Երևան
12 °C
ՀՀ կառավարության՝ 2016 թ. սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր գործադիր իշխանության բոլոր մարմիններին՝ վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) ու ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ) գործունեության նպատակահարմարությունը եւ ներկայացնել առաջարկություն դրանց թվաքանակի կրճատման եւ օպտիմալացման վերաբերյալ:
Ինչպես հայտնի է, տարիներ շարունակ պետական կառավարման ոլորտում գործող այս կառույցները լուրջ ֆինանսական ծանրաբեռնվածություն են առաջացնում բյուջեի վրա։
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից խնդրել էինք տեղեկացնել, թե այս ընթացքում քանի ԾԻԳ եւ ՊՈԱԿ է կրճատվել կամ օպտիմալացվել, քանիսը կան, որ ընթացքում են:
Ի պատասխան մեր հարցմանը Կառավարությունից հայտնել են, որ մինչ օրս ՀՀ կառավարության որոշումներով կրճատվել եւ օպտիմալացվել են 5 ԾԻԳ, 17 ՊՈԱԿ, միավորման ձեւով վերակազմակերպվել է 2 ՓԲԸ, լուծարվել է 1 ՓԲԸ: Քննարկման փուլում են որոշ ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:
Հարցին, թե ԾԻԳ-երի եւ ՊՈԱԿ-ների աշխատակազմերի հետ ի՞նչ է տեղի ունենում դրանց օպտիմալացումից հետո՝ Կառավարությունից պատասխանել են, որ կրճատման և օպտիմալացման արդյունքում որոշ դեպքերում ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների աշխատակազմերի գործառույթները վերապահվում են համապատասխան պետական կառավարման մարմնի աշխատակազմին. ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների աշխատակիցների մի մասը կրճատվում է, իսկ մյուս մասն աշխատանքի է անցնում համապատասխան պետական գերատեսչության աշխատակազմում:
Հարցին, թե այս գործընթացի հետեւանքով քանի՞ մարդ է ազատվել աշխատանքից, քանի՞սն են անցել այլ աշխատանքի՝ Կառավարությունից հստակ պատասխան չեն տվել՝ դա հիմնավորելով այսպես.
«ՊՈԱԿ-ների եւ ԾԻԳ-երի կրճատումն ու օպտիմալացումը դեռեւս ընթացքի մեջ գտնվող գործընթաց է: Բացի այդ, ԾԻԳ-երը միջազգային համաձայնագրերով, պայմանագրերով ձեւավորված պետական հիմնարկներ են եւ պայմանավորված միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների, համաձայնագրերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ ու պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետի ավարտմամբ՝ դրանց կրճատման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումների իրագործումը պահանջում է որոշակի բանակցային ժամանակահատված: Նշված հանգամանքներով պայմանավորված՝ այս պահի դրությամբ կրճատվող աշխատակիցների հստակ թվաքանակի վերաբերյալ տեղեկատվություն դեռեւս տրամադրել չենք կարող: Գործընթացի ավարտից հետո պատրաստ ենք Ձեզ կոնկրետ տեղեկատվություն տրամադրել»:
Հաշվի առնելով, որ այս թիվը դեռ չի հստակեցվում՝ դժվար է ասել, թե որքանով է արդյունավետ ընդհանրապես իրականացվող գործընթացը: Որովհետեւ թվի հրապարակումից հետո հնարավոր է պարզվի, որ իրականում ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-նբերի աշխատակիցները կամ նրանց մեծ մասը աշխատանք են ստացել որեւէ գերատեսչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք արդեն իսկ կրճատված եւ օպտիմալացված ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների անունները, որ տրամադրել է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը.
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների բնագավառում ԾԻԳ», ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ԾԻԳ», ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի եւ երիտասարդական ԾԻԳ», ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ԾԻԳ», ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արփա-Սևան» թունելի վերականգնման ԾԻԳ» պետական հիմնարկներ, ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն», ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության «Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց»:
Ինչպես նաեւ «Գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց», «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան N 1 մարզադպրոց», «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան N 2 մարզադպրոց», «Գառնիի Ռազմիկ Կարապետյանի անվան մենապայքարային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց», «Ջրվեժի մենապայքարային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոց», ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն», «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ», ՀՀ մշակույթի նախարարության «Հայաստանի ազգային գրադարան», «Հայաստանի ազգային գրապալատ», «Երաժշտագիտական գրադարան», «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ», «Հայաստանի ազգային պատկերասրահ», «Ցուցահանդեսային կենտրոն», «Ագարակ» պատմամշակութային արգելոց», «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT