«Ազնվորեն խոստվանելու» նրբերանգները. հեռուստաշաբաթը Ռուզան Ազիզյանի հետ

17/12/2016 schedule15:22

Նոր «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցություն գրանցելու հայտ  ներկայացրած դերասան Սերգեյ Դանիելյանը «Ուրվագծի» եթերում «ազնվորեն խոստովանում» է, որ իրենք իշխանամետ կուսակցություն են, միշտ իշխանության կողքին կանգնած ու իրենց քայլով փորձում են աջակցել նույն այդ իշխանությանը։ Այդպես ժամանակին սոցապ նախարար Խաչիկյանը փողոցում հանդիպած ծանոթների հարցին՝ ինչպես է, պատասխանում էր, «դե, թոշակառուների փողերն ուտելով ապրում եմ, էլի»։ Ընթացքը ցույց տվեց, որ Խաչիկյանը ծայրահեղորեն ազնիվ էր զրուցակիցների հետ։ Գուցե նաեւ Դանիելյա՞նը չի կեղծում։

Խելագարության կանխավարկած

Վերջին հաշվով ինչո՞ւ պիտի միշտ իր էքսցենտրիկ պահվածքով աչքի ընկնող մարդը քաղաքական կուսակցություն չհիմնի ընտրությունների նախաշեմին, եթե նորմալ մարդիկ արդեն այնքան են խելագարվել, որ օրը մեջ մեկը՝ նախկին սպա, ընդդիմադիրի վստահված անձ կամ ստեփանակերտցի բանաստեղծուհի փախչում է թշնամի երկիր կամ հարցազրույց է տալիս haqqin.az-ին, իսկ հետո պարզվում է, որ հարցազրույցում ներկայացված մտքերը խեղաթյուրված են, կամ փոշմանել ու չեն գնացել, կամ, որ ավելի տարօրինակ է, գիտակցաբար խաբել են Բաքվում հիմնավորված Վահան Մարտիրոսյանին եւ նրանից գումարներ ստացել։

Ընդ որում, այդ մասին Հանրայինով հարցազրույցներ են տալիս ու ստացած գումարի չափն էլ չեն գաղտնազերծում, ասես լրիվ նորմալ է թշնամի պետությունից փոխանցում ստանալն ու ծախսելը։ Այդ պայմաններում ինչո՞ւ պիտի Յոժը, որ միշտ հայտնի է իր քաղաքական պերֆորմանսներով, կուսակցություն չբացի, հատկապես, եթե նա փորձում է մաքսիմալ անկեղծ լինել ընտրողի հետ՝ ասելով, որ իր նպատակը պարզապես քվեաթերթիկում նման հապավումով կուսակցություն ունենալն է, իսկ ընտրվելու դեպքում իրենք գալու են՝ ոչինչ չանեն, գռփեն, լափեն, կոռուպցիայով զբաղվեն, պառլամենտում չաշխատեն, բարձր աշխատավարձ ստանան։

Վարողի հարցին, որ նմանատիպ կուսակցություն արդեն կա եւ այն շատ պրոֆեսիոնալ, գեղեցիկ այդ ամենն անում է, Յոժը պատասխանում է, որ միշտ նրանց կողքին է, բայց իրենք տարբերություններ էլ ունեն, ինքն անկեղծ է իր ցանկություններում ու նպատակներում, իսկ իշխանությունը ժողովրդից լրացուցիչ գումարներ յուրացնելու գաղափարը փաթեթավորում է այնպիսի ուռռա-հայրենասիրական նպատակներով, որ սատանան էլ գլխի չընկնի, թե ինչն ինչի համար է արվում։ Դանիելյանին թվում է, թե ինքը հազվագյուտ բան է մտահղացել, մինչդեռ այդպես չէ։

Նրանից առաջ էլ մարդիկ գլխի ընկել են հիմարության աստիճանի տարօրինակ անուններով կուսակցություններ հիմնել՝ «Աշխատանքից բարեխղճորեն խուսափող ծույլերի կուսակցությունից» մինչեւ «Ռնգեղջյուր» ու «Մահացու լրջության կուսակցություն»։ Խնդիրն այն է, որ երբ դու այդպես ինքնամոռացորեն թրոլինգի ես ենթարկում հայրենակիցներիդ ու երկրումդ գործող կուսակցություններին, պետք է հասկանաս, որ հնարավոր է իրադարձությունները զարգանան ոչ քո նախատեսած սցենարով ու արդյունքում ստացվի իրավիճակ, որը որեւէ մեկը չի կանխատեսել։ Հեռու եմ, իհարկե, կարծիք հայտնելուց, որ սա իշխանական պրոյեկտ է՝ կոչված ընդդիմադիր ձայներ խլելուն, կամ որ Դանիելյանը խախտում է իշխանության ծրագրերը, խնդիրն այն է, որ անկեղծ պետք է ձեւանալ մինչեւ որոշակի աստիճան, որոշակի աստիճանից հետո դա արդեն դառնում է ինքնախոստովանական ցուցմունք։

Հարց ու պատասխան. Արցախ

Նախագահականի մոնտաժողներից 3-4 օր պահանջվեց մոնտաժելու Սերժ Սարգսյան-մտավորականներ՝ Արցախում տեղի ունեցած հանդիպման տեսանյութն ու ներկայացնելու հանրությանը։ Մինչ այդ բոլոր ալիքները երկու օր ցուցադրում էին Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հարցը, որն անկեղծ պատասխան էր ակնկալում, թե ինչու է Սարգսյանը այս օրերին այցելել Արցախ, եթե տոնակատարություններ չկան ու բանակցային պրոցեսն էլ ակտիվ չէ։ Մտահոգությունը Սարգսյանը ցրեց մասնակիորեն՝ ասելով, որ ամեն տարի նոյեմբերի վերջին լինում է Արցախում, որպեսզի համոզվի, որ զորքը պատրաստ է մի երկարատեւ բարդ ժամանակաշրջանի։

Նա, ըստ էության, ուղղակի նկատի ուներ ձմեռը, սակայն լրագրողները փորձեցին ենթադրել, որ Սերժ Սարգսյանը ավելի լուրջ դժվարություններից է խոսում։ Բաբայանը եւս մեկ հարց հնչեցրեց, որն, ըստ իս, շատ ավելի լուրջ էր ու վերաբերում էր երկրում տիրող բռնության, անհանդուրժողականության մթնոլորտին, որի արդյունքն էին հուլիսյան դեպքերը։

Երբ Բաբայանը սկսեց թվել միջոցները, որ կարելի է ձեռնարկել եւ արդյունքի չհասնել, ինչպես հանդուրժողականության մասին անվերջ խոսելը, ոստիկանների քանակը կրկնակի կամ եռակի ավելացնելը կամ օրենքները խստացնելը, տեսախցիկը խոշոր պլանով ցուցադրեց Արմեն Ամիրյանին ու պարզ դարձավ, որ նորանշանակը գրեթե փոշմանել է Բաբայանին հրավիրելու համար, իսկ հեռուստադիտողն սկսեց հոգեպես պատրաստվել, որ ընդդիմադիր հայացքներով հայտնի Բաբայանը կխոսի միակ հակակշիռի՝ երկրում սոցիալական արդարության մթնոլորտի հաստատման մասին, որը պիտի օգնի հաղթահարել այս իրավիճակը, բայց Բաբայանը լրիվ այլ ուղղությամբ գնաց՝ խոսեց մշակութային կրթության մասին ու նույնիսկ այս դեպքում չհասավ մինչեւ վերջ եւ երեխային դպրոցում մշակութային կրթություն տալու վրա շեշտը դրեց, չհիշելով, որ երկրում, որտեղ նախագահի որոշմամբ «վաստակավոր» է Արմենչիկը, ոչ մի մշակութային կրթություն չի օգնի։

Մինչդեռ Սերժ Սարգսյանը, որը պնդում էր, որ իր խոսքի մեջ միշտ մեղմություն է եղել, իրականում ուժեղ հակահարված էր տալիս տեղերում, որտեղ հարմար էր համարում՝ գիրք կարդալը արդար էր համարում գրականագետների համար, բայց ո՛չ համացանցում լրատվությանը հետեւողի, հարկային արտոնություններ չէր համաձայնում տալ գործարարների, որ սրանք աջակցեն մշակութային օջախների հիմնմանը, փոխարենը ավելի խելամիտ էր համարում տանկ գնել, պնդում էր, որ Հայաստանում անհրաժեշտ քանակի եկեղեցիներ չկան, իսկ սերիալներ կարող են ցուցադրվել, եթե զուգահեռ ցուցադրվեն նաեւ որակյալ ֆիլմեր։ Եվ անգամ վերջում շնորհակալություն հայտնելով մտավորականներին որ իրեն այդքան խորհուրդներ տվեցին, Սարգսյանը անկեղծ էր, նա ժպիտով ու մեղմ ձայնով ցույց տվեց, թե որքան է գնահատում խորհուրդ տվողներին։ Ու այս անկեղծությունը հար եւ նման էր Խաչիկյանի ու Դանիելյանի անկեղծությանը, որից չգիտես ինչպես եւ ուր փախչել։

Մյուս անկեղծները

ԱԺ-ում փաստորեն ընդունեցին, որ ապօրինի հարստացումը ապօրինի բան է։ Սակայն նախկինում ապօրինի հարստացածներին սա ոչ մի կերպ չի վերաբերվի, որովհետեւ Սահմանադրությանը դեմ է խստացնող օրենքին հետադարձ ուժ տալը։ Այս առիթով բոցաշունչ ելույթներ ունեցան պատգամավորներ, որոնք թվում է՝ պիտի բոլորովին ապօրինի հարստացած չլինեին։ Ինչ-որ ժամանակ օգնության կաթի փոշու հետ կապված պատմության մեջ ընկած Հովհաննես Մարգարյանը բողոքեց, որ այլեւս հարստանալու բան չի մնացել, ով հարստանալու էր, արդեն հարստացել է, Միքայել Մելքումյանը, որը տարիներ առաջ լրագրողների թեթեւ ձեռքով խոստովանեց իր «խոշոր սեփականատիրական» հակումները, լացակումած ճառեց երկրի 30% աղքատներից, որոնք ուտելու հացի կարոտ են, իսկ Նաիրա Զոհրաբյանը, որը դեմ էր, որ պաշտոնյաները տոկոսով գումարներ հանձնեն կամ փոխառությունից գումար ստանան, հընթացս պարզվեց նույնպես անցյալ տարի փոխառությունից գումար է վաստակել։

Ու այդ ամենի ֆոնին, որպես կապուտաչյա մի հրեշտակ, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն էր Հ1-ի տեսախցիկների ուղեկցությամբ տրանսպորտով գնում աշխատանքի։ Ստուգում էր, հո երթուղայինի նստարանները պոկված չե՞ն, հո վարորդը չի՞ ծխում, հո ավտոբուսի խցիկը կեղտոտ չէ՞։ Հետո էլի տեսախցիկների ուղեկցությամբ երեկոյան տրանսպորտով գնում էր տուն։ Իբր մինչեւ տրանսպորտային նոր ցանցի հաստատումը այդպես տրանսպորտով գնալու է, տրանսպորտով՝ գա, բոլորի նման մի փոքր ուշ հասնելով աշխատանքի ու նաեւ տուն։ Ամանորյա հեքիաթ։ Ու երբ բոլորս նեղանում ենք Դանիելյանից, որ մի ազգի թրոլինգի է ենթարկում իր անկեղծությամբ, ի՞նչ պիտի ասենք սրան ուրեմն, որ մաքուր թրոլինգ է, առանց անկեղծության նշույլի։ Վիգեն Սարգսյանի ականջը կանչի՝ ասում էր՝ դաստիարակությունս չի ներում։

Ռուզան Ազիզյան

Տպել
3743 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց