Ես այդ «դիշովկա» բառն ամեն անգամ մոռանում եմ. «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրեն

02/12/2016 schedule19:05

Արդեն մի քանի օր է՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Կրթահամալիրի սաները պահանջում են հեռացնել տնօրեն Վահագն Յաղմուրյանին: Վերջինս, նշենք, մեկ ամիս է, ինչ զբաղեցնում է այս պաշտոնը եւ հասցրել է արդեն խնդիրներ ունենալ սաների հետ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին կրթահամալիրի 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների սաները բողոքի ակցիա էին արել՝ ընդդեմ կրթահամալիրի նոր տնօրեն Վահագն Յաղմուրյանի: Նրանք հայտարարել էին, որ տնօրենն իրենց անվանում է «անասուններ», «հորթեր», «դիշովկաներ»: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ երեկ զրուցեցինք կրթահամալիրի տնօրեն Վահագն Յաղմուրյանի հետ:

- Պարոն Յաղմուրյան, ձեր կրթահամալիրի սաները բողոքի ակցիա են կազմակերպել եւ ձեր հրաժարականն են պահանջում: Ի վերջո, կարո՞ղ եք ասել, թե ինչ խնդիրներ են առաջացել դպրոցում:

- Մենք էլ ենք փորձում պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Երեխաներն ընդամենը երեւի կամակորություն են անում, նրանք ոչ մի հարցի չպատասխանելով՝ միանգամից բողոքի ակցիա արեցին: Իմ հարցերին, թե ի՞նչ խնդիր է, ի՞նչ պահանջ ունեն, իրենք ընդհանրապես հրաժարվել են պատասխանել: Միակ բանը կարող եմ ասել՝ այն է, որ բողոքում են տույժերից, որը նախկինում էլ եղել է: Իրենց բողոքն անհիմն է: Իրենք համարում են, որ այդ տույժերով իրենց  ազատությունը սահմանափակվում է, որովհետեւ խախտումներ կան, որոնք կարող են բերել ավելի ծանր հետեւանքների՝ սկսած միջանձնային հարաբերություններից մինչեւ եսիմ որտեղ: Հիմա դրանք կանխելու համար համապատասխան միջոցներ են կիրառվում, ինչն էլ իրենց դուր չի գալիս, կարծում եմ սա է: Տույժը կիրառվում է կարգապահությունը բարձրացնելու համար:

- Այդ տույժերը ի՞նչ խախտման դեպքում են կիրառվում եւ այդ տույժերով ի՞նչ է նախատեսվում:

- Նրանք տույժերով կարող են զրկվել շաբաթ-կիրակի տուն գնալու իրավունքից, եթե ինչ-որ խախտում են կատարում, զրկվում են այդ խրախուսանքից: Տույժեր կարող են կիրառվել կանխամտածված չսովորելու, սահմանված կանոնները խախտելու, միջանձնային հարաբերությունները խախտելու դեպքում եւ այլն:

- Այսինքն՝ մինչ բողոքի ակցիան դուք նրանց նկատմամբ տո՞ւյժ եք կիրառել:

- Ես աշխատանքի եմ նոյեմբերի 1-ից: Եվ իրենց պարբերաբար տեղեկացրել եմ, որ կան այսպիսի տույժեր, որ կարող են ենթարկվել դրանց, նույնիսկ ծնողական ժողով է արվել, եւ ծնողների կողմից դա բացասական չի ընդունվել:

- Սաները նշում են, որ դուք իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունք եք դրսեւորում՝ նրանց անվանելով «անասուններ», «հորթեր», «դիշովկաներ»: Սա ճի՞շտ է, սրա մասին ի՞նչ կասեք:

- Ես այդ «դիշովկա» բառն ամեն անգամ մոռանում եմ: Դա իրականությանը չի համապատասխանում, երեխեք են, կարող են ամեն ինչ էլ ասել:

- Այսինքն՝ դուք նրանց նման բառերով չե՞ք դիմել:

- Ոչ:

- Պարոն Յաղմուրյան, երեկ Մարդու իրավունքների պաշտպանը լրագրողներին ասաց, որ մտահոգիչ խնդիրներ են բացահայտվել, որոնք վերաբերում են նաեւ կրթահամալիրի գործունեությանն առնչվող իրավական ակտերին: Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը, կարո՞ղ եք մանրամասնել:

- Ես, ճիշտն ասած, չգիտեմ ինչ են բացահայտել իրենք, որովհետեւ ինձ հետ ընդհանրապես չեն խոսել: Ես ոչ մի բանից տեղյակ չեմ: ՄԻՊ-ի ներկայացուցիչները եկել են, ուսումնասիրել ու գնացել: Ես իրենց հետ խոսեցի, փորձեցի հասկանալ, թե ի՞նչ խնդիրներ են, բայց իրենք ինձ պատասխանեցին, որ իրավասու չեն ասել: Ես շատ կուզենայի իմանալ: Առայժմ փորձում եմ հասկանալ:

- Բողոքի ակցիայից հետո փորձե՞լ եք զրուցել ձեր սաների հետ:

- Մինչեւ այդ խոսել էինք, հիմա էլ բացարձակ հրաժարվում են ինձ հետ խոսել: Չեն ասում՝ ինչն է խնդիրը, մանկական ինչ-որ քայլերի են դիմում, որն անհասկանալի է: Եթե կա ինչ-որ խնդիր, ապա դա պետք է պարզաբանվի եւ լուծվի:

- Դուք կարծում եք՝ միայն տույժե՞րն են բողոքի ակցիաների պատճառը: Այս տույժերը դո՞ւք եք սկսել կիրառել, թե՞ նախկինում էլ են կիրառվել:

- Իմ կողմից ընդամենը կանոնադրությամբ սահմանված նորմերն են կիրառվել: Նախկինում էլ են իրենք տույժեր ստացել եւ ավելի ծանր, օրինակ, եթե մեկ ժամ ուշացել են, ապա տույժ են ստացել:

- Մամուլում տեղեկություն կար, որ երեկ կրթության եւ գիտության նախարարն ընդունել է ձեզ, դա ճի՞շտ է:

- Ոչ, չեմ հանդիպել:

Հիշեցնենք, որ սաների բողոքի ակցիայից հետո կրթահամալիր էին այցելել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները: ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանն էլ լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ կատարված ուսումնասիրության արդյունքում բացահայտել են մտահոգիչ խնդիրներ, որոնք անթույլատրելի են ու պետք է փոփոխվի: Ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու համար կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հանձնարարությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ: Ըստ որոշ տեղեկությունների՝ այսօր  սույն խնդրի առնչությամբ ԿԳՆ-ում արտահերթ դռնփակ նիստ է լինելու: Իսկ աշակերտները վճռական են, նրանք շարունակում են պահանջել տնօրենի հրաժարականը, այլապես սպառնում են լքել «Փոքր Մհեր» կրթահամալիրը:

Տպել
9816 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը