտները կարող են ավարտական քննությունները կամ դրանց մի մասը հանձնել նախապես` առաջին կիսամյակի վերջում, եթե այդ առարկաներից նրանք չեն հանձնելու միասնական քննություն` բուհ ընդունվելու համար, որպեսզի երկրորդ կիսամյակում շատ ավելի մեծ թվով դասաժամեր տրամադրվեն միասնական քննությունների համար անհրաժեշտ առարկաներին:

Բայց այն դեպքերում, երբ սովորողները պետք է ոչ թե միասնական, այլ ներբուհական քննություններ հանձնեն, առաջանում են խնդիրներ: Այդպիսի բուհերից են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Գեղարվեստի պետական ակադեմիան եւ այլն: Ծնողներն, օրինակ, մեր խմբագրությունից հետաքրքրվում են, որ եթե երեխան պատրաստվում է դիմել Պոլիտեխնիկական համալսարան եւ ընդունելության քննություն է հանձնելու ոչ թե միասնական տարբերակով, այլ գծանկար, գծագրություն եւ կոմպոզիցիա առարկաներից, կարո՞ղ է դպրոցի ավարտական քննությունները հանձնել նախօրոք:

Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն այս առնչությամբ նկատեց, որ Պոլիտեխնիկին կից ավագ վարժարաններում տվյալ առարկաները ներառված են ուսումնական պլանի մեջ, հետեւաբար սովորողները կարող են երկրորդ կիսամյակում ընտրել դրանք: «Դպրոցներ ունենք, որոնք երաշխավորված առարկաներ են անցնում, ասենք նույնիսկ` մեղվաբուծություն: Մենք իրենց համար առանձին ծրագիրը հաստատել ենք, եւ այն մտել է դպրոցի ուսումնական պլան»,- ասաց նա:

Բայց ահա սովորական ավագ դպրոցների դեպքում Նարինե Հովհաննիսյանն ընդունում է, որ խնդիր կա եւ առաջարկում է, որ տվյալ աշակերտները երկրորդ կիսամյակում կրկնելու եւ գիտելիքները խորացնելու համար ընտրեն այն առարկաները, որոնք բուհում այսպես թե այնպես ուսումնասիրելու են:

«Պոլիտեխնիկն ընտրած երեխային միեւնույն է՝ առաջին կուրսում մաթեմատիկա պետք է, ինֆորմատիկա պետք է: Առաջին կիսամյակի վերջում նա կգա, «հայոց պատմություն», «հայոց լեզու եւ գրականություն» առարկաների ավարտական քննությունները կհանձնի, իսկ բնագիտական նշված առարկաները, եւս մեկ առարկայի հետ միասին, կընտրի` երկրորդ կիսամյակում սովորելու համար»,- նշեց նա:

Ստացվում է, սակայն, որ այս նորամուծություններով ոչ բոլոր աշակերտների համար են ստեղծվում հավասար պայմաններ, որովհետեւ եթե նպատակն այն է, որ երեխաները հնարավորություն ունենան առանց լրացուցիչ պարապմունքների` միայն դպրոցում ստացած գիտելիքներով բուհ ընդունվել, ու դրա համար անհրաժեշտ առարկաները երկրորդ կիսամյակում դասավանդվելու են մեծ թվով` շաբաթական 10-ական դասաժամով, ապա միասնական քննություն չհանձնող երեխաները ստիպված են լինելու ե՛ւ ընդունելության համար չպահանջված առարկաներ կրկնել, ե՛ւ դրան զուգահեռ գնալ կրկնուսույցի մոտ մասնավոր պարապմունքների:

Իհարկե, մինչեւ այս փոփոխություններն էլ նրանք այդպես էին վարվում, բայց այժմ, փաստորեն, պետք որ իրավիճակն այլ լինի: «Քանի որ սա նաեւ փորձնական ծրագիր է, հիմա կառաջանա այդ խնդիրը: Մենք կմտածեք, եթե այլ ավագ դպրոցներում առաջացել է այդ հարցը: Սա նաեւ առիթ կլինի, որպեսզի ներբուհական քննություններ անցկացնող բարձրագույն ուսումնական հաստատությունները ավագ վարժարաններ բացեն կամ մեծացնեն դրանց թիվը: Այդ բացը այս րոպեին կա այդ երեխաների համար, բայց, համենայնդեպս, հիմա ավելի առաջ ենք գնացել, քան թե հին տարբերակն էր: Մեծ թվով երեխաներ` մոտ 24 հազարից առնվազն 20 հազարը ապահովված են: Մյուսների մասին կմտածենք»,- պատասխանեց հանրակրթության վարչության պետը:

Նա, միեւնույն ժամանակ, կարծիք հայտնեց, որ նման երեխաների թիվը պետք է որ մեծ չլինի, որովհետեւ արվեստի բուհեր ընտրող երեխաները 9-րդ դասարանից հետո պետք է որ ուսումը շարունակելիս լինեն մասնագիտացված քոլեջներում եւ ուսումնարաններում: Այդուհանդերձ, Նարինե Հովհաննիսյանը հայտնեց, որ խնդրի լուծման ինչ-որ տարբերակ, թեպետ բավականին բարդ, գոյություն ունի:

Նրա խոսքով, դպրոցի տնօրենը կարող է երկրորդ կիսամյակում, առանց մրցույթ հայտարարվելու, մասնագետ հրավիրել, եթե այնպես է ստացվել, որ աշակերտներն ունեն տվյալ առարկան ուսումնասիրելու կարիք կամ եթե որեւէ առարկա ընտրողների թիվը մեծ է ու առաջացել է լրացուցիչ ուսուցչի անհրաժեշտություն:

«Կարգը սահմանում է, թե որ դեպքում մրցույթ չի հայտարարվում: Սա էլ ենք ներառել, որ 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում տնօրենը կարող է մրցույթ չհայտարարել: Ուղղակի օրինակ մի երեխայի համար մի քիչ բարդ է, փող կունենա՞, որ միայն մեկ երեխային գծագրություն պարապելու համար մասնագետ հրավիրի: Բայց իրենք ներսում պիտի քննարկեն այդ հարցը»,- փաստեց ԿԳ նախարարության պաշտոնյան:

Հետաքրքիր է նաեւ, որ եթե երեխան դպրոցն ավարտելուց հետո որեւէ բուհ դիմել չի պատրաստվում, բայց նաեւ իրավունք ունի դպրոցի ավարտական քննությունները հանձնել առաջին կիսամյակի վերջում, ինչ երաշխիք կա, որ դրանից հետո նա շարունակելու է դպրոց հաճախել նաեւ երկրորդ կիսամյակում: Նարինե Հովհաննիսյանը պարզաբանեց, որ այն առարկաներից, որոնք երեխան այսպես թե այնպես ընտրելու է երկրորդ կիսամյակում ուսումնասիրելու համար, տարեկան գնահատականները նշանակվելու են միայն ուսումնական տարվա վերջում, հետեւաբար դասերին չհաճախելու դեպքում նա այդ գնահատականները չի ստանա ու չի ստանա նաեւ ատեստատ:

Բացի այդ, Նարինե Հովհաննիսյանը հիշեցրեց տարեկան բացակայությունների թույլատրելի շեմի մասին (մինչեւ 200 դասաժամ), ինչին հասնելու դեպքում երեխան կմնա նույն դասարանում: Վարչության պետն ընդգծեց, որ երկրորդ կիսամյակը լավ հնարավորություն է օրինակ լեզուներ ընտրելու եւ սովորելու համար, որովհետեւ անվճար այդ հնարավորությունը հազիվ թե դպրոցն ավարտելուց հետո նրանց ընձեռվի:

Տպել
2903 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին