Անվերապահ սիրում եմ Երևանը. Հուսիկ Արայի նոր գիրքը Երևանի նկատմամբ հավերժական սիրո մասին է

03/12/2016 schedule19:15

Երևան քաղաքի պատմության թանգարանում նախօրեին տեղի ունեցավ գրող, բանաստեղծ Հուսիկ Արայի «Երևան քաղաք» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Էրեբունի-Երևանի 2800-ամյակին։ «Երևան քաղաք» բանաստեղծությունների ժողովածուն գրվել է տարբեր տարիներին և ներառում է 25 բանաստեղծություն և 1 պոեմ:  Բանաստեղծությունները հին ու նոր Երևանի, քաղաքում ապրող մարդկանց և քաղաքամայր Երևանի նկատմամբ հավերժական սիրո մասին է:

«Գրքում կա մեր քաղաքի շուրջ 25 տարվա կյանքը` սկսած 88 թվականի պարետային ժամից, մինչև այսօրվա` որոշակիորեն աղճատվող շենքերի Երևանը: Ժողովածուի հերոսները մեր քաղաքում ապրող մարդիկ են` մուրացիկ կինը, ոտքը կտրած զինվորը, փողոցի երեխան, մարմնավաճառ կինը, անտունը և այդ ամբողջի մեջ, իհարկե, սերն է քաղաքի նկատմամբ: Անվերապահ սիրում եմ Երևանը. մեր աչքի առաջ ամեն օր գեղեցկանում է, իր շքեղ տեսքի մեջ է: Եթե մենք չենք հեռանում քաղաքից,  ուրեմն ինքը ամենագեղեցիկն է մեզ համար»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հուսիկ Արան:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով` պոեզիայում ամբողջ խորհրդահայ շրջանում մենք «գործ ենք ունեցել» միայն գովերգված Երևանի կերպարի հետ` վարդագույն քարերով, տուֆերով, ծաղկող, իր շատրվաններով, ցայտաղբյուրներով հայտնի մայրաքաղաքի հետ:

«Իրականում, պոեզիայում մենք չէինք գտնում այն, ինչ ամբողջացնում է Երևանը` իր մարդկանցով, իր հոգեբանությամբ, ինչու չէ նաև իր թերություններով: Բարեբախտաբար անկախության շրջանում դրական մի միտում սկսվեց: Երևանը մեկ այլ կողմից տեսնելու և սիրելու, քննադատելով սիրելու, ատելով սիրելու միտումը  կարողացավ պոեզիայում ստեղծել իսկապես արժեքներ: Հուսիկ Արայի գիրքը հենց այդ միտումների ընդհանրացումն է: «Երևան քաղաք» ժողովածուն լավագույն գրքերից մեկն է, որը ստեղծվել է Երևանի մասին»,- իր խոսքում նշեց գրականագետը:

Անի Հակոբյան

Տպել
2634 դիտում

Էդմոն Մարուքյան, Մանե Թանդիլյան, Արման Բաբաջանյան եւ այլք. «Լուսավոր Հայաստան»-ի տասնյակը

Գյումրու թիվ 18 դպրոցը չի ջեռուցվում. ծնողները խոստանում են բողոքի ցույց անել

Եթե արտագաղթեմ՝ կգտնվեն հայ լրագրողներ, ովքեր կասեն ՝ չե՞ք կարծում, որ ԽԾԲ-ի շնորհիվ եք վիզա ստացել. պատգամավոր

Բերեզովսկու, Ռոհնի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգով ամփոփվեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը

Ժողովրդին համազգային «ղումարբազության» մեջ ներքաշելը անարգանք է. տոտոների եւ վիվառոների հարցն՝ ԱԺ-ում

Հրաժարական է տվել Իսրայելում ադրբեջանցիների հիմնական լոբբիստը․ պատմական պահ է ՀՀ-ի համար

Հասկանալի պատճառներով դադար եմ վերցրել աշխատանքից․ Վահագն Թեւոսյանը մտնում է ընտրապայքար

Հայտնի է նորաստեղծ «Մենք» դաշինքի ցուցակի առաջին տասնյակը. ցուցակը կգլխավորի Արամ Սարգսյանը

Մանե Թանդիլյանը հայտարարել է իր լիազորությունները վայր դնելու մասին

Հայտնի է նորաստեղծ «Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը

Ավագ Գաբրիելյանը նշանակվել է Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Ինչպե՞ս է ազդում տեխնոլոգիական առաջընթացը կրթության մեթոդների վրա․ սեմինար Երեւանում

Սպառնացել եւ գումար է հափշտակել․ բացահայտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը

Յուրաքանչյուր զոհ կաթոլիկ երեխա էր․ ԱՄՆ-ում քննարկում են կաթոլիկ եկեղեցիներում սեռական ոտնձգությունների խնդիրը

Արմեն Աշոտյանի կոշտ արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի կոշտ գնահատականներին

ՀՀԿ-ի վիճակագրական մանիպուլյացիաները․ նախկին իշխանությունը շարունակում է «շտկել» իրականությունը

28-ամյա երիտասարդի Էլեկտրահարումը ՋՕ-ն եւ ՀԷՑ-ը իրար վրա են բարդում. քրեական գործ է հարուցվել

Լուրեր կան, որ N46 երթուղայինները շուտով չեն գործի. քաղաքապետարանում տեղեկություն չունեն

ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը մոտ 6 ամսում 22 մլն դրամի չափով եկամուտ է ունեցել

Գեւորգ Աճեմյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից