Պետությունն աջակցելու է արդյունք ապահովող գիտական ինստիտուտներին. Կարեն Կարապետյան

09/12/2016 schedule19:07

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, հանդիպել գիտական կազմակերպությունների ղեկավարներին, քննարկել գիտության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, հաղորդում է ՀՀ Կառավարության պաշտոնական կայքը։

Վարչապետն առաջարկել է հանդիպումը կառուցել հետեւյալ թեզի եւ գաղափարի շուրջ՝ ինչպե՞ս անել, որպեսզի գիտնականները լավ ապրեն: «Այսպես շարունակելով՝ մենք լավ չենք ապրելու: Հատուկ ուզում եմ այս թեման ընդգծել, որպեսզի խոսենք, թե ինչպե՞ս ենք կառուցելու կառավարություն-Գիտությունների ակադեմիա հարաբերությունները, որպեսզի գիտությունը զարգանա՝ մեկ, որպեսզի գիտնականն արժանավայել ապրի՝ երկու, որպեսզի գիտնականը հավելյալ արժեք ստեղծի ՀՆԱ-ի մեջ՝ երեք, եւ ինքը կարողանա ունենալ իրեն գնահատելու հայտանիշներ»,- նշել է Կարեն Կարապետյանը:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է գիտական կազմակերպությունների գործունեության խնդիրներն ու իրականացված ծրագրերը, անդրադարձել գիտության ոլորտի օպտիմալացմանը, կադրային ներուժին, միջազգային համագործակցությանը, գիտական կապերի հաստատմանը: ԳԱԱ նախագահը կարեւորել է «Հորիզոն 2020» եւ միջազգային այլ ծրագրերին գիտական կազմակերպությունների ներգրավվածությունը եւ ավելացրել, որ դա նպաստել է դրամաշնորհների միջոցով տարբեր ծրագրերի իրականացմանն ու գիտական արդյունքի ապահովմանը: Նշվել է, որ ըստ միջազգային գնահատականի՝ Սեւծովյան ավազանի 10 երկրի թվում 2016-ին միայն Հայաստանն ու Թուրքիան են կրկնապատկել իրենց գիտական արդյունքները:

Ռադիկ Մարտիրոսյանը, խոսելով գիտության ոլորտի արդյունավետության բարձրացման վերաբերյալ, ասել է, որ մշակվել եւ գալիք տարվանից ներդրվելու է գիտական կոլեկտիվների ակտիվության գնահատականի համակարգը, ինչի արդյունքում էլ կհաստատվեն կազմակերպություններին ցուցաբերվելիք օժանդակության ծավալները: Միաժամանակ, ԳԱԱ նախագահը նշել է, որ գիտական կազմակերպություններից առկա է երիտասարդ գիտնականների հոսք ինչպես հայաստանյան մասնավոր հատվածի կազմակերպություններ, այնպես էլ արտասահմանյան երկրներ:

Վարչապետ Կարապետյանը կարեւորել է գնահատման չափորոշիչների սահմանումը, միջազգային գործունեության արդյունքում ստացվող արտաբյուջետային եկամուտների ավելացումը եւ ինստիտուտների գործունեության գիտական արդյունքի ապահովումը: «Պետք է հասկանալ, թե ի՞նչն է սխալ կատարվում: Եթե մեր խոսակցության արդյունքում լինելու է միայն այն, որ կառավարությունը փող քիչ է տալիս, ապա մեր խոսակցությունը գործնական չի դառնա»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետությունը ֆինանսավորելու է հայագիտությանը եւ հարակից այլ ճյուղերին, որոնք կիրառական արդյունք չեն կարող տալ:

Կարեն Կարապետյանն առաջարկել է քննարկել կիրառական արդյունք ապահովելու հնարավորություն ունեցող ինստիտուտների գործունեությունը եւ հետաքրքրվել՝ արդյոք ԳԱԱ-ն նման նպատակ ինստիտուտների առջեւ դնում է, արդյոք այդ ինստիտուտներում կան մարդիկ, որոնք շուկա են որոնում, որքա՞ն են բիզնեսի պայմանագրերը գիտության հետ ու ի՞նչ պետք է անել, որ բիզնեսն ինստիտուտներին պատվեր տա:

Այնուհետև գիտական ինստիտուտների ղեկավարները ներկայացրել են իրենց գործունեությունը, խնդիրները, որոնք վերաբերել են օրենսդրական բացերին, գնումների ոլորտին, արտաբյուջետային ծավալների ավելացմանը եւ առաջարկություններ: Մասնավորապես, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ղեկավար Աշոտ Սաղյանը նշել է, որ արտադրում են էկոլոգիապես մաքուր կենսապարարտանյութ, որը կարող է լավագույնս փոխարինել ազոտական պարարտանյութին, բարձր արդյունք ապահովել գյուղատնտեսության ոլորտում, սակայն պետությունը պարարտանյութը մասնավորի միջոցով ներկրում է արտերկրից:

Վարչապետն առաջարկել է հանդիպել համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ ու ընդգծել՝ եթե արտադրանքն իրականում լինի արդյունավետ ու շահավետ, ապա կառավարությունը պարարտանյութի ողջ պատվերը կշրջի սեփական արտադրողի վրա:

Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Արսեն Հախումյանն էլ տեղեկացրել է, որ իրենց մշակումներն արտահանում են աշխարհի 12 երկրի, սակայն ունեն պատենտներ ստանալու, մարքետինգային ու շուկաների ուսումնասիրման խնդիր:

Վարչապետն առաջարկել է հստակ ձեւակերպել առաջարկն ու դրա տրամաբանությունը եւ ընդգծել, որ բոլոր հաջողակ ինստիտուտներին եւ տրամաբանական առաջարկություններին ցուցաբերվելու է օժանդակություն: «Ես շատ եմ ուզում, որ մեզ մոտ ստացվի, որ հաջողակ կիրառական արդյունք ունեցող ինստիտուտն իրականում տարբերվի ոչ համապատասխան բեռ վերցնող ինստիտուտից»,- ասել է Կարեն Կարապետյանը: Անդրադառնալով լավագույն գիտնականներին վարձատրելու եւ նրանց արտերկիր մեկնելու խնդրին՝ կառավարության ղեկավարն առաջարկել է դիտարկել մասնավոր բիզնեսին ներգրավելու հնարավորությունը:

«Գաղափարը ձեւակերպեք իքս կառույցին եւ վաճառեք, որպեսզի նա ձեզ հետ դառնա համահետազոտող եւ իր վրա վերցնի գիտնականների ծախսը՝ գիտակցելով, որ հինգ տարի հետո դառնալու է հաղթող: Ապրանք վաճառելու խնդիրն ապրանքի տիրոջ խնդիրն է, ոչ թե գնորդի: Դուք ասում եք թող գնորդը մեր նկատմամբ, որպես պոտենցիալ պրոդուկտ տվողի, հետաքրքրված լինի: Աշխարհում այդպիսի բան չկա, ակտիվ է ապրանք վաճառողը, ակտիվ է ծառայություն վաճառողը: Ես հատուկ եմ ուզում խոսել բիզնես լեզվով: Դուք պետք է բիզնեսի հետ սերտ աշխատեք, դուք պետք է ձեզ մոտ ունենաք կոմերսանտ մտածող գիտնական, որը կհասկանա ձեր ոլորտի կիրառական էֆեկտը եւ կփորձի դա վաճառել»,- նշել է վարչապետը:
Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն էլ նշել է, որ պատրաստ են մշակել պատմամշակութային ներուժի իրացման զբոսաշրջային ծրագրեր եւ ստանալ համապատասխան պատվեր:

«Ես ուզում եմ պետպատվերը տալ մի պրոդուկտի, որն ունենալու է ապագա եւ կիրառական էֆեկտ: Մեր հաղթաթղթերից մեկը պատմությունն է: Ձեւակերպեք այն պրոդուկտները, որոնք կարելի է հետաքրքիր կերպով գովազդել: Օրինակ, ես գիտեմ որ Շենգավիթը 6 հազար տարեկան է, չեմ կարծում, որ երկրագնդի վրա կան շատ քաղաքներ, որոնք ունեն 6 հազար տարվա պատմություն: Մենք դա, ընդհանրապես, գովազդ չենք արել: Դա պետք է որպես պրոդուկտ մատուցել»,- ասել է վարչապետը եւ Պավել Ավետիսյանին առաջարկել հանդիպել Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի հետ ու հարցը քննարկել:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ գիտության ոլորտի համար պատրաստ է ապահովել բոլոր անհրաժեշտ հարթակները, որտեղ գիտության ներկայացուցիչների ասելիքը կլինի կիրառելի եւ ընկալելի: «Մենք ունենք մեկ տարբերակ: Նման բանաձեւով քայլ առ քայլ գնալու ենք առաջ: Բոլոր ինստիտուտները, որոնք նույնիսկ տեսականորեն կարող են ունենալ կիրառական արդյունք, պետք է աշխատեն դրա վրա եւ այդ հարցում մենք մաքսիմալ պետք է ձեզ աջակցենք: Սա է տարբերակը»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

Տպել
1235 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից