«ՀԺ»․Երկրաշարժից 28 տարի անց․ Շարունակվող աղետ

07/12/2016 schedule08:18

Այսօր նշվում է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցը: Երկրաշարժից, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց մոտ 25 հազար մարդ: Այս տարի, ինչպես եւ անցած տարիներին, կհնչեն ճառեր աղետի գոտին վերականգնելու մասին, կասեն, որ ահռելի աշխատանք է տարվել, կասեն որ դեռ անելիքներ կան, կասեն, որ բոլոր ջանքերը ուղղվելու են աղտի հետեւանքները վերացնելու համար...: Աղետի գոտում այս 28 տարիների ընթացքում, իրոք, մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, սակայն երկրաշարժի հետեւանքները չեն վերացել: Եվ խնդիրն ամենեւին էլ այն չէ, որ երկրաշարժից արդեն 28 տարի անց աղետի գոտում դեռ կան անօթեւան ընտանիքներ` պաշտոնական տվյալներով նրանց թիվը մոտ 550 է: Եթե այդ ընտանիքները եւս ապահովվեն բնակարանով, միեւնույն է` Աղետի գոտին որպես այդպիսին չի վերանա: Սոցիալ-տնտեսական տեսանկյունից մասնավորապես Շիրակի մարզի վիճակը շարունակում է վատթարանալ:  

1988 թվականի հզոր երկրաշարժից արդեն 28 տարի անց էլ աղետի գոտին շարունակում է մնալ աղետի գոտի, անկախ նրանից, թե որքանով են վերացվել երկրաշարժի ֆիզիկական հետեւանքները:

Չնայած այսօր աղետի գոտու բնակավայրերում շատ քիչ են մնացել շենքերի փլատակներ, սակայն այդ բնակավայրերի սոցիալ- տնտեսական վիճակը շատ ավելի վատ է, քան Հայաստանի այլ շրջաններում: Իրավիճակը պարզ նկարագրելու համար վերցնենք Շիրակի մարզը: Այս մարզում է գտնվում Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքը Գյումրին, մարզը սահմանակից է Վրաստանին...: Սա պետք է նպաստեր, որ ամբողջ մարզի սոցիալ- տնտեսական կյանքը մի փոքր ավելի աշխույժ լիներ: Սակայն նույնիսկ պաշտոնական տվյալներով իրավիճակը ճիշտ հակառակն է: Շիրակի մարզը Հայաստանի ամենաաղքատ բնակչությունն ունի: Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական հրապարակման համաձայն՝ 2015 թվականին Շիրակի մարզի 45.3 տոկոսը աղքատ է: Դա այն դեպքում, երբ հանրապետության միջին ցուցանիշը 29.8 տոկոս է: Աղքատության ցուցանիշով երկրորդ մարզը Լոռին է, որը եւս աղետի գոտում է գտնվում: Այստեղ բնակչության 36.2 տոկոսն է աղքատ:  Շիրակի մարզում ամենաէժան աշխատուժն է Հայաստանում: Ոչ պետական հատվածում աշխատողների միջին անվանական աշխատավարձը այս մարզում 140 հազար 567 դրամ է այն դեպքում, երբ հանրապետության միջինը 184.4 հազար դրամ է: Զբաղվածների թիվը Շիրակի մարզում 2015 թվականին, 2014-ի համեմատ նվազել է ավելի քան 16 տոկոսով: Հանրապետությունում այդ ցուցանիշը նույն ժամանակահատվածում նվազել է միայն 5.3 տոկոսով: Շիրակում ամենացածր տնտեսական ակտիվության ցուցանիշն է Հայաստանում` 56.1 տոկոս: Այս թիվը ցույց է տալիս, թե բնակչության թվաքանակի քանի տոկոսն է աշխատունակ: ՀՀ-ում միջինը 62.5 տոկոս է:

Արդյունաբերական արտադրանքի ծավալներով Շիրակի մարզը չնչին մասնաբաժին ունի ՀՀ ամբողջ արդյունաբերության մեջ` Ընդամենը 3 տոկոս: 2015 թվականին արդյունաբերության ֆիզիկական ծավալները  2014-ի համեմատ Շիրակում նվազել են մոտ 22.2 տոկոսով այն դեպքում, երբ, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում աճել է 5 տոկոսով: 

Բնակչության թվի նվազման արագությամբ եւս Շիրակի մարզը «առաջատար է»: 2015 թվականին, նախորդող տարվա համեմատ մարզի բնակչությունը պաշտոնական տվյալներով նվազել է 1.3 տոկոսով: Սա այն դեպքում, երբ հանրապետության միջին ցուցանիշը 0.4 տոկոսն է: Այսինքն Շիրակի մարզի բնակչության նվազման տեմպը ավելի քան 3 անգամ գերազանցում է ՀՀ միջին ցուցանիշը:

Նմանատիպ ցուցանիշների թվարկումը կարելի է դեռ երկար շարունակել: Եվ դրանք ցույց կտան, որ աղետի գոտին չի վերականգնվել: Եվ սրանք միայն տնտեսական` չափելի ցուցանիշներն են:

Տպել
2601 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել