Ադրբեջանում ծրագրում են 30 տոկոսով կրճատել պետական ծառայողների թիվը

02/12/2016 schedule16:00

Ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի պայմաններում Ադրբեջանում քննարկում են պետական ծառայողների թիվը 30 տոկոսով կրճատելու հնարավորությունը: Նման ծայրահեղ քայլի գնալու հարցը քննարկվում է հաջորդ տարվա ընթացքում բյուջետային աշխատողների աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու անհրաժեշտությունից ելնելով: Այսօր Միլլի մեջլիսի քննարկմանն է ներկայացվել պետական ծառայողների թիվը 30 տոկոսով կրճատելու մասին առաջարկ:

Այս առիթով պատգամավորներից Հուդրաթ Հուսեյնովը նշել է, թե այլ երկրների համեմատ Ադրբեջանում պաշտոնյաների, կառավարության անդամների ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները թիվը կրկնակի շատ է: «Այդ կրճատումների շնորհիվ մենք կխնայենք բյուջեի միջոցները, ինչպես նաեւ պայմաններ կստեղծենք, որպեսզի մյուս պաշտոնյաները, ովքեր իսկապես աշխատում են, ստանան նորմալ աշխատավարձ»,- ասել է Հուսեյնովը:

Եթե կրճատումները տեղի ունենան, հազարավոր պետական ծառայողներ համալրելու են տասնյակ հազարավոր այն գործազուրկների բանակը, ովքեր վերջին 1-1.5 տարվա ընթացքում հարյուրավոր տեղական ու արտասահմանյան հիմնարկ-ձեռնարկությունների ու ընկերությունների սնանկացման ու լուծարման պատճառով կորցրել են աշխատանքը:

2015 թվականի փետրվարից մինչ օրս ադրբեջանական մանաթն արժեզրկվել է մոտ 130 տոկոսով եւ այդ ընթացքում քաղաքացիների աշխատավարձերը չեն բարձրացրել, ինչը հանգեցրել է բնակչության գնողունակության կտրուկ անկման ու սոցիալական վիճակի վատթարացման, ինչպիսին չի արձանագրվել 1994 թվականից ի վեր: Մանաթի արժեզրկման հետեւանքով այսօր դոլարային արտահայտությամբ ադրբեջանցիները ստացած աշխատավարձի չափով վերջին տեղերն են զբաղեցնում ոչ միայն հետխորհրդային տարածաշրջանում այլեւ միջազգային կազմակերպությունների կազմած զեկույցներում, որոնք ընդգրկում են տասնյակ երկրներ:

Այսպես օրինակ, Աշխատանքի միջազգային կազմակերպության այսօր հրապարակած զեկույցի համաձայն, Ադրբեջանում միջին աշխատավարձը (առանց հարկերը հանելու) կազմում է 302 դոլար: Այդ ցուցանիշով Ադրբեջանը 71 երկրների շարքում զբաղեցրել է 66-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Մոլդովային, Մոնղոլիային, Տաջիկստանին, Ղրղզստանին եւ Սիրիային: Ադրբեջանը զգալիորեն զիջում է նաեւ 57-րդ եւ 55-րդ տեղերում հայտնված Հայաստանին ու Վրաստանին, որտեղ միջին աշխատավարձերը կազմում են համապատասխանաբար՝ 404 եւ 430 ամերիկյան դոլար (առանց հարկերը հանելու): Այնինչ, ընդամենը 1.5-2 տարի առաջ Ադրբեջանում միջին աշխատավարձը գերազանցում էր ոչ միայն Հայաստանի ու Վրաստանի, այլեւ ԱՊՀ տարածաշրջանի ու շատ այլ երկրների քաղաքացիների ստացած եկամուտները:

Ժամանակին Ադրբեջանի իշխանությունների սիրելի զբաղմունքն էր պարծենալ, թե ադրբեջանցիների աշխատավարձն այսքան-այնքան գերազանցում է հայաստանցիների ստացած եկամուտները: Ադրբեջանցի պաշտոնյաները երբեմն նույնիսկ լկտիաբար նշում էին, թե մինչ հայերը քաղցած են, ադրբեջանցիները կարողանում են ըստ պահանջի ապրել: Ինչպես տեսնում ենք, իրավիճակն արմատապես փոխվել է եւ ադրբեջանցի պաշտոնյաները բերանները ջուր են առել: Իսկ Միլլի մեջլիսի պատգամավորներից մեկը՝ Խադը Ռաջաբլին բողոքել էր, թե իր ստացած ամսական 1950 մանաթը (մոտ 1100 դոլար), որը 5 անգամ գերազանցում է միջին աշխատավարձը, չի բավարարում իրեն:

Մեկ այլ ուշագրավ փաստ եւս. երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման, մանաթի շարունակվող արժեզրկման պայմաններում Ադրբեջանում փոխվել է քաղաքացիների դիրքորոշումը ռազմական ոլորտին հատկացվող ծախսերի վերաբերյալ: Օրինակ, Minval.az կայքում վերջերս անցկացված «Պետությունը որ ոլորտին պետք է ավելի շատ միջոցներ հատկացնի. պաշտպանական, թե՞ սոցիալական» առցանց հարցման ժամանակ ընթերցողների 83 տոկոսը պատասխանել էր՝ սոցիալական, եւ միայն 17 տոկոսը՝ պաշտպանական: Այնինչ, ավելի վաղ անցկացված նմանատիպ հարցումների ժամանակ քաղաքացիների մեծ մասը պաշտպանում էր ռազմական ոլորտին միլիարդավոր դոլարների հատկացումը:

Տպել
1706 դիտում

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը