«Երկրի շուրջն արդեն պտտվում է մոտավորապես 6 հազար տոննա մետաղ». Հայկ Հարությունյան

15/12/2016 schedule19:55

Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունների միջեւ առաջիկայում նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր՝ բաց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին:

Ավելի վաղ Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի՝ Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի՝ COPUOS-ի անդամ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ հուշագրի նախագծին, ասաց, որ դա վերաբերում է միայն «երկրաշուրջ տարածքի օգտագործմանը»:

Բանն այն է, որ, ըստ նրա, երկրի շուրջը պտտվում են մեծ թվով արբանյակներ, որոնք միահյուսված են տարբեր երկրների տնտեսությունների հետ եւ ծառայում են, ասենք, օդերեւութաբանությանը, կապի ապահովմանը, հանքավայրերի որոնմանը եւ այլն: «Հազար ու մի տեսակ խնդիր կա, որ լուծում են այդ սարքերի միջոցով: Երկրի շուրջն արդեն պտտվում է մոտավորապես 6 հազար տոննա մետաղ: Բայց այսօր նաեւ այնպիսի խնդիր է առաջանում, որ այդ սարքերի զգալի մասն արդեն շարքից դուրս եկած են, այսինքն` աղտոտված տիեզերք է: Խոսքը, նորից եմ կրկնում, ոչ թե ամբողջ տիեզերքին է վերաբերում, այլ երկրաշուրջ տարածքին»,- ասաց աստղադիտարանի տնօրենը:

Իսկ այդ պայմաններում նոր արբանյակների արձակումը դառնում է բավականին դժվար ու նաեւ վտանգավոր: Այնտեղ սկսել են տեղի են ունենալ բախումներ. «Արդեն քանի անգամ եղել է, որ աշխատող արբանյակը բախվել է չաշխատողին, եւ այդ պատճառով առաջանում են ե՛ւ իրավական, ե՛ւ տնտեսական հարցեր»,- հավելեց Հայկ Հարությունյանը:

Հայաստանը տիեզերքում արբանյակ չունի: Բայց դա, փաստորեն, չի խանգարում, որ մեր երկիրն էլ հուշագիր նախապատրաստի տիեզերքի խաղաղ օգտագործման մասին:

«Հիմա գոյություն ունեն մի քանի երկրներ, որոնք վաղուց արդեն տիեզերական գերտերություններ են: Դրանցից են Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունն է միանում: Երկրների մեծ մասը չունեն արբանյակ, եւ հարց է առաջանում՝ եթե վաղը, մյուս օրը դրանք դառնան տնտեսապես զարգացած եւ կարողանան արբանյակ արձակել, ինչպես է դա կարգավորվելու, կառավարվելու: Դրա համար Միացյալ ազգերի կազմակերպությունում նույնիսկ ստեղծվել է հենց այդպիսի անվանումով՝  «Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողով», որի անդամները տարեկան երկու անգամ հավաքվում են սովորաբար Վիեննայում՝ ե՛ւ իրավական, ե՛ւ տեխնիկական հարցեր քննարկելու»,- տեղեկացրեց Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրենը:

Իսկ տիեզերքի ոչ խաղաղ օգտագործման ի՞նչ տարբերակներ կարող են լինել: Նա մանրամասնեց, որ տիեզերքի ոչ խաղաղ օգտագործում է համարվում, եթե զինվորական արբանյակները հետախուզություն ու լրտեսություն են իրականացնում, նաեւ՝ զենքեր կիրառում այնտեղից: «Բնական է, որ տիեզերքի ոչ խաղաղ, զուտ ռազմական օգտագործման հարցում դաշնակիցներն են իրար հետ համագործակցում, իսկ խաղաղ օգտագործման նպատակով բոլորն աշխատում են համատեղ, փորձում համատեղ օրենքներ մշակել: Դա արվում է ՄԱԿ-ի հատուկ խմբում: Առանձին երկրներ կարող են իրար հետ համագործակցել այդ նույն համատեքստում: Հիմա այն, ինչ որ ստորագրվելու է Հնդկաստանի հետ, հենց դրան է վերաբերում, որ Հայաստանն ու Հնդկաստանը տիեզերքի խաղաղ օգտագործման բնագավառում միմյանց հետ կոորդինացնեն աշխատանքները: Ներկայում մենք կոորդինացնում ենք Ռուսաստանի հետ: Համատեղ մեծ քանակությամբ աշխատանքներ ենք կատարում, նաեւ՝ ուղեծրում գտնվող օբյեկտների դիտարկման»,- մեր զրույցում նշեց Հայկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է տիեզերքի ոչ խաղաղ օգտագործման փորձի վերաբերյալ հարցին, նա պատասխանեց, որ նման բան անում են բոլոր այն երկրները, որոնք ունեն ժամանակից տիեզերական արդյունաբերություն, ինչպիսին, օրինակ, Ռուսաստանն է, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Եվրոպական Միության երկրները. «Այսինքն` ինչպես  ցանկացած բան գիտության ոլորտում, օգտագործվում է ե՛ւ խաղաղ, ե՛ւ ոչ խաղաղ նպատակով: Դա վերաբերում է նաեւ տիեզերական արդյունաբերությանը»:

Իսկ թե հայ-հնդկական համաձայնագրով ստանձնելիք պարտավորությունների կատարումը ֆինանսական ինչ բեռ կարող է ենթադրել, Հայկ Հարությունյանը չգիտի: Ամեն դեպքում համաձայնագրի նախագծով նախատեսվում է. «Կողմերը կհոգան սույն Հուշագրի շրջանակներում իրենց կողմից իրականացված գործունեության ծախսերը, ներառյալ` անձնակազմի ճանապարհածախսը եւ կեցությունը, ինչպես նաեւ սարքավորումների փոխադրման հետ կապված ծախսերը, եթե Համագործակցության իրականացման պայմանագրով այլ բան նախատեսված չէ»,

«Սույն Հուշագրի շրջանակներում իրականացվող համատեղ նախագծերն ու գործողությունները, կախված տեսակից եւ ոլորտից, կարող են իրականացվել ե´ւ առեւտրային, ե´ւ ոչ առեւտրային հիմունքներով, ինչպես նաեւ կարող են իրագործվել կա´մ առանց երկկողմ ֆինանսավորման, կա´մ փոխհատուցման համաձայնագրերի եւ պայմանագրերի հիման վրա»:

Տպել
3769 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց