«Աշտարակ կաթ»-ի նոր գնորդը կվճարի աշխատակիցների աշխատավարձի պարտքը. «Ոչ ոք չի անտեսվի»

06/12/2016 schedule18:25

«Աշտարակ կաթ» ընկերության աշխատակիցների աշխատավարձերի պարտքերի վճարման գործընթացն ընթացքի մեջ է: Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց «Աշտարակ կաթ» ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը՝ ընդգծելով. «Ոչ ոք չի անտեսվում»:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով կառավարության ներկայացուցիչներին՝ հորդորեց ուշադրության կենտրոնում պահել «Աշտարակ կաթ» ընկերության աշխատակիցների 3-5 ամսվա չվճարված աշխատավարձերի թեման եւ հաշվի առնել, որ այդ մարդիկ ընտանիք պահելու եւ վարկային պարտավորություններ կատարելու խնդիր ունեն:

Աշխատավարձերի մասով ավելի մանրամասն տեղեկություն Ավագյանը խոստացավ տալ վաղը: Անդրադառնալով գյուղացիներին, ֆերմերներին ունեցած պարտքերին, առողջացման ծրագրի ղեկավարն ասաց, որ մթերումների իրականացմանը զուգահեռ օրը 4-5 ֆերմերի հետ անհատական զրույց են ունենում, անհատական պայմանավորվածություն ձեռքբերում ընկերության ունեցած պարտքի մարման ժամանակացույցի եւ չափաբաժնի առումով:

«Վերջնական ավարտին դեռ շատ կա, ինքը ժամանակատար պրոցես է: Ամեն օր 4-5 ֆերմերի տեսնում ենք, մեկի հետ 5 տոկոսի, մեկի հետ 50 տոկոսի վճարման պայմանավորվածություն ենք ձեռքբերում: Անհատական մոտեցում ենք ցույց տալիս բոլոր գյուղացիներին: Հիմա այդ գործընթացում ենք: Օրը մթերում ենք 2-3 տոննա կաթ՝ 25-30 ֆերմերից: Այսինքն՝ օրը 25-30 հոգու հետ ունենք պայմանավորվածություն: Ամիսուկես-երկու ամսվա մեջ կգանք այն լուծմանը, որ գյուղացիների մասով խնդիրը լուծված կլինի»,- ասաց Ավագյանը:

Խոսելով մասնավորապես Ճամբարակի մասնաճյուղի մասին՝ առողջացման ծրագրի ղեկավարը նկատեց, որ «Աշտարակ կաթ» գործարանի Ճամբարակի մասնաճյուղը դեռ չի գործարկվել, քանի որ այս սեզոնին կաթը քիչ է եւ չի բավականացնում պանիր արտադրելու համար:

Ինչ վերաբերում է արդեն մթերված կաթի գումարների պարտքին՝ Արտակ Ավագյանն ասաց, որ ճամբարակցիները որոշել էին պանիր վերցնել պարտքի փոխարեն, բայց ինքը խորհուրդ չի տվել. «Իրենք չեն կարողանալու դա իրացնել, հետո նորից հետ են գալու»,- վստահեցրեց «Աշտարակ կաթ» ընկերության առողջացման ծրագրի ղեկավարը:

Հարցին, թե ի վերջո ո՞ր ընկերության միջոցով է ամերիկյան «Ադրա Ռեմար»-ը գործարկելու «Աշտարակ կաթ»-ը, Արտակ Ավագյանը պատասխանեց. «Քանի գույքագրումը չի ավարտվել, ես չեմ կարող ասել՝ որ կազմակերպության միջոցով մենք գործունեություն ծավալելու, որովհետեւ գույքագրման վիճակն ահավոր է. շատ մեծ է կազմակերպությունը, շարժական ու անշարժ գույքը շատ է, մթերման կետերը, սարքավորումներն այնքան մեծ թիվ են կազմում, որ 5 հոգանոց խմբեր ենք կազմել, առավոտից իրիկուն աշխատում են, էլի չեն հասցնում հանձնում-ընդունում, գույքագրում անել»:

Հիշեցնենք, որ կուտակված պարտքերի պատճառով «Աշտարակ կաթ» ընկերությունը դադարեցրեց գործունեությունը: Ավելի ուշ հայտնվեց գնորդ, որն էլ ներկայումս իրականացնում է առողջացման ծրագիր եւ ըստ պայմանավորվածության՝ փակում ընկերության նախկին ղեկավարության պարտքերը:

Տպել
5800 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին