«Եղբա՛յր, բարձր տեխնոլոգիան սա է, տեր կանգնեք մեր երեխաներին». ԵՊՀ դեկան Վահրամ Դումանյան

11/12/2016 schedule19:40

Երեւանի պետական համալսարանը հնարավորություն է ստացել 2017 թվականի մայիսին մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք «ACM-ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլին:

Հայաստանից ներկայացված են եղել նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանը եւ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը: Մրցակցությունը ի սկզբանե ծավալվել է տասնյակ հազարավոր ուսանողների միջեւ` աշխարհի 2 700 բուհերից: Եզրափակիչ անցել է ընդամենը 128 բարձրագույն ուսումնական հաստատություն: Երեւանի պետական համալսարանը` դրանց թվում:

Մայր բուհի թիմի կազմում եղել են ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի երեք ուսանողներ` Ալբերտ Սահակյանը, Հրայր Հարությունյանը եւ Տիգրան Մամիկոնյանը: Ի դեպ, ինֆորմատիկայի ոլորտում նրանք ժամանակին հաղթել ու մեդալի են արժանացել նաեւ դպրոցականների համար նախատեսված օլիմպիադայում:

«Մրցույթը ոչ թե երկրների կամ ուսանողների միջեւ է, այլ համալսարանների: Սա Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է: Ես դա գնահատում եմ որպես պատմական, որովհետեւ մենք շատ ենք աշխատել, եւ այսօր դա իրականություն է դարձել: Սա իրոք աշխարհի մասշտաբով նվաճում է»,- ասաց ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, տարածաշրջանի մրցույթի տնօրեն Վահրամ Դումանյանը` նշելով, որ 2000թ. սկսած՝ բուհը մասնակցել է հեղինակավոր այս օլիմիպիադային, այժմ արդեն` նման արդյունք գրանցել:

««ACM-ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլում այնպիսի հզոր համալսարաններ կան, որոնք աշխարհի չեմպիոններ են, օրինակ՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանը: Այս տարի էլ կիսաեզրափակիչ փուլում այդ բուհը գրավել է առաջին տեղը, երկրորդ տեղում Շանհայի համալսարանն է, երրորդում` Հարվարդինը: Այս կարգի հզորների հետ գործ ունենք»,- գոհունակությամբ փաստեց Վահրամ Դումանյանը: Այնպես, որ, ըստ նրա, եթե անգամ Երեւանի պետական համալսարանի թիմը հաղթանակ չտոնի նաեւ եզրափակչում, արդեն իսկ ունի մեծ նվաճում:

«ԵՊՀ-ում ձեւավորվել է մի ավանդույթ, եւ այս թիմը այդ ավանդույթի ծնունդն է: Կոնկրետ իրենք իրականություն դարձրին այն նպատակը, ինչին մենք ձգտել ենք 16 տարի: Կոչ եմ անում տվյալ ուղղության կրթություն տվող բոլոր բուհերին` միջոցներ ձեռնարկեն, հետ չմնան, չկտրվեն աշխարհից: Եթե իրենք կտրված են, չգիտեն կամ չեն ուզում այսպիսի միջոցառումների մասնակցել, զուտ դասավանդման գործով են զբաղված` քննություն ընդունել, թվանշան նշանակել եւ այլն, չեն կարող աշխարհի մասշտաբով ընկալվել որպես այդ մասնագիտության գծով կայացած բուհ»,- ուշադրություն հրավիրեց ԵՊՀ դեկանը:

Իսկ օլիմպիադայում մեծ հաջողություն արձանագրած այս ուսանողների ու ընդհանրապես ֆակուլտետի շրջանավարտների մասին խոսելով` նա ցավով արձանագրեց, որ այդ երիտասարդները հաճախ չեն գնահատվում մեր երկրում: «Այդ ուսանողներին սպասվում է փայլուն ապագա, այն առումով, որ իրենց արդեն գիտի ամբողջ աշխարհը, նրանք ապացուցել են իրենց մեծ պոտենցիալը, եւ բոլոր խոշոր, հայտնի ընկերությունները նման կադրերին բաց չեն թողնում: Ցավն այն է, որ այս շատ լավ տեսակի աչքը, այնուամենայնիվ, դրսի վրա է: Նրանց աշխատանք են առաջարկում  լավ պայմաններով, եւ մեր խնդիրն է տեր կանգնել մեր ունեցածին: Եկեք մտածենք»,- հորդորեց Դումանյանը:

«Ի դեպ, մեր կառավարությունը շատ վաղուց բարձր տեխնոլոգիաները հռչակել էր գերակա ուղղություն: Ճիշտը որ խոսենք, ես, որպես համալսարանի աշխատակից, ընդհանրապես չեմ զգացել, թե մենք ինչով ենք մյուսներից առավել: Որեւիցե կերպ դա չի արտահայտվում, բացի այդ պարզագույն նախադասությունը, որը ամեն մի պաշտոնյա հայտարարում է: Դրանից, մեր մեջ ասած, ձանձրացել ենք, արդեն հակառակ ռեակցիան է առաջացնում: Կառավարությունը ասում է` մենք սպասում ենք, որպեսզի արդյունքներ լինեն: Եղբայր, սա բացառիկ արդյունք է: Բարձր տեխնոլոգիան սա է: Տեր կանգնեք մեր երեխաներին: Համալսարանը չի կարող դա անել: Մենք դաստիարակում, կրթում, այս տեսակը ստանում ենք, բայց չենք կարող նրան ընդունել աշխատանքի: Համալսարանը 150 հազար դրամ կարող է վճարել այն տասնյակ հազարավոր դոլարների դիմաց, որոնք նրանց առաջարկվում են»,- շարունակեց Դումանյանը:

Նա իր խոսքը եզրափակեց հոռետեսական կամ նախազգուշացնող մտքով: Արձանագրեց, որ այսպիսի հաջողությունները երկար շարունակվել չեն կարող, որովհետեւ էնտուզիազմը սահմանափակ է, ֆակուլտետը ծերանում է, իսկ իրենք չեն կարողանում բարձրակարգ կադրերին ընդունել աշխատանքի:

Տպել
12173 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց