Կեղծված դեղերի մասին. որքանով են դրանք տարածված եւ որքանով է խնդիրը լուրջ

ՀՀ կառավարության վերջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին մի շարք հանձնարարականներ տվեց դեղերի շուկայի վերաբերյալ:

«Հաշվի առնելով, որ կեղծված եւ նմանակված, կոնտրաֆակտ դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ հանրապետությունում դեղագործության ճյուղի զարգացման եւ շուկայում մրցակցային հարաբերությունների վրա՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարին երկշաբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն՝ կցելով անհրաժեշտ քայլերի իրականացման ժամանակացույցը»,- կարդում ենք կառավարության նշված նիստի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նախ նկատենք, որ կեղծված դեղերի խնդիրը վարչապետին առաջին հերթին մտահոգում է փաստորեն ոչ թե մարդկանց առողջության տեսանկյունից, այլ միայն դեղագործության ու մրցակցության: Նաեւ անդրադառնանք նախարար Ալթունյանի մինչ այդ տված հարցազրույցներից մեկին, որտեղ նա վստահեցնում է, թե Հայաստանում կեղծված դեղերի արտադրության ծավալները մոտենում են զրոյի:

«Ես այդպիսի տեղեկություն չունեմ, որ երբեւիցե բացահայտվել է մի արտադրամաս, որտեղ կեղծել են դեղեր արդյունաբերական մասշտաբներով»,- հավելել է առողջապահության նախարարը:  

Այս երկու մեջբերումները համադրելով` կարելի է եզրակացնել, որ հայաստանյան շուկայում կան կեղծված դեղեր, որոնք, սակայն ոչ թե տեղում են արտադրվում, այլ ներմուծվում են: Ընդ որում, եթե խնդիրն առաջ է քաշվում վարչապետի մակարդակով, ուրեմն պետք է որ դա շատ լուրջ լինի եւ ընդգրկի մեծ ծավալներ:

Առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունից, որի գործառույթներից մեկը վերաբերում է դեղերի եւ դեղագործական գործունեության վերահսկողությանը, տեղեկացանք, որ նույն տեսչության գոյության երեք տարիների ընթացքում հայտնաբերվել է երեք անուն կեղծված դեղ:

«Անցյալ տարի երկու անուն կեղծ դեղ է հայտնաբերվել մեկ դեղատանը: Դրանք եղել են «Ֆուրացիլին» աչքի կաթիլները եւ «Ֆուրացիլին» ականջի կաթիլները, որոնք ուղարկվել են փորձաքննության: Պարզվել է, որ նշված դեղերը մի շարք ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին, մասնավորապես, ստերիլության կետն է խախտված եղել, եւ նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին, այդ կապակցությամբ հարուցվել է քրեական գործ»,-  մեր զրույցում ասաց առողջապահական պետական տեսչության դեղերի եւ դեղագործական վերահսկողության բաժնի պետ Վահե Մինասյանը:

Ճշտող հարցին ի պատասխան նա դարձյալ, որպես կեղծվածության ցուցիչ, միայն ստերիլության անհամապատասխանությունը շեշտեց: Իսկ թե նշված դեղերն ինչ վնաս են հասցրել դրանք օգտագործողների առողջությանը, տեսչությանը հատնի չէ: Վահե Մինասյանն ասաց, որ օրինակ աչքի կաթիլները կարող էին հանգեցնել տեսողական օրգանի ախտահարման:  

«Ֆուրացիլին»-ներն արտադրվել են Հայաստանում: Դրանով զբաղվել է «Քիմտեխ» գիտահետազոտական ընկերությունը: Ի դեպ, վերջինս, ըստ Մինասյանի, նման գործունեությամբ զբաղվելու ժամանակ արդեն չի ունեցել համապատասխան լիցենզիա, որն ինչ-ինչ պատճառներով դադարեցված է եղել իր իսկ դիմումի  համաձայն:

Երրորդ դեղը, որը դասվում է կեղծվածների շարքը, «Ոսկե աստղ» բալզամն է: Այն ներմուծվել է Հայաստան: «Դեղարտադրող վիետնամական ընկերությունը դիմել էր առողջապահության նախարարություն, որ իր կողմից արտադրված դեղի կեղծված տարբերակը շուկայում կա: Ահազանգի հետեւից գնացել ենք եւ երեք դեղատներում հայտնաբերելով կեղծված տարբերակները` այդ նյութերը նույնպես փոխանցել ենք իրավապահ մարմիներին»,- շարունակեց առողջապահական տեսչության պաշտոնյան: 

Վերոնշյալ պատկերից թերեւս կարելի է եզրակացնել, որ վարչապետի մտահոգության դրսեւորումը կա՛մ փոքր-ինչ չափազանցված է, կա՛մ կեղծ դեղերը հեղեղել են մեր շուկան, սակայն տեսչությունը թերանում է դրանք բացահայտելու գործում:

Վահե Մինասյանը կարծիք հայտնեց, որ կեղծված դեղերի առկայությունը հայաստանյան շուկայում չի կրում համատարած բնույթ ու իրենից չի ներկայացնում մեծ խնդիր: Հիմնական բարդությունն, ըստ նրա, կապված է չգրանցված դեղերի հետ, որի ներթափանցման ռիսկը մեծանում է ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված:

«Վտանգն ավելի շատ կարող է լինել ներմուծման առումով, քանի որ եթե ներմուծման ընթացակարգերը հեշտացված են, դա կարող է նպաստել, որ մեր շուկա ներթափանցեն կեղծ դեղեր»,- ասաց պաշտոնյան` մանրամասնելով, որ մաքսային հսկողություն չլինելու պատճառով արդեն իսկ արձանագրվել են դեպքեր, երբ Ռուսաստանից կամ Բելառուսից մեր շուկայում են հայտնվել չգրանցված դեղեր` առանց փորձաքննության:

Նշենք, որ վերջին տարիներին կառավարությունը կասեցրել էր տեսչական ստուգումները: Դրանից հետո առողջապահական տեսչությունը վերահսկողական գործառույթն իրականացրել է վարչական վարույթների միջոցով: Ինչ վերաբերում է դեղերի շուկայում ուսումնասիրություն իրականացնելու՝ վարչապետի հանձնարարականին, Վահե Մինասյանն ասաց. «Ներկա պահին գրություն է ուղարկվել կառավարություն, որպեսզի լինի հանձնարարական, ու ստուգումները բացվեն: Արդեն ձեւավորվել են աշխատանքային խմբեր, որոնք համապատասխան հանձնարարականից հետո կիրականացնեն իմ նշած գործառույթները»:

Տպել
6225 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են