Ակտիվիստներն ընդդեմ Ամերիաբանկի. բանկի վարկանիշը վտանգի տակ է

28/11/2016 schedule20:27

«Ամերիաբանկ»-ի կողմից «Լիդիան Արմենիան» ընկերությանը ֆինասավորելը Գնդեվազ համայնքի բնակիչների դժգոհության պատճառ է դարձել: Բանն այն է, որ «Լիդիան Արմենիան»-ն Ամուլսարի հանքավայրը շահագործող ընկերությունն է, որը գույքի գրավի դիմաց ստացած 24 միլիոն դոլարով պատրաստվում է Ամուլսարի ծրագրի համար սարքավորումների ձեռքբերել:

Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքի բնակիչներից բացի, քաղաքացիական ակտիվիստները եւս վրդովվել են «Ամերիաբանկի» քայլից: Նրանք բանկի ֆեյսբուքյան էջում իրենց դիրքորոշումն են հայտնում վարկավորման վերաբերյալ եւ ցածր գնահատական են դնում էջին, որն էլ կարող է բացասաբար անդրադառնալ համացանցում բանկի վարկանիշի վրա: Եթե մոտ 100 օգտատեր «1» գնահատականը տա բանկի էջին, ապա դա պարզ կերեւա ցանկացած օգտատիրոջ մոտ, որը կայցելի բանկի ֆեյսբուքյան էջ:

Կազդի՞ այս քայլը բանկի վարկանիշի վրա՝ հարցրեցինք Գնդեվազի բնակիչ Թեհմինե Ենոքյանին. «Կազդի, յուրաքնաչյուր հաճախորդ ունի իր կարծիքն այս բանկի մասին, անձամբ օգտվում եմ այս բանկից, շատ դանդաղ սպասարկում է, միշտ հերթեր են ու ժամերով մի հաճախորդ են սպասարկում: Ինչ վերաբերվում է Ամուլսարի հանքի շահագործմանը նպաստելուն, վարկավորելով «Լիդիան Արմենիային»՝ իրենց բանկի ողջ կանաչ դիզայնը եւ վարկանիշը հավասարեցրեցին զրոյի։ Մենք՝ գնդեվազցիներս, հայց ունենք ընդդեմ բնապահպանության նախարարության, իսկ երրորդ կողմ ներգրավված է «Լիդիան Արմենիան»-ը։ Այս հանքը շահագործելու ծրագիրը հանցագործություն է, ինչպես մեր իրավական նորմերի համաձայն, այնպես էլ միջազգային ստանդարտների համաձայն, քանի որ այս բանկը հավասարվեց համաշխարհային բանկի եւ ՎԶԵԲ-ի վարկանիշին, դրանք նույնպես ունեն կապիտալ այս հանցավոր ծրագրի մեջ»:

Նշենք, որ գնդեվազցիներն ընդդեմ բնապահպանության նախարարության գործով դատական նիստը նախատեսված է դեկտեմբերի 13-ին Վարչական դատարանում: Համայնքի բնակիչները պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել «Գեոթիմ» ընկերության (ընկերությունը «Լիդիան Արմենիան»-ի մաս է կազմում) կողմից քվարցիտների հանքավայրի շահագործման նախագծին դրական եզրակացության տալու որոշումը:

Բանկից մեկնաբանություն ստանալ մեզ այսօր չհաջողվեց, սակայն պարզաբանում ստանալուն պես այն կհրապարակենք:

Տպել
4015 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ