Արթուր Ալեքսանյան. հասա իմ սպորտային երազանքին

14/12/2016 schedule20:25

Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի չեմպիոն 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը միշտ կհիշի 2016 թվականը: Սա իր մարզական կարիերայի մինչեւ այժմ ունեցած մեծագույն նվաճման տարին է: Լրագրողների հետ զրույցում մարզիկը նշեց, որ վերջապես հասավ իր երազանքին:   

«2016 թվականը կարիերայիս ամենալավ տարին է եղել, օլիմպիական տարի էր, ու իմ հիմնական նպատակն Օլիմպիական խաղերն էին, ես նվաճեցի ոսկին, հասա իմ սպորտային երազանքին, սպորտային ամենաբարձր կետին: 2016 թվկանանն իմ սրտում կունենամ մինչեւ կյանքիս վերջ»,- ասաց նա:

Արթուր Ալեքսանյանի ոսկին 2-րդն է անկախ Հայաստանի վերջին 20 տարվա պատմության մեջ: Առաջինը նվաճել է նույնպես հունահռոմեական ոճի ըմբիշ՝ Արմեն Նազարյանը, 1996 թ. Ատլանտայի Օլիմպիական խաղերում: Ռիո 2016-ում Արթուրն աչքի ընկավ ոչ միայն հաղթանակով: Պարգեւատրման արարողությանը նա ներկայացավ եւ լուսանկարվեց Արցախի հերոս, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված 19-ամյա Ռոբերտ Աբաջյանի լուսանկարով շապիկով:

«Տղաների հերոսական գործողությունները տեսնելիս միտք ծնվեց, որ, եթե չեմ կարող գնալ նրանց կողքին կանգնել, ինչ-որ մի բանով աջակցեմ նրանց: Որոշեցի մեր զինվորներից մեկի նկարով շապիկով դուրս գալ մրցանակաբաշխության: Միայն ոսկի նվաճելու դեպքում դա կանեի, ուրիշ ոչ մի դեպքում չէի անի, որովհետեւ մեր զինվորները հաղթանակած զինվորներ են ու արժանի են միայն ոսկու»,- ասաց նա:

Ըմբիշն ընդգծեց, որ հաղթանակների հարցում իրեն շատ է օգնում մարդկանց աջակցությունը: Հայրենակիցները ոգեւորում են նրան, ինչն ուժ է տալիս մրցումների ժամանակ ավելի մեծ եռանդով պայքարելու համար: Ժողովրդի սերը նա հատկապես զգացել է Օլիմպիական խաղերից հետո Երեւան վերադառնալիս: Զվարթնոց օդանավակայանում Հայաստանի օլիմպիական հավաքականի մեդալակիրներին դիմավորելու էին եկել հարյուրավոր մարդիկ:

«Երեւի բոլորն են տեսել, թե մեզ ինչպես են դիմավորել: Մեզ իրոք հերոսների պես դիմավորեցին: Հենց դա է մեզ ուժ տալիս: Զգացել եմ, որ դա միայն իմ հաղթանակը չէ, դա մեր ազգի հաղթանակն է: Ինձ ամենաշատն ուրախացնում է այն, որ գոնե մի քանի վայրկյանով կամ րոպեով մարդկանց ուրախացրել եմ, դա ինձ համար կրկնակի հաղթանակ է», - ասաց նա:

2016 թ. Արթուր Ալեքսանյանը սկսել է Բուլաղիակում տեղի ունեցած «Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի» անվան մրցաշարում նվաճած ոսկե մեդալով: Տարվա ընթացքում նա հաղթել է մասնակցած բոլոր մրցաշարերում՝ բացի մեկից՝ Լատվիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունից, որտեղ եզրափակչում զիջեց ռուս Նիկիտա Մելնիկովին:

«Միակ պարտությունս եղել է Եվրոպայի առաջնության եզրափակչում: Ասեմ, որ Եվրոպայի առաջնությունում վնասվածքով եմ հանդես եկել ու ոչ լիարժեք պատրաստված, որովհետեւ մի քանի ամիս հետո օլիմպիական խաղերն էին, ու հիմնական նպատակն էր Օլիմպիական խաղերում 100%-ով պատրաստ լինելը», - ասաց նա:

Արթուր Ալեքսանյանը հույս հայտնեց, որ 2017 թ. ընթացքում կավելացնեի հաղթանակների քանակը: Նա ընդգծեց, որ ամեն ինչ անելու է աշխարհի առաջնության չեմպիոնությունը պահպանելու համար:

«Յուրաքանչյուր մրցմանը մասնակցում եմ վստահ լինելով, որ կհաղթեմ, բայց սա սպորտ է, չես կարող ասել՝ ինչ կլինի: Ես մարզվում եմ նույն կերպ, ինչպես Օլիմպիական խաղերից առաջ: Ցանկանում եմ 2017-ին դառնալ եռակի ախարհի չեմպիոն», - ասաց նա:

2017 թ. հունվարին Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է հավաքականի ուսումնամարզական հավաքին: Դրանից հետո հանդես կգա Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայանալիք միջազգային մրցաշարում: Այնուհետեւ մարզիչները կորոշեն՝ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, թե՝ ո՛չ, իսկ սեպտեմբերին կփորձի պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Տպել
2116 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց