Մոդել Ալիսա Սահակյանը «Միսս գլոբ» 2016-ի հաջողությունից հետո սպասում է նոր առաջարկների

08/12/2016 schedule18:57

Մոդել Ալիսա Սահակյանը շատ է կարեւորում Ալբանիայում տեղի ունեցած «Միսս գլոբ 2016» միջազգային մրցույթին իր մասնակցությունը: Նոյեմբերի 13-25-ը տեղի ունեցած միջոցառման ընթացքում նա պայքարել է 45 երկրի ներկայացուցիչների դեմ եւ Հայաստան վերադարձել «Միսս ընկերություն» մրցանակով: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ մրցույթն իրեն մեծ փորձ է տվել:

«Առաջին հերթին սա մեծ փորձ էր, քանի որ առաջին անգամ էի մասնակցում միջազգային մրցույթի: Բավականին լարված էր եւ դժվար: Մոդելային հմտություններ էր պահանջում: Մասնակիցը պետք է ճկուն, համբերատար, առույգ լիներ եւ կարողանար շատ քիչ ժամանակում շատ բան հասցնել: Գրեթե միշտ, առավելագույնը 20 րոպե ժամանակ էինք ունենում մեզնով զբաղվելու, մեզ խնամելու համար: Վստահ եմ՝ հաջորդ միջազգային մրցույթները շատ դյուրին կթվան», - ասաց նա:

Ալիսան ուրախ է նաեւ, որ շատ ընկերներ է ձեռք բերել: Նա լավ հարաբերություններ ունի մրցույթի գրեթե բոլոր մասնակիցների, այդ թվում՝ հաղթողի՝ Հնդկաստանի ներկայացուցիչ Դիմփլ Փեթըլի հետ:

«Չեմ կարող չգնահատել մասնակիցների հետ ընկերության եւ կապի ձեռքբերումը», - ասաց նա:

Ալիսա Սահակյանը մոդելինգով է զբաղվում մոտ 7 տարի: Մասնակցում է ցուցադրությունների, լուսանկարվում է ամսագրերում, նկարահանվում է տեսահոլովակներում: Հույս ունի, որ այս մրցույթն իր առջեւ նոր դռներ կբացի:

«Վստահ եմ՝ առաջարկներ կլինեն, քանի որ նմանատիպ մրցույթները շատ հաճախակի են կազմակերպվում՝ ամեն տարի տարբեր անվանումներով: Դեռ չեմ հետաքրքրվել, բայց հաջորդ տարի, անպայման, կցանկանայի կրկին մեկնել մեկ այլ միջազգային մրցույթի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդ հարցը պետք է քննարկի «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանի հետ, որը զբաղվում է իր կարիերայով:

Բացի մոդելինգից՝ Ալիսա Սահակյանը սովորում է: Նա Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Ռուսաց եւ օտար լեզուների եւ միջմշակութային հաղորդակցության» ֆակուլտետի ուսանողուհի է: «Տեղեկատվություն եւ հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների» բաժնում մագիստրատուրայի 2-րդ կուրսում է:

Տպել
1991 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց