Իմ որդին չէր կարող թմրանյութ օգտագործել, ինքն անմեղ է. պնդում է Խաչիկ Կոսյանի հայրը

15/12/2016 schedule22:30

Հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության գործով մեղադրյալ 26-ամյա Խաչիկ Կոսյանի հայրը պնդում է, որ որդին անմեղ է:

Արդարադատության գնդապետ, ԴԱՀԿ նախկին պաշտոնյա Հակոբ Կոսյանը երեկ մեր զրույցում նշեց, որ որդին բացարձակապես կապ չունի սպանության հետ: Ավելին, նա ասաց՝ եթե պարզվի, որ որդին որեւէ առնչություն ունի դեպքի հետ, ապա ամենախիստ պատիժը կպահանջի նրա համար եւ խաչ կքաշի նրա վրա: «Ես ծանոթացել եմ քրեական գործի 10 հատորին, 50-ից ավելի վկա է քննվել, եւ չկա մեկը, որը ասի, թե Խաչիկը մատով կպել է սպանված Եղիշե Խաչատրյանին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Փառանձեմ Մեյթիխանյանն ու նրա ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ էին արել: Մասնավորապես, Պետրոսյանը նշել էր, թե փորձաքննությամբ պարզվել է, որ գործով մեղադրյալները թմրանյութի եւ խմիչքի ազդեցության տակ են եղել: Կոսյանը, սակայն, մեր զրույցում հերքեց, թե որդին թմրանյութ է օգտագործել: Ըստ նրա՝ փորձագետը նշել է, որ փորձանմուշ վերցնելուց 5 ամիս առաջ հնարավոր է՝ Խաչիկը թմրանյութ է օգտագործել:

«Այդ ժամանակահատվածը համընկնում է որդուս ամուսնության օրերի հետ: Նրանք 15 օրով ամուսնական ճանապարհորդության էին մեկնել Դուբայ, իսկ այնտեղ ընդհանրապես նման բանն արգելվում է»,- ասաց Հակոբ Կոսյանը: Ինչ վերաբերում է խմածությանն, ապա մեղադրյալի հայրն ասաց, որ դեպքի օրը, երբ Խաչիկը գնացել է ոստիկանության Էրեբունու բաժին, 50-ից ավելի ոստիկաններ են եղել. «Մեկը չտեսա՞վ՝ նա խմած էր: Ինչո՞ւ հենց այդ ժամանակ փորձաքննություն չնշանակվեց»,- նկատեց նա:

Հարցին, թե փորձե՞լ է որեւէ կերպ միջամտել գործին, նա պնդեց, որ մինչ օրս քննիչի դեմքն անգամ տեսած չկա, ոչ էլ ՀՔԾ շենք է մտել: «Առաջին օրվանից իմ տղան ինձ ասաց՝ պապ, ոչ մի տեղ չգնաս, ոչ մեկին չխնդրես, հիմա գնում եմ ոստիկանություն, բացատրեմ՝ որը որից հետո է, գամ: Նույն գիշերը դեպքի օրը ինչ հագուստով եղել է, այդ հագուստով էլ գնացել է ոստիկանություն, հագուստներն ուղարկվել են փորձաքննության, բայց արդյունքներով նրա վրա ոչ արյան հետքեր են հայտնաբերվել, ոչ էլ այլ հետքեր: Խաչիկն ասում է՝ լավ, եթե ես խփել եմ, ինչո՞վ եմ խփել, եթե ամեն ինչ մաքուր է եղել, մի կաթիլ արյուն պե՞տք է լիներ իմ վրա: Փորձաքննությունը վերցվել է թե՛ մազերից, թե՛ եղունգներից»,- հավելեց մեր զրուցակիցը:

Նա նաեւ դժգոհեց որդու եւ տուժողի մոր՝ Էմմա Աբրահամյանի ճանաչման գործողությունից: Նրա խոսքով՝ դեպքի հաջորդ օրը՝ հունիսի 5-ին, տիկին Էմման ցուցմունք է տվել եւ ասել, որ որդուն հարվածողներին եթե տեսնի, կճանաչի. «Հունիսի 6-ին Խաչիկին տարել են նրա հետ ճանաչման, Էմմա Աբրահամյանն ասել է, որ չի ճանաչում, բայց քննիչը դրանով չի բավարարվել: Հաջորդ օրը Քննչական կոմիտեի (նախաքննության սկզբում գործը քննվում էր ՔԿ-ում, հետո փոխանցվեց ՀՔԾ,-հեղ.) հատուկ դիտարկվող սենյակում բերում են դիմակավորված ականատես վկայի, որը ապակիներից այն կողմ նայում է եւ ասում՝ 4-րդ համարի տակ կանգնած երիտասարդին (Խաչիկ Կոսյանին) տեսել եմ, բայց նա որեւէ գործողություն չի կատարել: Սա էլ չի բավարարում քննիչին:

Հետո ՔԿ քննիչ Գառնիկ Մաթեւոսյանը, ավագ լեյտենանտի ուսադիրները ուսին, դատավորի կեցվածք ընդունած, հայտարարեց, որ ապացուցված փաստ է՝ Խաչիկ Կոսյանը, գտնվելով 20 մետր հեռավորության վրա, իմանալով վիճաբանության մասին, շտապել է այնտեղ: Ո՞վ է չափել, որ դեպքի վայրից ավտոտեխսպասարկման կետ 20 մետր է: ՀՔԾ քննիչը չափել է տարածքը եւ պարզել, որ 116 մետր է, ինչպե՞ս դարձավ 20, կամ էդ ի՞նչ միջոցով տեղեկացավ, որ վիճաբանություն է»,- մանրամասնեց մեղադրյալի հայրը:

Նշենք, որ մեղադրյալի պաշտպանը պնդում է, թե ծեծկռտուքի պահին Խաչիկ Կոսյանը դեպքի վայրում չի եղել, այլ գտնվել է ավտոտեխսպասարկման կայանի ներսում՝ մեքենան է տարել նորոգելու: Հակոբ Կոսյանին զայրացրել է նաեւ տուժող կողմի այն հայտարարությունը, թե ինչպես կարող էր նախկինում դատվածը աշխատել ԴԱՀԿ-ում (Խաչիկ Կոսյանը 2010 թ. մահացու վրաերթի էր ենթարկել երկու աղջիկների եւ դատապարտվել ազատազրկման,- Տ.Խ.):

«Ես հայտարարում եմ, որ որդիս սովորել է Քվանտ վարժարանում, ընդունվել է իրավաբանական ֆակուլտետ:  Ցանկացած մարդ, որը նստում է ղեկին, ապահովագրված չէ, դեպք էր՝ պատահեց, Խաչիկն արել էր՝ դատապարտվեց, մեկ տարի հետո ազատվեց ու նույն տարում ընդունվեց ԵՊՀ-ի մագիստրատուրա: Երեք տարի սովորելուց հետո ԴԱՀԿ-ում մրցույթ էր հայտարարվել, մասնակցեց, ընդունվեց աշխատանքի: Սա ի՞նչ կապ ունի Եղիշե Խաչատրյանի դեպքի հետ, որ փաստաբանը շահարկում է»,- նշեց հայրը:

Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանն էլ մեր հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի տուժող կողմի այն հայտարարությունը, որ իր պաշտպանյալն է բութ առարկայով հարվածել տուժողին, ասաց, որ Էմմա Աբրահամյանը իր սկզբնական ցուցմունքներում նշել է, որ ոչ մեկի ձեռքին առարկաներ չի տեսել: «Այնուհետեւ, երբ դատաբժիշկը գրել է, որ հարվածը բութ առարկայից է եղել, տիկին Էմման պնդել է, որ բութ առարկայով են հարվածել տղայի գլխին, իսկ բութ առարկա կարող է լինել բռունցքը, քարը, փայտը»,- նշեց նա: Պաշտպանն ասաց, որ Խաչիկ Կոսյանի եւ Էմմա Աբրահամյանի ճանաչումը չի կարող իրավաբանական ուժ ունենալ, որովհետեւ ճանաչողը չի նշել որեւէ էական հատկանիշ, որով հնարավոր կլիներ տարբերել ճանաչվողին այլ անձանցից: «Քննիչի հարցազրույցից հետո առերես հարցաքննություն է լինում, որտեղ Էմմա Աբրահամյանն արդեն պնդում է, որ Խաչիկը եկավ, խփեց որդուն»,- ասաց Քոսյանը:

Նա նաեւ ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ Խաչիկ Կոսյանին կալանավորելուց հետո դատատոքսիկաքիմիական փորձաքննություն չի նշանակվել, չի նշանակվել նաեւ փորձաքննություն՝ պարզելու. նա ալկոհոլի ազդեցության տա՞կ է եղել, թե՝ ոչ: Այդ փորձաքննությունները, նրա պնդմամբ, նշանակվել են կալանավորումից 1.5 ամիս անց: «Փորձագետն ասել է, թե հնարավոր է՝ 5 ամիս առաջ նա թմրանյութ օգտագործած լինի, մենք բողոքարկել ենք այդ որոշումը եւ պահանջել կրկնակի փորձաքննություն, ինչը մերժվել է: Իմ պաշտպանյալը հայտարարել է, որ ընդհանրապես չի օգտագործել թմրանյութ»,- ասաց պաշտպանը:

Հիշեցնենք՝ Փառանձեմ Մեյթիխանյանը հայտարարել է, որ մեղադրյալները շարունակում են մեկուսարանում թմրանյութ օգտագործել, ինչը ապացուցվել է նաեւ գաղտնալսումներով: Վաչագան Քոսյանը, սակայն, ասաց, որ իր պաշտպանյալը դրա հետ կապ չունի: Նշենք, որ մեկուսարանում թմրանյութ օգտագործելու փաստով առանձին քրգործ է հարուցվել:

Տպել
19787 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում