Օֆշորային սկանդալ համաշխարհային ֆուտբոլում. Սպասվում են նոր բացահայտումներ

Եվոպայի չեմպիոն, Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հիմնական հավակնորդ, Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կասկածվում է հարկային մեքենայությունների մեջ: Անցյալ ուրբաթ մամուլում հայտնված այս տեղեկությունը բավական կասկածելի թվաց, քանի որ մշտապես «Էլ կլասիկոներից»՝ «Բարսելոնա»-Ռեալ» Մադրիդ հանդիպումներից առաջ 2 թիմին սատարող լրատվամիջոցները նմանատիպ լուրերով ցանկանում են սրել իրավիճակը մրցակից թիմի ճամբարում: Թվում էր, թե Կրիշտիանու Ռանալդուի՝ հարկերը թաքցնելու մասին մասին լուրը հենց այս բնույթի էր, քանի որ տարածվեց հերթական «Էլ կլասիկոյից» ուղիղ 1 օր առաջ կատալոնական «El Mundo Deportivo» պարբերականում:

Առավել խոր ուսումնասիրությունները, սակայն ցույց են տալիս, որ ֆուտբոլային աշխարհը կանգնած է լրջագույն ֆինանսական սկանդալի շեմին, եւ խոսքը ոչ միայն Կրիշտիանու Ռոնալդուի, այլ նաեւ մի շարք այլ հանրահայտ ֆուտբոլիստների, մարզիկների մասին է, ընդ որում տեղեկատվության աղբյուրն էլ ամենեւին կատալոնական պարբերականները չեն, այլ «Football Leaks» անունը կրող միջազգային անկախ լրագրողական համագործակցությունը: Նախ նշեմ, որ «Football Leaks»-ի մեջ միավորվել են հեղինակություն վայելող մի շարք մարզական պարբերականներ, որոնց թվում են գերմանական «Der Spiegel»-ը, կատալոնական «El Mundo Deportivo»-ն, անգլիական «Sunday Times»-ը, բելգիական «Le Soir»-ը, ֆրանսիական «Mediapart»-ը իտալական «L’Espresso»-ն:

Հիմնականում  «Der Spiegel»-ի լրագրողների ջանքերով ձեռք է բերվել մոտ 18,6 միլիոն էջ կազմով տեղեկություններ՝ տարբեր ֆուտբոլիստների ֆինանսական մուտքերի եւ ելքերի մասին: «Football Leaks»-ը սկսել է ուսումնասիրել այդ փաստաթղթերը եւ արդեն հրապարակել է մի հատված՝ Կրիշտիանու Ռոնալդուն օֆշորային երկրներում գրանցված կազմակերպությունների միջոցով վերջին 7 տարիների ընթացքում թաքցրել է մոտ 150 միլիոն եվրո հարկ: Համաձայն փաստաթղթեր, պորտուգալացու եկամուտների մեծ մասը տեղափոխել է օֆշորային գոտի համարվող բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված կազմակերպության հաշվեհամարին եւ այսպես հնարավոր է եղել խուսափել իսպանական հարկային մարմիններից:

Ի դեպ, տարիներ առաջ նման մեղադրանք ներկայացվեց նաեւ արգենտինացի Լիոնել Մեսիին եւ այն ավարտվեց գործարքների ֆինանսական պատասխանատուի՝ Մեսիի հոր պայմանական ազատազրկմամբ 21 ամիս ժամկետով: Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ էլ մեղադրանքները կարող են առավելագույնը հենց այդպիսի լուծում ստանալ, եթե իհարկե դրանք հաստատվեն: Պորտուգալացին տարիներ առաջ մարքեթինգային բոլոր իրավունքները վաճառել է իր գործակալ Ժորժե Մենդեշին պատկանող «Gestifute» կազմակերպությանը եւ ուղղակիորեն չի կարող ենթարկվել պատասխանատվության: Կրիշտինու Ռոնալդուի ֆինանսական բոլոր հոսքերի պատասխանատուն հենց «Gestifute»-ն է, որը նաեւ այս օֆշորային սկանդալում հայտնված մի շարք այլ պորտուգալացի ֆուտբոլիստների ֆինանսական պատասխանատուն է: 

«Football Leaks»-ը հայտարարել է, որ առաջիկա 3 շաբաթների ընթացքում շարունակելու է հրապարակել այլ ուսումնասիրություններ եւս, որոնք նույնպես հանրաճանաչ մարզիկների, ֆուտբոլիստների կողմից օֆշորային գոտիներում թաքցրած գումարների մասին են: Մարզաշխարհին սպասվում է ամենաիսկական օֆշորային սկանդալ, նման ամբողջ Երկիր մոլորակը իրար խառնած «WikiLeaks»-ի հրապարակումների հետ, որի արձագանքը հասավ Հայաստան: Արդեն իսկ նշվում են անուններ՝ Ժոզե Մոուրինյո, Ռադամել Ֆալկաո, Խամես Ռոդրիգես, Մեսութ Օզիլ, Պեպե  եւ այլն: Հատկապես հետաքրքիր է, որ այս նախագծի հեղինակ, գերմանական «Der Spiegel»-ը չի խնայում անգամ գերմանացի ամենահանրահայտ ֆուտբոլիստներից մեկին՝ Մեսութ Օզիլին:

Տպել
2464 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին