Վարակը դպրոցներում նահանջում է, իսկ դասերի ժամը չի փոխվի` չնայած ծնողների ցանկությանը

30/11/2016 schedule12:00

Երեւանի դպրոցներում երեկ անցկացրած մեր հարցումները ցույց տվեցին, որ նախորդ շաբաթվա համեմատությամբ բավականին նվազել է գրիպով եւ սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների քանակը:

Օրինակ, համար 152 դպրոցի տնօրեն Միքայել Ասատրյանի տեղեկացմամբ, եթե նախորդ շաբաթ դպրոցի 209 աշակերտից բացակայել են մինչեւ 32-ը, ապա երեկվա դրությամբ դպրոց չէին հաճախել 15 աշակերտ: «Նվազման միտում կա: Իմիջիայլոց, ես իմ կոլեգաների հետ, երբ խոսում եմ, ասում են, որ իրենց ղեկավարած դպրոցներում նույնպես նվազում կա: Դա ուրախալի բան է»,- փոխանցեց Միքայել Ասատրյանը: Դասապրոցեսն, ըստ նրա, հիվանդությունների պատճառով չի շեղվել բնականոն հունից, մանավանդ որ վատառողջ երեխաները բացակայում են 2-3 օր: «Փորձառու ուսուցիչներ են: Այդ առումով իրենց անելիքը շատ լավ գիտեն»,- հավաստիացրեց տնօրենը: 

«Եթե բացակաները շատ են, դասը կրկնում ենք, եթե 2-3 բացակա է լինում, փոխվում է, բայց հետո եկողներին ուսուցիչը մի տասը րոպե բացատրում է բաց թողած դասը»,- ասացին Բենիամին Ժամկոչյանի անվան համար 119 ավագ դպրոցի 8-րդ դասարանի երեխաները` նշելով, որ եթե անցյալ շաբաթ դասարանի 28 աշակերտից բացակայում էին ընդհուպ մինչեւ 20 երեխա, այսօր այդ թիվը 7-8-ի սահմաններում է:

Վահան Տերյանի անվան համար 60 հիմնական դպրոցի բակում երեխաներին սպասող ծնողները նույնպես փաստեցին, որ այս շաբաթ շնչառական վարակներով հիվանդությունները բավականին նահանջել են: «Իմ տղան սովորում է երկրորդ դասարանում: Նա չի հիվանդացել: Որ հիվանդ երեխաները չեն գալիս դպրոց, առողջներն էլ չեն վարակվում»,- ասաց որդուն սպասող Թինան: Իսկ նույն դասարանում սովորող մեկ այլ աշակերտուհու տատիկ` տիկին Ջեմման, անհամաձայնություն արտահայտեց դպրոցներում դասերը սկսվելու ժամի հետ կապված: Նա նկատեց, որ 8:30-ը վաղ է երեխաներին դպրոց բերելու համար, ու ճիշտ կլիներ, որ նախ օրը «բացվեր», մի քիչ ջերմանար, իսկ դասապրոցեսը սկսվեր ժամը 9:00-ից: Ծնողները դասերի դադարեցում չէին պահանջում ու ակնկալում, բայց ահա ժամերը համարում էին խնդրահարույց:

«Մենք արդեն երկրորդ շաբաթն է` յուրաքանչյուր օր բացակայությունների վերաբերյալ տեղեկատվությունը ստանում ենք դպրոցի տնօրեններից: Աճ չենք տեսնում, որովհետեւ առավոտյան այդ ֆիլտր գործընթացն է իրականացվում, եւ մուտքի թե՛ դպրոցի եւ թե՛ պոլիկլինիկայից կցված բուժաշխատողները ուշադիր են լինում, որ հիվանդության ախտանշաններով երեխաներին հայտնաբերեն: Հիմա դա ավելի է քչացել, որովհետեւ ծնողները գիտակցաբար թույլ չեն տալիս, որ հիվանդ երեխան գա դպրոց: Խուճապ չկա, տագնապ չկա, դասընթացները շարունակվում են, մենք խնդիր չունենք, մանավանդ որ ջերմաստիճանն էլ դասասենյակներում նորմատիվներով պահպանվում է»,- մեր զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը` նկատելով, որ եթե նախորդ տարիներին երբեմն անհրաժեշտություն էր առաջանում սուր շնչառական վարակների տարածվածության պատճառով դասերը դադարեցնել, հիմա նման պատկեր չկա ո՛չ դպրոցներում, ո՛չ էլ մանկապարտեզներում:

Ինչ վերաբերում է դասապրոցեսը փոքր-ինչ ուշ սկսելու՝ ծնողների առաջարկին, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի համար դա ընդունելի չէ:     

«Թող ծնողները ուշադիր լինեն, ժամը 22-ին արթուն երեխա չլինի, ժամանակին քնի, հանգստանա, նորմալ ութ ժամ իր քունը առնի, եւ առավոտյան թարմ ուժերով ծեգին սիրուն նախաճաշն անի ու գա դպրոց: Ի՞նչ է նշանակում` ժամը 9-ին: 9-ին արդեն երեխան առաջին դասը ավարտում է: Չէ, դրանք չաշխատող բաներ են: Ձմռանը կան դպրոցներ, որոնք երկհերթ են, այդտեղ ժամեր են շատանում, երեխաներ կան, որոնք տարբեր տեղեր պարապմունքների են գնում` ե՛ւ երաժշտական, ե՛ւ սպորտային: Չի կարելի մեկ-երկու ծնողի պահանջով ժամը փոխել: Նույնիսկ ես չեմ էլ ուզում, որ դա քննարկենք, որովհետեւ անարդյունավետ, անօգուտ բան է: Դա ընդհանուր կարգ է, ժամանակին մենք կրթության եւ գիտության նախարարության հետ աշխատեցինք, քննարկեցինք ծնողների, դպրոցների հետ: Մենք որոշում կայացնելուց առաջ լայն քննարկում ենք կազմակերպել»,- արձագանքեց Գայանե Սողոմոնյանը:

ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նույնպես, անդրադառնալով տարբեր առիթներով պարբերաբար հնչող այն հարցադրումներին, թե հնարավո՞ր է շնչառական վարակների պատճառով դասապրոցեսը դադարեցվի, բացառեց դա: «Մենք հիմա չենք կարող արձակուրդ հայտարարել, որովհետեւ մի շաբաթը հարց չի լուծի: Ծնողներն էլ հիմա մեր առաջ այդպիսի պահանջ չեն դնում: Ընդհակառակը, զանգեր ենք ստանում, որոնց հեղինակները նշում են, որ աշխատում են, ու դասերն ընդհատելու դեպքում փոքրիկներին չեն կարողանա պահել տանը»,- տեղեկացրեց Նարինե Հովհաննիսյանը:

Ձմեռային արձակուրդը, նրա տեղեկացմամբ, կսկսվի սույն թվականի դեկտեմբերի 26-ից եւ կտեւի մինչեւ 2017 թվականի հունվարի 8-ը ներառյալ: Առաջին դասարանցիները կհանգստանան ավելի երկար` մինչեւ հունվարի 22-ը ներառյալ:

Տպել
3277 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց