Հռիփսիմե Խուրշուդյանը կմնա ծանրամարտում.նա բացատրում է՝ ինչու է իր մոտ դոպինգ հայտնաբերվել

24/11/2016 schedule13:52

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ +75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը մեկնաբանել է ՄՕԿ-ի՝ իրեն Լոնդոն 2012-ի բրոնզե մեդալից զրկելու որոշումը: Ինչպես հայտնի է, 4 տարի անց հայ մարզուհու դոպինգ-նմուշը վերստուգելուց հետո նրա օրգանիզմում արգելված խթանիչներ են հայտնաբերվել: Նա որակազրկվել է Լոնդոն 2012-ից եւ զրկվել նաեւ մեդալից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարզուհին ընդգծեց, որ իր բոլոր մրցակիցներն էլ արգելված խթանիչներ օգտագործում են, եւ նրանց հետ հավասար պայմաններում լինելու համար ինքն էլ պետք է օգտագործի:

«Տատյանա Կաշիրինան ձեր կարծիքով՝ ոչինչ չի՞ անում: 10 տղամարդու ուժի չափով բան է բարձրացնում: Ես էլ պետք է անեմ, որ գոնե որոշ չափով հասնեմ իրեն: Եթե հավասարը հավասարի լինի... եթե ես չեմ օգտագործում, մյուսներն էլ չեն օգտագործում հավասար ենք, հաստատ մեդալ կնվաճեմ, իսկ եթե նրանք օգտագործում են, ես՝ ո՛չ 30-40-րդ տեղում կհայտնվեմ», - ասաց Եվրոպայի գործող չեմպիոնուհին:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը հաստատեց մարզուհու ասածը:

«Եթե ուզում ես պատերազմում հաղթել, իրենց զոենքով պետք է կռվես: Դու եղանով չես կարող ռումբի դեմ կռվել», - ասաց նա:

Մարզուհին չի ցանկանում վերադարձնել մեդալը, սակայն, եթե պահանջեն, ոչինչ չի կարող անել:

«Եթե ինձանով մնա, հաստատ չեմ վերադարձնի, բայց քանի որ գոյություն ունի օրենք, պետք է հետեւենք օրենքին: Պետք է վերադարձնեմ, եթե ուզեն», - ասաց նա:

Հռիփսիմե Խուրշուդյանը չի ցանկանում հեռանալ մարաձեւից: Նա սպասում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիաի որոշմանը: Եթե որակազրկումը կարճաժամկետ լինի, նա կշարունակի մարզվել: Ալավերդյանը նույնպես շատ է ցանկանում, որ Խուրշուդյանը շարունակի մարզական կարիերան մանավանդ, որ ըստ նրա՝ մարզուհին դեռ կարող է լուրջ արդունքների հասնել:

«Նոր քաշային կարգ է լինելու 2017 թվականից՝ կանանց համար 90 կգ քաշային կարգ, որը ճիշտ համապատասխանում է Հռիփսիմեին: Այլեւս 140 կգ քաշայինների դեմ չի մրցի», - ասաց նա՝ ավելացնելով, որ մարզուհին նաեւ պատրաստվում է մրցավարական կարիերա սկսել եւ արդդեն աշխատում է այդ ուղղությամբ:

Փաշիկ Ալավերդյանը չկարողացավ կանխատեսել, թե որքան կարող է լինել Խուրշուդյանի որակզրկումը: Նա նշեց, որ տարբեր մարզիկներ տարբեր պատժամիջոցների են ենթարկվում:

«Օրինակ, երբ բելառուս Անդրեյ Ռիբակովը բռնվեց, ասացին՝ մեդալը վերադարձրու եւ վերջ: Նա էլ ասաց. «Չեմ վերադարձնում, որովհետեւ ուտող-խմող տղա եմ, տարել ծախել կերել եմ: Դուք ինձ ասեիք, որ ժամանակավոր եք տալիս, ես էլ կպահեի, հիմա էլ կուզեիք, կտայի ձեզ», - նշեց Ալավերդյանը:

Հռիփսիմե Խուրշուդյանը Լոնդոն 2012-ի +75 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ էր նվաճել երկամարտի 294 կգ արդյունքով:

Տպել
2142 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին