Փողը Հայաստանից գնում է ՌԴ. արտահոսքի ընդհանուր ծավալն այս տարի կազմել է 641 միլիոն դոլար

Հայաստանի տնտեսական վիճակին տիրապետող մեր պաշտոնյաները մասնավոր զրույցներում, խոսելով տնտեսության ապագայի մասին, նշում են, թե ստեղծված իրավիճակում շոշափելի աճ եւ բարելավում կարող է լինել մի պարագայում՝ Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների ծավալների կտրուկ աճի:

Խնդիրն այն է, որ Հայաստանում արձանագրվող տնտեսական բարդությունները սկսվում են հենց այն ժամանակ, երբ նվազում են տրանսֆերտները: Ամեն տարի հայաստանցիները արտասահմանում ապրող կամ արտագնա աշխատանքի մեկնած իրենց բարեկամներից ու մտերիմներից ստանում են գումար, որը համեմատելի է ՀՀ պետական բյուջեի ծավալների հետ: Դա ապահովում է բնակչության գնողունակության մի զգալի մասը եւ հետեւաբար մեծացնում գնողունակ պահանջարկը: Սա էլ հերթին նպաստում է սպառման ապրանքների արտադրության աճին եւ դրական ազդեցություն թողնում տնտեսության ցուցանիշների վրա: Բայց երբ տրանսֆերտները նվազում են, դա հզոր հարված է դառնում տնտեսության համար:

ՀՀ կենտրոնական բանկը արդեն հրապարակել է այս տարվա հոկտեմբերին Հայաստան մտած մասնավոր տրանսֆերտների մասին տեղեկանքը, ըստ որի՝ դրանք անցած տարվա հոկտեմբերի համեմատ կրկին վազել են: Անցած տարվա հոկտեմբերին մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը (ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը) կազմել էր մոտ 82 միլիոն դոլար, իսկ այս տարվա հոկտեմբերին այդ ցուցանիշը 60.4 միլիոն դոլար է: Նվազումը մոտ 26 տոկոս է: Տարվա առաջին 10 ամիսների կտրվածքով պատկերը եւս տխուր է: Այս տարի մասնավոր տրանսֆերտների տեսքով զուտ ներհոսքը կազմել է 556 միլիոն դոլար, իսկ անցած տարի 738 միլիոն դոլար էր: Նվազումը` 24 տոկոս է: Նվազման տեմպը հոկտեմբերին ավելի մեծ է եղել, քան ընդհանուր 10 ամիսներին արձանագրված նվազման տեմպը:

Մասնավոր տրանսֆերտների նվազում արձանագրվում էր նաեւ անցած տարի` 2015-ին: Այդ տարի տրանսֆերտների ընդհանուր ծավալը կազմեց 870 միլիոն դոլար՝ 2014-ի  մեկ միլիարդ 220 միլիոն դոլարի դիմաց: Նվազումը տոկոսային հարաբերությամբ գրեթե այնքան էր, որքան այս տարի է արձանագրվում` 28 տոկոս: Բայց այստեղ կա ուշագրավ հանգամանք: 2015-ին 2014-ի համեմատ կտրուկ արժեզրկվել էր ռուսական ռուբլին, իսկ տրանսֆերտների մեծագույն մասը` մոտ 80 տոկոսը Հայաստան է ներհոսում ՌԴ-ից: Այսինքն ֆիզիկական ծավալներով ՀՀ ներհոսած ռուբլիների քանակը նույնիսկ մեծացել էր, սակայն դրանք արժեզրկված էին, եւ հենց այդ պատճառով էր դոլարային առումով տրանսֆերտների ծավալը նվազում: Այս տարի իրավիճակն այլ է: 2016-ին 2015-ի համեմատ ռուսական ռուբլին դոլարի նկատմամբ մեծ հաշվով չի արժեզրկվել, բայց տրանսֆերտները դոլարով հաշված՝ նվազել են: Իսկ դա նշանակում է, որ այս տարի արդեն ՌԴ-ից ՀՀ եկող ռուբլիների «քանակն» է նվազում:    

Սա էլ իր հերթին նշանակում է, որ Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցները արդեն ավելի քիչ եկամուտ ունեն ոչ միայն դոլարով, այլ նաեւ ռուբլով հաշված: Պատկերավոր ասած, Ռուսաստանում ավելի քիչ փող կա, քան նախկինում:

Կարո՞ղ ենք ակնկալել, որ առաջիկայում Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտները կավելանան, եւ մեր տնտեսությունը, պատկերավոր ասած, մի քիչ թթվածին կստանա: Դա, բնականաբար, կախված է Ռուսաստանի տնտեսական վիճակից: Դեռ անցած տարվա աշնանը ՌԴ պաշտոնյաները հավաստիացնում էին, որ իրենց տնտեսությունը արդեն հասել է «հատակին» եւ շուտով կսկսի աճել: Այս տարի արդեն նման պնդումներ անող պաշտոնյաներ չկան: Իսկ տնտեսական անկախ վերլուծաբանները պնդում են, որ տնտեսական ընդհանուր վիճակը ՌԴ-ում դեռ կշարունակի վատթարանալ նաեւ հաջորդ տարի: Այլ կերպ ասած, մասնավոր տրանսֆերտների էական աճ առաջիկայում դժվար է ակնկալել:

Այս տարի, բացի նրանից, որ նվազում է մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը, նկատվում է նաեւ մեկ այլ երեւույթ, որը նորություն է: Աճում են Հայաստանից արտերկիր հոսող մասնավոր տրանսֆերտները: Օրինակ, եթե անցած տարվա առաջին 10 ամիսներին մասնավոր տրանսֆերտների տեսքով Հայաստանից արտահոսել է 598 միլիոն դոլար, ապա այս տարի արտահոսքի ծավալը կազմում է արդեն 641 միլիոն դոլար:

Թե ինչով է սա պայմանավորված, հստակ վերլուծություններ չկան: Ըստ որոշ գնահատականների՝ սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ սովորաբար արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների մի մասը իրենց ծախսերը օպտիմալացնելու նպատակով իրենց հետ տարել են նաեւ ընտանիքները, Հայաստանում ունեցած իրենց անշարժ գույքը վաճառել են, գումարները տարել ՌԴ եւ հաստատվել այնտեղ: Գույքի վաճառքից ստացված գումարների փոխանցումն էլ հենց եղել է այդ արտահոսքի զգալի աճի պատճառը: Դա թերեւս հիմնավորվում է ԿԲ-ի հրապարակած տեղեկանքով: Անցած տարվա առաջին 10 ամիսների ընթացքում դեպի Ռուսաստան Հայաստանից արտահոսել է 245 միլիոն դոլար, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ արդեն 280 միլիոն դոլար: Այս երեւույթի համար թերեւս խթան է հանդիսացել այն հանգամանքը, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո հայաստանցիների համար ՌԴ տեղափոխվելու եւ այնտեղ աշխատելու խոչընդոտները ըստ էության վերացել են:  

Իսկ ահա դեպի ԱՄՆ արտահոսքը նվազում է: Եթե անցած տարվա 10 ամիսներին դեպի ԱՄՆ արտահոսքը մոտ 81 մլն դոլար է կազմել, ապա այս տարի` 66 մլն դոլար:

Մի խոսքով, մեր տնտեսության կախվածությունը մասնավոր տրանսֆերտներից չափազանց մեծ է, եւ այդ կախվածությունը կարող է նվազել մեր տնտեսության կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ միայն: Սակայն այդպիսի փոփոխությունների հեռանկարներ գործնականորեն առայժմ չեն երեւում: Ուստի, մենք նախկինի պես շունչներս պահած պետք է հետեւենք, թե որքան է կազմել մասնավոր տրանսֆերտների ծավալը եւ ըստ այդմ կանխատեսել, թե առաջիկայում ինչպիսին կլինի մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5623 դիտում

Ավանի բուժական կենտրոնի 230 մետր խորության վրա գտնվող ստորգետնյա հորանից 46 քաղաքացի է դուրս բերվել

Նարեկ Կարապետյանի՝ ադրբեջանցիներին հող ձեռք բերելու հնարավորություն տալու տեղեկատվությունը մանկամիտ կեղծիք է

Սաշիկի տղերքին տեսնում էին, կիլոմետրով հեռու էին գնում, որ չտային սպանեին. մարդկանց դարձրել էին ճորտ. Թորոսյան

Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել․ «Վեոլիա ջուր»-ը պարզաբանում է տարածել

ՀՀ և Ղրղզստանի նախագահներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել ուղիղ ավիաչվերթերի հնարավորություններին

Կամո բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պե՞տք էր կենտրոնը ձեզ, ձեր կյանքում բան փոխվե՞լ է․ Ախուրյանի Երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է

Չափագրումներ են իրականացվել Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար-Հ-37 ճանապարհի՝ Բերդի խաչմերուկից դեպի Այգեպար

Պուտինը փչացրեց Կարապետյաններին. ինչ են սպասում Ադրբեջանում ՀՀ ընտրությունների հետ կապված. տեսանյութ

Թևերդ փռել ես Հայաստանի վրա, Փաշինյա՛ն ջան, մեռնիմ ջանիդ․ վարչապետն այցելեց վերանորոգված Գյումրու թիվ 41 դպրոց

Տարածում են, թե Հայոց ցեղասպանության հիշատակի օրը միջոցառումները Կառավարությունն արգելել է, գետինը չե՞ք մտնում

Սուրեն Պապիկյանն այցելել է Վրաստանի Ազգային հերոս Մակաշվիլիի անվան զինվորական վերականգնողական ծառայություն

Ապրիլի 24-ին կկազմակերպվի անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից․ երթուղիներ

Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել է

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ

Տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի

Բյուրեղավանում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է հայտնել

Դաշնակցությունը խոստանում է՝ գա՝ բարձրագույն կրթությունը կլինի անվճար․ ի՞նչն է խանգարել 10 և ավել տարի դա անել

Մեր համայնք բարով ես եկել, համայնքը Ձեզ հետ է․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Նոր Եդեսիա բնակավայրում

Քննարկվել է Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների օրակարգը․ ԱԽ քարտուղարը Դելֆիում է

Ձեզ լավագույնն եմ մաղթում Ձեր ծննդյան 67-րդ տարեդարձի առիթով․ վարչապետը շնորհավորել է ՀՀ նախագահին

Ժամում՝ 30 կանչ․ գանգատները նույնն են՝ փսխում, սրտխառնոց, ջերմություն, լուծ․ ինչ է կատարվում Բյուրեղավանում

Շնորհակալություն, որ մեզ համար մանկապարտեզ եք սարքում․ փոքրիկները սրտիկներով ողջունեցին վարչապետին․ տեսանյութ

Ողբերգական ավտովթար Սյունիքում. մեքենան, մոտ 500 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. կա զոհ

Քննարկվել են ԱՍՀ նախարարության առաջնահերթություններին առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվեն «Արենի ՀԷԿ»-ի բաժնետոմսերը, 864 հազար դոլարի ավանդ, 13 մլն դրամ

Սուրեն Պապիկյանը Թբիլիսիում այցելել է Հերոսների հրապարակ. լուսանկարներ

Անձրև, ամպրոպ, կարկուտ ու թաց ձյուն. առաջիկա օրերը որոշ շրջաններում կլինեն տեղումնառատ՝ քամու ուղեկցությամբ

Արագածավանի թիվ 1 նորակառույց դպրոցում հանդես եմ գալիս ելույթով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը ծանոթացել է Արագածավան բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշխատանքներին. տեսանյութ

Իրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը հյուրընկալվել է Քննչական կոմիտեում

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի. Ալիև

Գրիգորյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդմանն առնչվող հարցեր

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը

Պարո՛ն Պապոյան, մեծացնենք աջակցությունը. վարչապետն այցելել է Արագածոտնում հիմնված դեղձի և կեռասի ինտենսիվ այգի

Էն թիվը, որ քննարկել ենք, չեն տալիս, տալիս են 3000 դրամ, 2 պեռաշկի, Կոլա կամ ջուր. նոր ձայնագրություն

«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել

Նախընտրական շրջանի հետ կապ չունի, 2 տարով են տեղակայվելու. Բաղդասարյանը՝ ՀՀ-ում ԵՄ երկրորդ առաքելության մասին

Հիմնանորոգվում է Փարպի-Ղազարավան տեղական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը. վարչապետ