ՀՀԿ համագումարի ինտրիգը կամ ինչու՞ փոխվեց կուսակցության կանոնադրությունը

Նոյեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ փոփոխության ենթարկվեց կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը եւ ղեկավար մարմինը՝ գործադիրի կազմը: ՀՀԿ-ն ունի խորհուրդ եւ գործադիր մարմին, կուսակցության կառավարման բարձրագույն մարմինը ԳՄ-ն է: Երեկ տեղի ունեցած փոփոխության արդյուքնում Գործադիր մարմնի անդամների թվաքանակը ավելացավ երկուսով եւ նախկին 19 անդամի փոխարեն այժմ այդ մարմնում ընդգրկված են 21-ը:

Ո՞վ ում փոխարինեց ԳՄ-ում

Կուսակցության գործադիր մարմնի նոր կազմում ներառված են հետեւյալ անձինք՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան, Վահրամ Բաղդասարյան, Գագիկ Բեգլարյան, Ռուբեն Թադեւոսյան, Մուշեղ Լալայան, Կարեն Կարապետյան (վարչապետ), Կարեն Կարապետյան (ԱԺ պատգամավոր), Հրանուշ Հակոբյան, Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Մինասյան, Հերմինե Նաղդալյան, Սամվել Նիկոյան, Էդուարդ Շարմազանով, Գալուստ Սահակյան, Սամվել Ֆարմանյան եւ Վիգեն Սարգսյան: ԳՄ-ի նոր կազմում այլեւս տեղ չունեն Դերենիկ Դումանյանն ու Ռազմիկ Զոհրաբյանը: Գործադիր մարմնի նորեկներն են՝ Կարեն Կարապետյանը, Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը, Սամվել Ֆարմանյանը:

Փոփոխությունները Կանոնադրությունում

ՀՀԿ-ի կանոնադրությունը ընդունվել կուսակցության հիմնադիր համագումարում, որը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել: Այս անգամ էլ ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակները որոշակի փոփոխության ենթարկեցին այն: Այսուհետ ՀՀԿ-ի շրջանային, տարածքային եւ սկզբնական կազմակերպությունների նախագահները եւ նրա տեղակալները կընտրվեն անժամկետ: Նախկինում նրանք ընտրվում էին 2 տարի ժակետով:

«Կուսակցության Երեւան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգում է ՀՀԿ գործադիր մարմնի անդամներից մեկը՝ գործադիր մարմնի որոշմամբ», այս նախադասությունը նոր է ավելացվել կանոնադրությամբ եւ նպատակ ունի Երեւանի կազմակերպության աշխատանքները վերահսկել, կազմակերպել հենց կուսակցության բարձագույն մարմնի կողմից:

Եթե նախկինում գործող կանոնադրությամբ ՀՀԿ-ն համագումար պետք է հրավիրեր կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինն առնվազն երկու տարին մեկ անգամ, ապա «2 տարին մեկ անգամ» պարտադիր պահանջը վերացված է: Կուսակցությունը համագումար կհրավիրի պարզապես օրենքով սահմանված ժամկետնորում, իսկ օրենքը՝ Կուսակցությունների մասին օրենքն է:

Հաջորդ փոփոխությունը վերաբերվում է կուսակցության նախագահի ընտրությանը: Սա կարելի է համարել ուշագրավ փոփոխություններից մեկը: Մինչ երեկ ՀՀԿ նախագահն ընտրվում էր համագումարի կողմից երկու տարի ժամկետով, իսկ երեկվա փոփոխություններով՝ ՀՀԿ նախագահն ընտրվում է համագումարի կողմից հերթական համագումարի միջեւ ընկած ժամանակահատվածով: Վերը նշեցինք նաեւ, որ ՀՀԿ-ն համագումար հրավիրելու ժամկետները թողել է օրենքի կարգավորմանը: Նշենք, որ հանրային քննարկման էր դրված «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Դժվար է ասել, փոփոխությունների արդյունքում օրենքն ինչպիսի տեսք կունենա, բայց կանոնդադրությունից «2 տարին մեկ անգամ» պարտադիր կետը հանելը բազմաթիվ հարցեր է առաջացնում:

Մեկ այլ փոփոխությամբ էլ ՀՀԿ-ն արդեն կունենա կուսակցության նախագահի առաջին տեղակալ եւ տեղակալներ՝ նախկին հավասարազոր փոխնախագահների փոխարեն: Կուսակցության առաջին փոխնախագահն է այսուհետ համակարգելու նախագահի կողմից սահմանվող այն ոլորտները, որոնք պետք է համակարգեին բոլոր փոխնախագահները: Այսինքն՝ կուսակցության նախագահի առաջին տեղակալը կանոնադրությամբ ստանում է մյուս փախնախագահներից զգալիորեն առավել լիազորություններ:

Նախկին կանոնադրությամբ՝ կուսակցության խորհուրդը հաստատում էր նախագահի կողմից առաջադրված կուսակցության փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների թեկնածությունը, իսկ նոր խմբագրմամբ խորհուրդը հաստատում է կուսակցության առաջին փոխնախագահի կողմից սահմանված թեկնածություններին:

Առաջիկայում ՀՀԿ նախագահի առաջարկությամբ կստեղծվի կուսակցության ավագների խորհուրդ խորհրդակցական մարմին, որը կունենա ղեկավար՝ կուսակցության նախագահի կողմից առաջարկված:

Կուսակցության նախագահը նոր կանոնադրությամբ իրավունք է ստանում ստեղծել եւ կազմալուծել կուսակցության ոլորտային ստորաբաժանումներ, որոնք համակարգում են համապատասխան ոլորտներում կուսակցության գործունեությունը: Կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի՝ պարտադիր 2 տարին մեկ անգամ ձեւավորվելու պահանջը հանվում է: Վերստուգիչ հանձնաժողովը կձեւավորվի այն ժամանակ երբ համագումար կհրավիրվի: Կուսակցության նախագաի առաջարկությամբ էլ գործադիր մարմինը կորոշի Երեւան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության ղեկավարի թեկնածությունը հաստատելու հարցը:

Ստացվում է, որ ՀՀԿ-ի կանոնադրության փոփոխությունը ՀՀԿ նախագահի ընտրության ժամանակահատվածը թողնում է նոր օրենքի կարգավորմանը, որը դեռ իրավական ուժ չի ստացել (այն գտնվում է ԱԺ-ում): Համագումար հրավիրելու պարտադիր սահմանված ժամկետը վերացվեց: ՀՀԿ-ն կունենա առաջին փոխնախագահ, որն անհամեմատ առավելություն կունենա մյուս փոխնախագահների նկատմամբ: ՀՀԿ նախագահը կառաջարկի ՀՀԿ Երեւանի կառույցի ղեկավարի թեկնածուին, որին կընտրի ԳՄ-ն:

Փոփոխությունները ծրագրում

ՀՀԿ-ն կանոնադրությունից բացի փոփոխություն կատարեց նաեւ ծրագրում: Ծրագիրը հիմնականում այն մասին է, թե ինչպիսին է ՀՀԿ-ի տեսլականը եւ սկզբունքները: Չի փոխվել կուսակցության ազգային պահպանողական լինելու դրույթը, որը հիմնարար է:

Նախկին եւ նոր ծրագրում կուսակցությունը մի քանի անգամ Աստծուն հղում է կատարում: «Հայոց գերագույն նպատակը, որ իմաստավորումն է իր աստվածաստեղծ գոյության, հարատևումն է Հայրենիքում, հաստատումը իր կենսական ուժի, ստեղծագործ հանճարի ու ազատ կամքի»,- այս ձեւկերպումից զատ ՀՀԿ-ում նկատում էին, որ հայության բնօրրանը Հայկական բարձրավանդակն է, որը հայոց աստվածատուր հայրենիքն է: Նոր ծրագրում «աստվածաստեղծ գոյության» բառակապակցությունից «աստվածաստեղծ» բառը հանվել է, իսկ «հայոց աստվածատուր հայրենիք» բառակապակցությունը հանվել է եւ փխարինվել է «Հայոց անփոխարինելի հայրենիք» բառերով:

«Աստծո կամոք մենք արարվել ենք որպես հայեր, հետեւապես` մեր եւ Աստծո միջեւ հարատեւ կապն ապահովվում է Հայ տեսակը հավիտենականացնելու ճանապարհով»,- նախադասությունից երկրորդ «Աստծո» բառը փոխարինվել է «Արարչի» բառով:

Նոր ծրագրում հատուկ անդրադարձ կա կնոջն ու տղամադրուն եւ մարդու ազատությանը: Մարդու իրավունքների եւ ազատություններին վերաբերող դրույթում ՀՀԿ-ն նշում է, որ ազատությունը որպես մարդու հիմնարար իրավունք, կարող է իմաստավորված լինել, եթե զուգակցվում է պատասխանատվության եւ բարոյականության հետ: Ըստ ծրագրի՝ տղամարդը եւ կինը հավասար են Աստծո եւ պետության առաջ, ունեն միեւնույն իրավուքնները, եւ այս սկզբունքը պետք է արտացոլվի պետության գործունեության բոլոր ուղղություններում:

ՀԳ Armtimes.com-ը տեղեկացավ, որ կատարված փոփոխություներում որոշակի խմբագրական աշխատանք կկատարվի առաջիկայում, որոնք հիմնարար արժեքներին չեն վերաբերվի:

Տպել
13621 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)