Ադրբեջանում հաջորդ տարվա սկզբին սոցիալական պայթյուն է կանխատեսվում

30/11/2016 schedule17:30

Ադրբեջանում բողոքի նոր ալիք է հասունանում, որը Ամանորից հետո կարող է վերաճել սոցիալական տարերային խռովության: Բավական չէր ադրբեջանական մանաթը վերջին երկու շաբաթների ընթացքում ամեն օր արժեզրկման նորանոր ռեկորդներ է սահմանում՝ Ադրբեջանի Սակագների խորհրդի որոշմամբ՝ դեկտեմբերի 1-ից ամսական 200 կիլովատ/ժամից ավելի էլեկտրաէներգիա սպառող քաղաքացիների, ինչպես նաեւ հիմնարկ-ձեռնարկությունների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է 28.5 տոկոսով՝ կազմելով 0.11 մանաթ (մոտ 06.2 ամերիկյան դոլար): Իսկ տարեկան 10 հազարից ավելի կիլովատ ժամ էլեկտաէներգիա ծախսողների համար այն կթանկանա 57 տոկոսով: Բացի այդ, թանկանալու է նաեւ գազը: Ըստ այդմ, տարեկան կտրվածքով 1500 խորանարդ մետրից ավելի գազ սպառողները ստիպված կլինեն 1 խորանարդ մետր գազի դիմաց վճարել կրկնակի ավելի՝ 0.20 մանաթ (մոտ 0.12 ամերիկյան ցենտ):

Առաջիկայում կոմունալ այլ ծառայությունների շղթայական թանկացում է սպասվում. Ադրբեջանի երկաթուղիներն ու մետրոպոլիտենն արդեն իսկ հայտնել են ուղեւորափոխադրումների ու բեռնափոխադրումների սակագների բարձրացման անխուսափելիության մասին: Օրերի խնդիր է ջրի թանկացումը:  

Միաժամանակ, մանաթի անվերահսկելի արժեզրկման պայմաններում Ադրբեջանում գրեթե ամենօրյա ռեժիմով վերանայվում են վաճառվող ապրանքների գները: Օրինակ, վերջին 2 ամսվա ընթացքում 15-20 տոկոսով թանկացել է հացը: Բնակչության գնողունակության անկման պայմաններում խանութների ցանցերը բողոքում են վաճառքի ծավալների անկումից:

Ադրբեջանական ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին սակագների խորհրդի որոշումը հակաժողովրդական է անվանել: Եւս մի հակաժողովրդական որոշում կոռումպացված իշխանությունից: Գազի սակագինը բարձրացվում է 100 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիան՝ 57 տոկոսով: Իշխանությունների համար ավելի կարեւոր է միլիարդներ ծախսել տարբեր տոնական միջոցառումների, Formula 1-ի անցկացման կամ այլ անիմաստ բաների վրա, քան բարելավել ազգաբնակչության սոցիալական վիճակը: Իշխանություններն իրենց նման բաներ են թույլ տալիս, քանի որ քաղաքացիները պասիվ պահվածք են դրսեւորում»,-այսօր հայտարարել է Ալի Քերիմլին:

Ընդդիմադիր REAL շարժման գործադիր քարտուղար, տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին, քննադատելով կայացված որոշումը, հայտարարել է, որ Ադրբեջանին առաջիկայում նորանոր թանկացումների շարան է սպասվում, ինչը սոցիալական պայթյուն է առաջացնելու երկրում:

Մեկ այլ ընդդիմադիր գործիչ, հայտնի տնտեսագետ Գուբաթ Իբադօղլուն գտնում է, որ կոմունալ ծառայությունների թանկացումն ազգաբնակչության համար հոգեբանական ու տնտեսական տեւական ծանր հետեւանքներ է ունենալու:

Ստեղծված պայմաններում շատերը 2017 թվականի սկզբին Ադրբեջանում տարերային ցույցեր ու այս տարվա հունվարյան զանգվածային բողոքի ցույցերի կրկնություն են կանխատեսում: Մանաթի արժեզրկումն ու համատարած թանկացումները միանգամայն իրական են դարձնում նման հեռանկարը:

Այս առումով նախագահի հասցեին քննադատության քրեականացման մասին օրենքը, որը երեկ ընդունվել է Միլլի մեջլիսում եւ համատարած թանկացումների ու երկրում ծանր սոցիալ-տնեսական վիճակի համար իշխանություններին քննադատող կայքերի արգելափակումը, բոլորովին էլ պատահական չէ:

Արդեն երեք օր է Ադրբեջանի տարածքում արգելափակվել են «Ամերիկայի ձայն» եւ «Ազատություն» ռադիոկայանների կայքերը, որոնք ողողված են ադրբեջանական իշխանություններին քննադատող ու երկրի աղետալի սոցիալ-տնեսական վիաճի մասին աղաղակող հրապարակումներով: Ադրբեջանի սահմաններից դուրս նշված ռադիոկայանների ադրբեջանական ծառայության կայքերը հասանելի են:

Ադրբեջանի կապի նախարարությունն ու Ադրբեջանի էլեկտրոնային անվտանգության եւ ինտերնետ կապի հիմնական մատակարար «Դելտատելեկոմ» ընկերությունը հրաժարվում են որեւէ մեկնաբանություն անել կայքերի արգելափակման առնչությամբ: Այդ փաստը ենթադրել է տալիս, որ կայքերը արգելափակվել են իշխանությունների ցուցումով: Ժամանակային առումով կայքերի արգելափակումը տեղի է ունենում սոցիալական ցանցերում ու էլեկտրոնային լրատվամիջոցներում նախագահի քննադատությունը քրեակացնող օրենքի ընդունման հետ: Ադրբեջանի իշխանությունները, գիտակցելով, որ չեն կարող պատասխանատվության ենթարկել ամերիկյան ֆինասավորմամբ աշխատող կայքերին, որոշել են պարզապես արգելափակել դրանք:

Տպել
2369 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին