Ասում են՝ միեւնույն է, բուժհաստատությունում վճարում ես. համավճարն ուզում են ընդլայնել

Առողջապահության ոլորտում շրջանառվող ստվերային գումարներն օրինական դաշտ բերելու մասին խոսվում է տարիներ շարունակ: Երբեմն էլ այդ նպատակին հղում անելով` իրականացվում են որոշակի քայլեր, ինչպիսին օրինակ համավճարի սկզբունքի ներդրումն էր:

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը եւս օրեր առաջ իր հարցազրույցներից մեկում անդրադարձել էր այդ խնդրին: Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարը որակական մի նոր մակարդակի բարձրացնելու մասին` նա ասել էր, որ պետք է օրինականացնել այն վճարները, որոնք կատարվում են հիվանդների ցանկությամբ: Իհարկե, նրա հետագա խոսքի տրամաբանությունից բխում էր, որ այդ վճարները կամ առնվազն դրանց մեծ մասն ամենեւին էլ կամավոր չեն, այլ ուղղակի` պարտադրվող:

«Գաղտնիք չէ, որ այն գումարներով, որ այսօր ի վիճակի է հատկացնել պետբյուջեն, հնարավոր չէ ապահովել ժամանակակից բժշկական մակարդակ: ...Մեր խնդիրն է այդ գումարները (հիվանդի վճարած-armtimes.com) հանել սպիտակ դաշտ, ինչը թույլ կտա պաշտոնապես ցույց տալ բուժանձնակազմին, որ իրենք ունեն վայել եկամուտ եւ պարտավոր են զերծ մնալ ամեն տեսակի գայթակղություններից»,- Ankakh.com-ի հետ զրույցում նշել էր առողջապահության նախարարը:

Տարիներ առաջ էլ, ըստ էության, հենց այս տրամաբանությունը դրվեց բուժծառայությունները համավճարով դարձնելու հիմքում: Այդ ժամանակ հայտարարվում էր, թե այն բժշկական ծառայությունները, որոնք, իբր, պետք է լինեն պետպատվերով, այսինքն` բնակչության համար անվճար, իրականում չեն կարող լինել այդպիսին, որովհետեւ բուժհաստատությունները պետությունից չեն ստանում տվյալ ծառայության իրական արժեքը, ուստիեւ պակասող գումարը պահանջում են հիվանդից: Հետեւաբար այդ հիմնավորմամբ պետությունը հայտարարեց` քանի որ միեւնույն է, հիվանդը վճարում կատարում է, բայց ստվերային ձեւով, եկեք այդ գումարը բերենք օրինական դաշտ, ինչի արդյունքում խոստացվում էր նաեւ բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձերը:

Ու հիմա, երբ դրանից տարիներ անց առողջապահության գործող նախարարը մոտավորապես նույնատիպ հայտարարություն է անում, ի՞նչ է դա նշանակում: Պարզվում է` գերատեսչությունն ուղիներ է փնտրում` համավճարն ընդլայնելու ուղղությամբ ու չի բացառվում, որ շուտով այն կիրառվի ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում, հղիության պաթոլոգիաների դեպքում եւ այլն: Ի դեպ, նման մի փորձ արդեն եղել է: Այս ուղղություններով համավճար ներդնելու որոշում կայացվել էր նախանցյալ տարի, բայց անմիջապես էլ այն չեղյալ հայտարարվեց` հանրային լուրջ դիմադրության հանդիպելու պատճառով:

ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը մեր զրույցում հիշեցրեց, որ կառավարության 318-Ն որոշման համաձայն համավճարը տարածվում է անհետաձգելի բժշկական օգնության, գինեկոլոգիական, ուռուցքաբանական, արյունաբանական ծառայությունների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վրա:

«Համավճարային սկզբունքը չի գործում արտահիվանդանոցային ոլորտում, հղիների ախտաբանության դեպքում եւ այլն: Խնդիրը հետեւյալն է` այլ ծառայությունների պարագայում ավելացնել համավճար` փորձարարական եղանակով: Օրինակ հիմա պիլոտային ծրագիր ենք իրականացնում Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում»,- ասաց Ծաղիկ Վարդանյանը` չբացառելով, որ մոտ ապագայում կարող են ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունները նույնպես դառնալ համավճարով: Նման հնարավորությունը չհերքեց նաեւ հղիության ախտաբանության հետ կապած, թեպետ նկատեց, որ խնդրի լուծման այդ տարբերակը համարում է քիչ հավանական:

«Առայժմ որոշում չկա, քննարկվում են բոլոր ծառայությունները` բառիս բուն իմաստով` հոգեբուժական ծառայությունից սկսած մինչեւ մանկաբարձագինեկոլոգիական, մանկական եւ այլն: Այսինքն` մենք որեւէ ծառայություն չենք հայտարարել գերակա, որին չենք մոտենում, չենք էլ քննարկում: Մենք ուզում ենք հասկանալ` ինչ է կատավում: Բայց ինչ վերաբերում է հղիության ախտաբանությանը, այդտեղ համավճարի ներդրումը շատ քիչ հավանական եմ համարում»,- հավելեց վարչության պետը:

Թե առողջապահության նախարարությունը երբ կունենա համավճարի ընդլայնման վերաբերյալ վերջնական եզրակացություն, դեռեւս հստակ չէ: Առայժմ շրջաբերական է ուղարկվել բժշկական հաստատություններին`դրանց առաջարկները ստանալու ակնկալիքով:

«Մենք շրջաբերական ենք իջեցրել Հայաստանի Հանրապետությունում պետական պատվեր իրականացնող արտահիվանդանոցային, հիվանդանոցային բոլոր հաստատություններին թե´ մարզերում, թե´ Երեւանում եւ գրել ենք հետեւյալը. խնդրում ենք ձեզ ուշի-ուշով մեզ ներկայացրեք, թե դուք, որպես կազմակերպություն, ինչպես եք տեսնում համավճարի ընդլայնման ճանապարհները, ո՞ր բժշկական օգնության-սպասարկման ձեւերի մեջ եք տեսնում, որ հնարավոր է ներառել եւ ինչ քանակով, ինչ ձեւաչափով: Փաստեմ, որ մոտավորապես 480 կազմակերպություններում պետական պատվեր է տեղադրված: Ու հիմա բավական պատասխաններ ունենք: Եթե նույնիսկ ոչ բոլորը պատասխանեն, ապա 70-80 տոկոսն ինչ-որ կարծիք անպայման կհայտնի, որովհետեւ ֆինանսական անբավարարություն բոլոր տեղերում ունենք: Ընթացիկ շաբաթում դրանք կստանանք, այնուհետեւ կվերլուծենք` հասկանալու համար անելիքները»,- տեղեկացրեց նախարարության պաշտոնյան:

Հարցին, իսկ կա՞ ուսումնասիրություն, թե արդյոք ավելի վաղ համավճարով դարձած բժշկական ծառայությունների դիմաց հիվանդն այլեւս չի վճարո՞ւմ լրացուցիչ գումար, Ծաղիկ Վարդանյանն այսպես պատասխանեց. «Մեր համակարգի տված գնահատականը կարող է այնքան էլ լուրջ չընդունվել, բայց մենք միջազգային փորձագետների որոշակի կարծիքներ ունենք, որ այնտեղ, որտեղ համավճարի սկզբունքն է գործում, իհարկե, ստվերային գումարները նվազել են: Զրոյականի չի հասել, չենք կարող այդպիսի բան ասել, բայց նվազման միտումն առկա է: Եվ մեզ էլ խրախուսում են, որ համավճար ներդնելը շատ ճիշտ է: Օրինակ վերջերս Հայաստան էին ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներ, եւ նրանք համավճարային սկզբունքն ընդունում էին որպես ֆինանսական խնդիրները լուծող մեխանիզմ»:

Տպել
4122 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց