Դպրոցներում նոր առարկա է ներդրվելու. երեխաներին պիտի բիզնես սովորեցնեն

Կրթության եւ գիտության դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանը, որը նաեւ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչն է, մեզ հետ զրույցում ասաց, որ առայժմ մտածում են 2017թ. խորհրդարանական ընտրություններին միայնակ մասնակցելու տարբերակի շուրջ:

 - Պարոն Մկրտչյան, Դաշնակցությունը քննարկո՞ւմ է՝ 2017թ. ԱԺ ընտրություններին ինչպես է մասնակցելու, հնարավո՞ր է, ընտրություններին ձեր կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի հետ դաշինքով մասնակցեք:

- Դեռ այդպիսի որոշում չունենք, առայժմ պատրաստվում ենք միայնակ ընտրություններին գնալուն:

- Նախօրեին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելով՝ կորցրեց իր ընդդիմադիր ձայները, իսկ իշխանամետ ձայներն էլ բուն իշխանությանը, այսինքն ՀՀԿ-ին են մնալու: Չե՞ք կարծում, որ այս տեսակետից ձեր կուսակցությունը կորցրել է իր ընտրազանգվածն ու բավական վատ վիճակում հայտնվել:

- Մենք ունենք կայուն ընտրազանգված, որը հավատարիմ է մեզ՝ ելնելով մեր գաղափարախոսությունից: Մեր խնդիրը յուրաքանչյուր ընտրության ժամանակ մեր ընտրազանգվածը մեծացնելն է: Իսկ դա արդեն պետք է ընթացիկ քաղաքականությամբ արվի: Այսինքն, եթե մենք ընթացիկ ճիշտ պլատֆորմ վերցնենք եւ ճիշտ լուծումներ առաջարկենք, կավելացնենք մեր հիմնական ընտրազանգվածը: Եվ դա կարող է լինել թե՛ ընդդիմադիր ընտրազանգվածից, թե իշխանական: Ընդդիմադիր մի զգալի ընտրազանգված կա, որը միշտ մեզ է ձայն տալիս, քանի որ նա միշտ ազգային եւ այլ մտածելակերպի համար ընդունում է ՀՅԴ-ի գաղափարախոսությունը:

- Նաեւ կարծիք կա, որ ամեն անգամ, երբ կոալիցիա եք մտնում, է՛լ ավելի է թուլանում սփյուռքում ունեցած ձեր աջակցությունը: Ճիշտ է, այստեղ էլ իշխանության աջակցություն եք ստանում, բայց կորցնում եք հանրության վստահությունը:

- Իմ կարծիքով, մեզ համար մի քիչ հեշտ է, եւ այդ հեշտի մեջ մի քիչ դժվար է, քանի որ իբրեւ գաղափարախոսություն կրող կուսակցություն մենք շատ կանխատեսելի ենք: Մեր ընտրազանգվածը եւս կանխատեսելի է: Դա մի կողմից լավ է, քանի որ ունենք կայուն, հավատարիմ, մեր գաղափարախոսությանը հետամուտ ընտրազանգված: Բայց շատ դժվար է լինում նոր ընտրազանգվածը դեպի կուսակցություն բերելը, որովհետեւ այս հին ընտրազանգվածն իր կայուն գաղափարախոսությամբ կուսակցության առաջ որոշակի պահանջներ է դնում: Մենք չենք կարող այլ կուսակցությունների նման ասել՝ սա է պետք ու գնալ պոպուլիզմի:

- Ձեր հիմնական ընտրազանգվածը ձեր առջեւ հարց չի՞ դնում, թե ինչու կոալիցիա կազմեցիք այն իշխանության հետ, որը երկիրը աղքատության եզրին է հասցրել:

- Ոչ, որովհետեւ մեր ընտրազանգվածը հիմնականում հասկանում է, որ ՀՅԴ-ի համար կարեւոր է երկրի կայունության ապահովումը եւ ազգային ուղեգծով առաջնորդվելը: Իսկ թե այդ ուղեգիծը, այդ կայունությունն ապահովելու համար ՀՅԴ-ն որտեղ կլինի տվյալ պահին, դա երկրորդական է:

- Այնուամենայնիվ, մտավախություն չունե՞ք, որ միայնակ գնալու դեպքում պարտվելու եք:

- Քաղաքականության մեջ վախ կատեգորիան չի աշխատում: Եթե կուսակցությունը սկսեց վախ ունենալ, ուրեմն ապագա չի ունենա: Հաշվարկներ կարող են անել, բայց չպետք է վախենան:

- Չե՞ք կարծում, որ ՀՀԿ-ն պետք է ձեզ աջակցի, որ կարողանաք նվազագույն շեմը հաղթահարել:

- Ոչ, այսօր մենք մեր ուժն ունենք, եւ մեր ձայները ստացել ենք, երբ ընդդիմություն ենք եղել: Իհարկե, կա մտահոգություն, որ պետք է մեր դիրքերն ուժեղացնենք ու ընտրազանգվածի ծավալը մեծացնենք:

- ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ամիսներ առաջ հայտարարեց, թե «մենք տեսնում ենք, որ իշխանությունները հեղինակազրկված են, ո՞ւմ հայտնի չէ, մենք մտնում ենք կոալիցիա, որ իշխանության որակը փոխվի»: Այդ համագործակցությունից իշխանության որակը փոխվե՞ց, թե՞ դուք հեղինակազրկվեցիք:

- Եկեք նախ հասկանանք, թե ինչ է նշանակում հեղինակազրկվել: Իսկ քաղաքական մշակույթը Հայաստանում զարգացա՞ծ է: Իսկ քաղաքական ընդդիմությունն ու իշխանությունը շա՞տ բարձր հեղինակություն ունեն: Ես խորապես համոզված եմ, որ մեր երկրի մեծ հիմնախնդիրներից մեկը հնարավորինս արագ քաղաքական դաշտի կայացումն է:

- Պարոն Մկրտչյան, վարչապետ Կարեն Կարապետյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե դպրոցներում պետք է բիզնես-կրթություն ներդրվի, եւ որ այդ հարցը ձեզ հետ քննարկվել է: Ի՞նչ կրթության մասին է խոսքը:

- Մենք ունենք 2-3 ծրագիր, որոնք արդեն կատարվում են: Մեկը Րաֆֆի Հովհաննիսյանի տիկնոջ՝ Արմինե Հովհաննիսյանի հայտնի ծրագիրն է բիզնես կրթության վերաբերյալ, որն իրականացվում է ավագ դպրոցներում՝ տնտեսագիտության հիմունքները: Մենք նաեւ Կենտրոնական բանկի հետ ենք ֆինանսական կրթության համալիր ծրագիր իրականացնում, որ յուրաքանչյուր աստիճանի վրա երեխաները ստանան ֆինանսական ու տնտեսագիտական կրթության որոշակի տարրեր: Դա առանձին առարկայախումբ չէ եւ բաշխվելու է չորս առարկաների մեջ: Հիմա փորձում ենք ունենալ առանձին հայեցակարգ եւ հասկանալ, թե ինչպես պետք է ձեւավորվի: Օրինակ, երեխան եթե վերցնում է իր առաջին 1000 դրամը, ինչպես պետք է պլանավորի բյուջեն, պիտի պլանավորի վաղվա համա՞ր, թե ինչքանը ինչի համար հատկացնի եւ անպայման 10-15 տոկոսը տա նվիրատվություն: Նպատակն այն է, որ երեխան հասկանա՝ նյութական միջոցն ընդամենը միջոց է եւ ոչ թե նպատակ: Հիմա փորձում ենք աշխատանքներն ամփոփել ու տարածել ողջ դասարանների վրա՝ թե՛ ավագ, թե հիմնական դպրոցներում: Ծրագիրը պիլոտային տարբերակով աշխատում է, սեպտեմբերից արդեն կունենանք համալիր տարբերակը:

- Իսկ դպրոցներում ներդնելով այդ բիզնես կրթությունը՝ կարծում եք աշակերտները կունենա՞ն բիզնես մտածողություն, ինչը Կ. Կարապետյանն է ակնկալում:

- Դա համալիր ծրագիր է, որը պետք է 21-րդ դարի քաղաքացի պատրաստի: Պետք է երեխան ունենա հաշվելու որոշակի կարողություն, իր բյուջեն ձեւավորելու ընդունակություն:

- Այսինքն նոր դպրոցական դասագրքեր պետք է գրվեն:

- Իհարկե, այս ծրագրերը բերելու են չափորոշիչների որոշակի փոփոխություն, եւ դրանց համարժեք պետք է նոր դասագրքեր գրվեն: Հատկապես որ մեր դասագրքերի հիմնական բազան չի փոխվել արդեն տասը տարի, իսկ կյանքը առաջ է գնում: Օրինակ, աշխարհագրության բլոկի մեջ պետք է ներառվի բնապահպանությունը, կամ մաթեմատիկայի բլոկի մեջ կարող է հաշվելու, ֆինանսական մտածողություն ունենալու հատվածը ներառվել: Սա է աշխարհում կիրառվող մեթոդը:

Տպել
3956 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ