Վերջնահաշվարկ. հեռուստաշաբաթը Ռուզան Ազիզյանի հետ

26/11/2016 schedule14:10

Հետաքրքիր խաղ է շախմատը. երբեմն հեռուն գնացող հետեւություններ անելու հնարավորություն է տալիս։ Թվում է, օրինակ, թագուհու քայլերի իմաստը մրցակցի հանդեպ առավելության հասնելն է՝ միաժամանակ հակառակորդի հարձակումից թագավորին (այսինքն՝ երկիրը) պաշտպանելով։ Թագուհին հզորագույնն է խաղատախտակին: Իրականում, սակայն, ցանկացած զինվոր, վերջին հորիզոնական հասնելով՝  կարող է վերածվել թագուհու։ Հեռուստաշաբաթվա հետ այս մտքերը բոլորովին կապ չունեն, զարմանալի է անգամ, որ եկան ու ցցվեցին նյութիս սկզբում։ Բայց եթե եկան, նշանակում է ինչ-որ բան դրանք, այնուամենայնիվ, նշանակում են ու ինչ-որ բան՝ գիտակցաբար, թե ակամա, խորհրդանշում։

Նրանք, որ չեն փոխվում

Հեռուստալուրերի թողարկումներից հաճախ ստացվող տպավորությունը, որ անկախ մեր պետությունը գոյությունը պահպանում է բարեգործության հաշվին, ամեն տարի իր գագաթնակետին է հասնում Գոհաբանության օրը, երբ պետական մակարդակով ձեռքներս մեկնում ենք աշխարհասփյուռ հայությանն ու խնդրում տալ։ Հայությունը տալիս է, եւ մենք սա համարում ենք պարտք սեփական պետության առաջ։

Ամեն օր երեկոյան եթերից նմանատիպ լուրեր լսող քաղաքացին, որը շնորհակալ է Վարդանյան ընտանիքից, որ հիվանդանոցին ռեանոմոբիլներ նվիրեց, շնորհակալ է Ռալֆ Յիրիկյանին, որն օգնեց հերթական մի գյուղի փողոցներ լուսավորել, շնորհակալ է սրան, որ մի տեղ մի լսարան կահավորեց, նրան, որ կառուցեց տարիներ շարունակ կիսատ մնացած մի տուն, երրորդին, որն ընտանի կենդանիներ ու կարի մեքենա նվիրեց, որ ծնողը հնարավորություն ստանա սեփական երեխային գիշերօթիկից տուն տեղափոխել, արդեն գրեթե վատ չի զգում, երբ աշխարհի աչքի առաջ ծամածռվում են իր նախագահն ու դերասանը, քաղաքական գործիչն ու պաշտոնյան, քանի որ ամոթի զգացումը բթանալու հատկություն ունի։

Այս համազգային դրամահավաքը վերջին հաշվով միշտ էլ կարելի է կոչել ոգեւորիչ «համազգային համախմբում», կարելի է ներբողներ հնչեցնել «ազգային ոգու» ու «իրար հասնելու» «զուտ հայկական» հատկանիշի մասին։ Անկախության 25 տարիներին այնքան անգամ ենք կրկնել սա, որ այլեւս սովորել ենք անգիր։ Ու հիմա պետական մակարդակով զարմանում ենք, որ սրան վարժված քաղաքացին փորձում է ընդվզել իրեն հերթական պարտադրված մուծման առաջ կանգնեցնողների դեմ։ Ինչպե՞ս կարելի է խնայել ամսական 1000 դրամը սեփական զինվորին, չեն հասկանում։

«Կլոր սեղանի» սուր անկյունները

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հստակ մատնանշեց Սահմանադրության այն հոդվածը, որը կխախտվի, եթե քաղաքացուց, առանց իր համաձայնության, եւս 1000 դրամ գանձվի։ Մատնանշումը շփոթեցրեց ՀՀԿ-ական Լեւոն Մարտիրոսյանին, որը, ակնհայտ էր, հարցը այս տեսանկյունից չէր դիտարկել։ Դեմքից երեւում էր, որ մտածում է, թե ինչ մի լուրջ հարց է 1000 դրամը, որ ՀՀ քաղաքացին հրաժարվի վճարել զինվորներին արժանապատիվ բուժում, կամ, Աստված մի արասցե, թաղում կազմակերպելու համար։ Երկար- բարակ հաղորդման ընթացքում հարց կար, որ այդպես էլ չհնչեց։ Մեր լրագրողները երբեմն մոռանում են պարզ հարցեր տալ։

Երբ, օրինակ, Մարտիրոսյանը հոնքերը կիտելով ու բացելով խոսում է այն մասին, որ ապրիլյան պատերազմը դաս էր բոլորիս համար, ու բոլորս գիտակցեցինք մեր բացթողումները, պետք էր ոչ թե բարդ ու խուճուճ, շրջուն շարադասությամբ ու էքզիստենցիալ շերտերով հարց ձեւակերպել, այլ ընդամենը հարցնել՝ դուք ծառայության տարիքի որդի ունե՞ք կամ եղբորորդի, կամ հորեղբոր տղա, կամ որեւէ մոտիկ հարազատ, եւ եթե այո՛, արդյոք նա ծառայե՞լ է հայոց բանակում, եւ եթե այո՛, նրանցից քանի՞սն է ծառայել անմիջապես Արցախում։ Եթե այս հարցերից որեւէ մեկի պատասխանը ոչ է, նշանակում է իզուր են բոլոր այդ կուրծքծեծոցիները, որով զբաղվում են մեր մանր ու մեծ պաշտոնյաները։

Նույն հարցը կարելի է տալ պաշտպանության նախարարին, նախարարի տեղակալներին, որեւէ մեկի որդին ծառայե՞լ կամ ծառայո՞ւմ է Արցախում։ Սրանից պետք չէ պետական գաղտնիք սարքել, անգամ Անգլիայի թագուհին չուշաթափվեց, երբ աշխարհը տեսավ նրա թոռան՝ ամենաթեժ կետերից արված զենքով լուսանկարները։ Մեր բոլոր պաշտոնյաների որդիները հանճարնե՞ր են, որ պիտի սովորեն Հայաստանի ու արտերկրի լավագույն բուհերում, ու այդքանից հետո ի՞նչ արժի այն «պատրաստականությունը», որով նրանք 1000 դրամ են վճարում մյուսների որդիների թաղումն ու բուժումը արժանապատիվ կազմակերպելու համար։

Լեգիտիմ բռնություն

«Ուրվագծի» տաղավարում զրույց էր ծավալվում բռնության օրինականության շուրջ։ ՀՌԱՀ նորանշանակ անդամ Տիգրան Հակոբյանը դեմ էր, որ երկրում ներքաղաքական հարցերը բռնի մեթոդներով լուծվեն։ Ինչ-որ մեկը բոլորին համոզել է, որ բռնությամբ երբեք որեւէ լավ բանի հնարավոր չէ հասնել։ Հետաքրքիր է, ինչպիսի՞ հասարակարգում կապրեինք բոլորս, եթե այդպես մտածեին ստրուկները, ճորտերն ու մնացած բոլորը, որոնք ստիպեցին իրենց տերերին գնալ զիջումների, չնայած սրանք սեփական կամքով համաձայն չէին հրաժարվել արմատացած կարգերից։

Բայց խնդիրն անգամ մեր երիտասարդ պետության գոյության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ բռնություններն ու ահաբեկչություններն արդարացնելը չէ, այլ այն, ինչ այս ամենի փոխարեն առաջարկվում է ՀՀ քաղաքացուն. քանի որ պետությունը լեգիտիմ բռնության ապարատ է, ինքը ունի բռնություն իրականացնելու մենաշնորհ, իսկ հասարակությունը չպետք է դիմի համապատասխան բռնության, քանի որ դա երբեք լավ բանի չի հանգեցնում, այլ պետք է աշխատի քրտնաջան՝ 10 տարի, 20 տարի, 30 տարի, որպեսզի փոխի, կատարելագործի ընտրական համակարգը եւ, ի վերջո, եթե դեռ ողջ լինի ու չարտագաղթած, հասնի փոփոխությունների։ Տխուր հեռանկար է, համաձայնեք։ Հայտնի չէ, թե մեզանից քանիսը դեռ տեղում կլինեն, երբ Ընտրական օրենսգիրքը վերջապես կդառնա անթերի։

Նրանք գնացին թիմով

Կարեն Կարապետյանը անկեղծ է, ինքը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է գրել։ Անկեղծ է նաեւ նախարար Վահան Մարտիրոսյանը. ինքն էլ է դիմում գրել, բայց չգիտի, թե ինչ կլինի։ Նախարար Իգնատի Առաքելյանը բոլորովին անկեղծ է, ինքը եւս դիմում է գրել, ընդունում է Նժդեհի գաղափարախոսությունը, չնայած որեւէ թեզ առանձնացնել չի կարող։ Հռիփսիմե Խուրշուդյանն էլ անկեղծ է՝ եթե իրեն մնար, ինքը բրոնզե մեդալը չէր վերադարձնի, բայց պահանջում են, ճար չկա։ Բայց ամենաանկեղծը Փաշիկ Ալավերդյանն է. ասում է, էդ դոպինգը բոլորն էլ օգտագործում են, ուղղակի պետք է դադարեցնել մրցումներից 100-120 օր առաջ, որովհետեւ, ինչպես Հռիփսիմեն բացատրեց, «եթե ես չեմ օգտագործում, էն մյուսներն էլ չեն օգտագործում, էդ դեպքում հավասար է ու ես հաստատ մեդալ կվերցնեմ, իսկ եթե ես չեմ օգտագործում, իսկ մյուսներն օգտագործում են, ես հաստատ կընկնեմ 30-րդ, 40-րդ տեղը»։

Մեր իշխանություններն էլ են մեզ հետ ծայրահեղ անկեղծ, երբ ասում են, որ միջոցներ չկան եւ դրա համար են դիմել 1000 դրամ գանձելու գաղափարին, երբ բացահայտում են, որ այս տարի երկրի տնտեսությանը աճ չի «սպառնում» եւ սակայն համոզված են, որ առաջիկա 10 տարիներին դեպի իշխանություն տանող ճանապարհն անցնելու է Մելիք-Ադամյան փողոցով։ Եվ երբ իշխանության անկեղծությունն սկսում է առնչվել անձամբ քո՝ հասարակ քաղաքացուդ կյանքին, եւ երբ երկրիդ նախագահը ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում անկեղծանում է, որ կազանյան փաստաթղթով նախատեսվում էր 7 շրջանների հանձնում Ադրբեջանին, բայց Ադրբեջանը նույնիսկ այդ գինը ցածր էր համարում, եւ որ հայաստանյան իշխանություններն այսօր էլ պատրաստ են վերադառնալ այդ փաստաթղթին, այ հենց այդ պահերին գլխումդ սկսում են մտքեր պտտվել շախմատային խաղի թեմաներով, որը թույլատրում է անհրաժեշտ դեպքերում զոհաբերել թագուհուն՝ ավելի տոկուն շարքային զինվորին հասցնելով վերջին հորիզոնական, վերածելով թագուհու  եւ  հասնելով հաղթանակի։

Ռուզան Ազիզյան

Տպել
3157 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել