Տրվել է ՀՀ-ում արդյունահանման թափանցիկության ստանդարտը ներդնելու մեկնարկը

25/11/2016 schedule16:30

ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ, EITI) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) առաջին նիստը, որի ժամանակ տրվել է Հայաստանում ԱՃԹՆ-ի ստանդարտը ներդնելու աշխատանքների պաշտոնեական մեկնարկը: Նիստը վարում էր բազմաշահառու խմբի նախագահ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Բացման խոսքում՝ Դավիթ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց եւ հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին ներկայում անդամակցում է 51 երկիր՝ թեկնածու եւ համապատասխանող կարգավիճակներով: Այն հանդիսանում է հրաշալի գործիք, անկախ երկրում քաղաքական փոփոխություններից, համագործակցային ձեւաչափով բացահայտելու հանքարդունաբերության ոլորտում առկա խնդիրները, ապահովելու ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, որն իր հերթին կբարելավի հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային գրավչությունը, կբարձրացնի հանրային վստահությունը:

Նախաձեռնությանը միանալու գաղափարը ծնվել է Բաց կառավարման գործընկերության ծրագրի շրջանակում: ՀՀ վարչապետը հայտարարեց Հայաստանի Հանրապետության EITI-ի ստանդարտի ներդրման պատրաստակամության մասին 2015 թ. հուլիսի 28-ին կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի ժամանակ, որից հետո ՀՀ կառավարության աշխատակազմը Համաշխարհային բանկի հետ համատեղ կազմակերպեց մի շարք հանրային իրազեկման հանդիպումներ Հայաստանի մարզերում եւ Երեւանում` հասարակությանը եւ հանքարդյունահանող կազմակերպություններին EITI-ի ստանդարտին ծանոթացնելու եւ բազմաշահառու խմբի ձեւավորման աշխատանքներն սկսելու համար:  2016 թ. հունիսի կեսին ՀՀ կառավարությունը, հանքարդյունահանող կազմակերպությունները եւ քաղաքացիական հասարակությունն արդեն իսկ ներկայացրեցին Հայաստանի EITI-ի բազմաշահառու խմբի անդամների թեկնածությունը: (Խմբի կազմը հաստատվել է ՀՀ վարչապետի՝ 2016 թ. նոյեմբերի 24-ի 1104 – Ա որոշմամբ):

2017 թ. EITI-ի թեկնածության հայտի ներկայացումն ամրագրվել է նաեւ ՀՀ կառավարության ծրագրում: ՀՀ-ում սկզբնական շրջանում EITI-ը ներառելու է մետաղական հանքարդյունաբերությունը, հետագայում կարող է որոշում կայացվել ընդլայնելու EITI-ի ընդգրկման շրջանակները:

Աշխատանքային ծրագիրը կազմելուց հետո ավելի հստակ կուրվագծվեն նաեւ միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությունները: Ցանկանում եմ առանձին շնորհակալություն հայտնել նրանց՝ մեր առջեւ դրված մարտահրավերների հաղթահարման եւ EITI-ի ներդրման աշխատանքների իրականացման գործում մեզ աջակցելու համար»:

Նիստում ելույթ են ունեցել նաեւ հանքարդյունաբերության կազմակերպությունները եւ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող անդամները, ինչպես նաեւ նիստին հրավիրված միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները: Շեշտադրվել է նախաձեռնության ներդրման կարեւորությունը երկրի ներդրումային, գործարար միջավայրի բարելավման, հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման, տնտեսական գործունեության որոշակի ռիսկերի նվազման, կառավարության, գործարար հատվածի եւ հասարակության միջեւ երկխոսության խթանման հարցերում: Ներկայում խումբն իրականացնում է ԱԹՃՆ-ի ստանդարտով սահմանված պարտադիր աշխատանքները՝ ԱՃԹՆ թեկնածության հայտը ներկայացնելու եւ 2017 թ. ԱՃԹՆ թեկնածու երկիր դառնալու համար:

Նիստում ներկայացվել են նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա տվյալների թվայնացման եւ հրապարակման աշխատանքները: Մասնավորապես, գործարկվել է «www.geo-fund.am» կայքը, ընթացքի մեջ են Ֆոնդի պահոցում անցած դարի 20-ական թթ. սկսած պահպանվող շուրջ 2 մլն էջ տեղեկատվության՝ քարտեզագրական եւ գծագրական փաթեթների, երկրաբանական, ֆինանսական ու ոչ ֆինանսական հաշվետվությունների եւ այլ փաստաթղթերի թվայնացման աշխատանքները: Արդեն իսկ իրականացվել է թվայնացման աշխատանքների կեսից ավելին, եւ թվայնացված տեղեկատվությունը հասանելի է Ֆոնդի կայքում:

Տպել
1696 դիտում

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը