Ալիեւը պատմել է, թե ե՞րբ եւ ինչպե՞ս ադրբեջանցիրները կգան Հայաստան

04/12/2016 schedule14:30

«Ադրբեջանն այնժմ չունի Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ: մենք այժմ չենք մտածում ռազմական ճանապարհով Մեղրի, Գորիս ու Երեւան վերադարձի մասին», - այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

«Մենք դա կիրականացնենք հետեւողական քաղաքականության միջոցով: Բոլոր օբյեկտիվ պատճառները ցույց են տալիս, որ այդ օրը կգա: Դրա համար յուրաքանչյուրս պետք է մոտեցնենք այդ օրը: Ինչպե՞ս պետք է դա անենք: Պետք է դառնանք ավելի ուժեղ», - հայտարարել է նա:

Ալիևը նաեւ հայտարարել է, որ այսօր աշխարհում «միջազգային իրավունք» հասկացություն գոյություն չունի: «Այսօր հիմնական գործոնը ուժն է: Մենք ապրում ենք իրական աշխարհում: Ահա թե ինչու, մենք պետք է ավելի ուժեղանանք, տենեսությունը դառնա վաելի ուժեղ, եւ մենք ստեղծենք ավելի ուժեղ բանակ… Մի քանի տարի հետո Ադրբեջանի բնակչությունը կհասնի 10 միլիոնի»,- ասել է Ալիևը:

Նա հավելել է, որ Հայաստանում տնտեսությունը կրճատվում է, աճում է միգրացիան, բնակչությունը պակասում է: «Սա տեղի կունենա բնական պատճառներով՝ միգրացիա, անելանելի դրություն եւ հիասթափություն», - հավելել է նա:

Հատկանշական է, որ Հայաստանում ստեղծված օրհասական վիճակի մասին խոսող Ալիեւը չի անդրադառնում սեփական երկրում առաջացած տնտեսական խորը ճգնաժամին: Ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի պայմաններում Ադրբեջանում քննարկում են պետական ծառայողների թիվը 30 տոկոսով կրճատելու հնարավորությունը:

Եթե կրճատումները տեղի ունենան, հազարավոր պետական ծառայողներ համալրելու են տասնյակ հազարավոր այն գործազուրկների բանակը, ովքեր վերջին 1-1.5 տարվա ընթացքում հարյուրավոր տեղական ու արտասահմանյան հիմնարկ-ձեռնարկությունների ու ընկերությունների սնանկացման ու լուծարման պատճառով կորցրել են աշխատանքը:

2015 թվականի փետրվարից մինչ օրս ադրբեջանական մանաթն արժեզրկվել է մոտ 130 տոկոսով եւ այդ ընթացքում քաղաքացիների աշխատավարձերը չեն բարձրացրել, ինչը հանգեցրել է բնակչության գնողունակության կտրուկ անկման ու սոցիալական վիճակի վատթարացման, ինչպիսին չի արձանագրվել 1994 թվականից ի վեր:

Մանաթի արժեզրկման հետեւանքով այսօր դոլարային արտահայտությամբ ադրբեջանցիները ստացած աշխատավարձի չափով վերջին տեղերն են զբաղեցնում ոչ միայն հետխորհրդային տարածաշրջանում այլեւ միջազգային կազմակերպությունների կազմած զեկույցներում, որոնք ընդգրկում են տասնյակ երկրներ:

Այսպես օրինակ, Աշխատանքի միջազգային կազմակերպության այսօր հրապարակած զեկույցի համաձայն, Ադրբեջանում միջին աշխատավարձը (առանց հարկերը հանելու) կազմում է 302 դոլար: Այդ ցուցանիշով Ադրբեջանը 71 երկրների շարքում զբաղեցրել է 66-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Մոլդովային, Մոնղոլիային, Տաջիկստանին, Ղրղզստանին եւ Սիրիային:

Ադրբեջանը զգալիորեն զիջում է նաեւ 57-րդ եւ 55-րդ տեղերում հայտնված Հայաստանին ու Վրաստանին, որտեղ միջին աշխատավարձերը կազմում են համապատասխանաբար՝ 404 եւ 430 ամերիկյան դոլար (առանց հարկերը հանելու): Այնինչ, ընդամենը 1.5-2 տարի առաջ Ադրբեջանում միջին աշխատավարձը գերազանցում էր ոչ միայն Հայաստանի ու Վրաստանի, այլեւ ԱՊՀ տարածաշրջանի ու շատ այլ երկրների քաղաքացիների ստացած եկամուտները:

Տպել
6076 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ