Չկայացած. Քոչարյանը Գյումրի չայցելեց

08/12/2016 schedule15:27

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի դեկտեմբերի 9-ի համարում

Դեկտեմբերի 7-ին լրացավ 1988 թվականի Սպիտակյան երկրաշարժի 15-րդ տարելիցը: Ընդհանրապես, այս 15 տարիների ընթացքում հանրապետության ամենատարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական գործիչների եւ այլոց համար սովորույթ է դարձել` ամեն տարի այդ օրն այցելել Շիրակի մարզ` ծաղկեպսակ դնելու երկրաշարժի զոհերի հիշատակն անմահացնող հուշաքարերին:

Սակայն երկրաշարժի 15-րդ տարելիցի օրը, ի զարմանս շատերի, հանրապետության բարձրաստիճան այրերից ոչ ոք այդպես էլ չայցելեց Շիրակի մարզ: Իր համաքաղաքացիների վիշտը կիսելու չեկավ անգամ Գյումրիի պատվավոր քաղաքացի, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչը խիստ տարօրինակ էր: Իհարկե, թե Քոչարյանը եւ թե վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երկրաշարժի հերթական տարելիցի օրը այցելել են Լոռու մարզ: Թվում է, Սպիտակ գնալիս Քոչարյանի համար դժվար չէր լինի մի քանի րոպեով մտնել նաեւ Գյումրի` այն քաղաքը, որի պատվավոր քաղաքացին է համարվում ինքը, ծաղկեպսակ դնել երկրաշարժի զոհերի հուշաքարին եւ, մեկ րոպե լռությամբ նրանց հիշատակը հարգելուց ու Շիրակի թեմի առաջնորդի աղոթքը լսելուց հետո, շարունակել ճանապարհը:

Բայց դա միայն թվում է, քանի որ երկրի նախագահը Շիրակ չայցելելու բավական լուրջ պատճառներ ունի: Մոտ 6 տարի առաջ նա աղետի գոտու բնակչությանը խոստացել էր մինչեւ 2001 թվականն այն ամբողջությամբ վերականգնել: Հետո նոր վերջնաժամկետ հայտարարվեց 2003 թվականը: Ու անգամ այդքանից հետո այսօր միայն Գյումրիում դեռ 7000-ից ավելի անօթեւան ընտանիք բնակվում է «դոմիկներում» (Սպիտակում Լինսի հիմնադրամով ծրագրված բնակարանաշինությունն ավելի հաջող է ընթացել): Դա քիչ էր, այս տարվա կեսերից էլ ծագեց քաղաքապետ-մարզպետ հակասությունը: Ու հիմա թեեւ երկար ժամանակ է, ինչ շենքերի մի մասը կառուցվել-ավարտվել է, սակայն երկու գերատեսչությունների միջեւ ծագած հակամարտության պատճառով դեռ չի բնակեցվել:

Բնականաբար, 15 տարի շարունակ իր բնակարանին սպասող գյումրեցուն չեն հետաքրքրում ոչ այդ հակասությունը, ոչ էլ դրա պատճառները, ու նա պիտի իր երկրի նախագահից պահանջեր այդ հարցի լուծումը: Բացի դրանից, Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված մի շարք շենքերի շինարարներ մինչեւ հիմա չեն ստացել իրենց վերջին մի քանի ամիսների աշխատավարձերը: Ճիշտ է, Լինսի հիմնադրամն այդ գումարները ժամանակին կանոնավոր կերպով փոխանցել է, բայց շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ղեկավարները՝ պատճառաբանելով, թե այդ ընթացքում շինապրանքների գները չնախատեսված կերպով բարձրացել են, եւ իրենք ստիպված շինապրանք են գնել, մինչեւ հիմա չեն վճարել աշխատողների աշխատավարձերը:

Փաստի առաջ կանգնած շինարարներին էլ, բնականաբար, այդ պատճառաբանությունը չի հետաքրքրում, եւ նրանք պահանջում են իրենց աշխատավարձը: Իսկ մարզպետարանի մոտ վերջերս կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ խաբված շինարարները հայտարարեցին, թե՝ բոլոր ատյանները դիմելուց եւ անարդյունք ետ դառնալուց հետո, երբ Քոչարյանը այցելի Գյումրի, ճարահատյալ պիտի փակեն նրա ճանապարհը ու հարցի լուծում պահանջեն անձամբ նրանից: Ինչեւէ, չնայած հանրապետության ղեկավարության բացակայությանը, երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող Գյումրվա հուշարձանին ծաղկեպսակներ դրեցին Շիրակի մարզային ու Գյումրիի քաղաքային իշխանությունները:

Ընդ որում, այդ օրը եւս ակնհայտ էր Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանի եւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փոխադարձ անհանդուրժողականությունը: Գյումրիի քաղաքապետն իր աշխատակիցների, ավագանու անդամների եւ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդի հետ հուշարձանին մոտեցան միայն այն բանից հետո, երբ ծաղկեպսակներ դնելուց հետո այդտեղից հեռացավ մարզպետարանի, ոստիկանության, դատախազության եւ դատարանի աշխատակիցներից կազմված պատվիրակությունը (ի դեպ, վարկած կա նաեւ, որ Քոչարյանը խուսափել է Գյումրի այցելել հենց այս հակասության պատճառով եւս, որովհետեւ չի ցանկացել, որպեսզի սրված իրավիճակում ակնհայտ դառնա, թե ինքը մարզպետ-քաղաքապետից ում է նախապատվություն տալիս իրեն ուղեկցելու հարցում):

Ի տարբերություն երկրի նախագահի, հայաստանյան ընդդիմությունը Գյումրի այցելեց ողջ կազմով: Ամենաշուտը երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ ծաղկեպսակ դրեց Ստեփան Դեմիրճյանը` «Արդարություն» դաշինքի ԱԺ մի խումբ պատգամավորների հետ: Շիրակի գերեզմանատուն այցելելուց եւ այնտեղ ծաղկեպսակ դնելուց զատ, Գյումրիի հուշարձանի մոտ ծաղկեպսակներ դրեցին նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամները` Արամ Սարգսյանի գլխավորությամբ: «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանն էլ ծաղկեպսակ էր դրել Շիրակի գերեզմանատան հուշաքարին: Այդքանից հետո, ինչպես նկատեց գյումրեցիներից մեկը. «Ում ամենաշատն էին այս տարածաշրջանում ընտրությունների ժամանակ քվե տվել, նա չբարեհաճեց գալ, փոխարենը՝ ընդդիմությունն էր ակտիվ»:

Արման Գալոյան

Տպել
1088 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին