Բեն Ավետիսյանը եւ Մարիամ Ադամյանը՝ «Սեր, ջազ, սատանա» ներկայացման մեջ

06/12/2016 schedule17:00

Սերիալային դերասաններ Բեն Ավետիսյանը եւ Մարիամ Ադամյանը հանդիսատեսին ներկայացան «Սեր, ջազ, սատանա» ներկայացման մեջ: Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում հանդիսատեսի դատին հանձնված ներկայացումը բեմադրվել է մոտ 3 տարի առաջ, եղել է ռեժիսոր Կարո Նաղդալյանի դիպլոմային աշխատանքը: Այնուհետեւ խաղացվել է որպես կոմերցիոն ներկայացում: Դերասաններն այն խաղացել են նաեւ Երեւանից դուրս՝ Կապանի հանդիսատեսի համար: Մարիամ Ադամյանը նշում է, որ սկզբում չի ցանկացել հանդես գալ ուսանողական աշխատանքում, հետո փոխել է միտքը:

«Ի սկզբանե չէի ուզում խաղալ ոչ մի ուսանողական ներկայացման մեջ ժամանակի սղության պատճառով, բայց գործը հավանեցի ու համաձայնեցի: Որոշ ժամանակ հետո խաղացինք նաեւ Կապանում ու եւս մեկ անգամ այստեղ խաղացինք»,- ասաց է նա երեկ ներկայացումից հետո:

Ներկայացումը պատմում է երիտասարդների մասին, որոնք վատ դաստիարակություն ստանալու պատճառով աղավաղված պատկերացումներ ունեն սիրո, ընկերության, ընտանիքի հանդեպ ունեցած պատասխանատվության վերաբերյալ: Գրեթե բոլոր կերպարները բացասական են՝ բացի Մարիամի կերպարից՝ Բեատրիչեից: Դերասանուհին նշում է, որ տարիների ընթացքում իր հետ մեկտեղ փոխվել է նաեւ Բեատրիչեն:

«Խաղի առումով շատ բաներ են փոխվել: Այն ժամանակ աղջիկն ավելի մեղմ էր, հիմա մի քիչ ավելի վայրի է, փոխվել է նաեւ բեմական հագուստը: Ինքս մեծացել եմ եւ հիմա այլ կերպ եմ խաղում: Իհարկե դեռ կան բաներ, որոնց առումով ինձնից դժգոհ եմ, ինչքան էլ մարդիկ մոտենան ու ասեն, որ հիասքանչ է, գիտեմ՝ ինչն եմ լավ անում, ինչը՝ վատ»,- ասաց նա:

Ներկայացման, թերեւս, ամենաբացասական կերպարը Բեն Ավետիսյանի Անդրիուսն է: Բենը նշում է, որ չի վախենում բացասական դերեր ստանձնելուց: Ըստ նրա՝ հանդիսատեսը թատրոնի կերպարներն այդքան էլ հաճախ չի նույնացնում դերասանների հետ:

«Սա 1-2 ժամանոց ներկայացում է, ու թատրոնում խաղացած բացասական կերպարը ժողովրդի մոտ այնպես չի տպավորվում, ինչպես հեռուստատեսությունում խաղացած կերպարը, հետեւաբար չեմ վախենում»,- ասաց նա:

Բեն Ավետիսյանը կարծում է, որ ներկայացման ուղերձը շատ ուսուցողական կարող է լինել երիտասարդների համար: «Սեր, ջազ, սատանա»-ի հիմքում ընկած է այն գաղափարը, որ անկախ նրանից՝ երեխաներն ինչ ընտանիքից են, նրանք կարող են վատ մարդ դառնալ, եթե համապատասխան դաստիարակություն չստանան:

«Այստեղ ներկայացված են երիտասարդների փոխհարաբերությունները ծնողների եւ միմյանց հետ, երիտասարդներ են, որոնց աչքաթող են արել: Այս դեպքում աչքաթող են արել 3-5 երիտասարդ տղայի, որոնք իրենց կյանքը, կարելի է ասել, փչացնում են: Կարեւոր չէ ծնողի մասնագիտությունը դատախազ է, թե՝ փիլիսոփա, ամեն դեպքում պետք է լինի դաստիարակություն: Եթե դաստիարակություն չլինի, հետագա քայլերը կարող են լինել ինչպես այս ներկայացման մեջ՝ գողություն բռնաբարություն, ծեծ, ջարդ»,- ասաց նա:

«Սեր, ջազ, սատանա»-ի մյուս կերպարները մարմնավորում են Վաչե Երիցյանը, Քրիստինա Կարապետյանը, Աղվան Ավետիսյանը, Կարապետ Քարաջյանը, Հարություն Հարությունյանը, Արթուր Ղալումյանը, Գրիգոր Գրիգորյանը: Ներկայացումը նախատեսվում է խաղալ նաեւ Վանաձորում:

Տպել
1756 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին