Ինչու ԵՏՄ մտանք. Գնացեք, որ փող ուղարկեք

17/12/2016 schedule15:40

Ինչ կլիներ, եթե Հայաստանը չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը: Այս հարցին պատասխանելու համար պետք է այդ անդամակցությունը դիտարկել երկու տեսանկյունից. քաղաքական եւ տնտեսական:

Չնայած պաշտոնապես արձանագրվում է, որ ԵՏՄ-ն զուտ տնտեսական միավորում է, բայց Հայաստանի անդամակցությունը Ռուսաստանի նախաձեռնած այդ կառույցին զուտ քաղաքական նկատառումներ ուներ:

Եվ այս պայմաններում խոսել այդ անդամակցությունից ակնկալվող տնտեսական օգուտների, ակնկալիքների մասին, մեղմ ասած, այնքան էլ համոզիչ չէ: Երեկ Սերժ Սարգսյանը ընդունել է ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին եւ խոսել են հենց ԵՏՄ անդամակցությունից ակնկալվող տնտեսական օգուտների մասին:

«Մենք միասին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի ակունքներում էինք, եւ այդ միությանն անդամակցելով՝ ակնկալիք ունեինք էապես բարելավել Հայաստանի տնտեսական վիճակը: Ցավոք, անդամակցությունը համընկավ միջազգային տնտեսական գործընթացների հետ, որոնք բացասաբար ազդեցին երկրի տնտեսության վրա, եւ մեր քաղաքացիների վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությանը դեռեւս, մեղմ ասած, սպասողական է, թեեւ չանդամակցելու պարագայում, ես վստահ եմ՝ բացասական մոտեցումներն ավելի շատ կլինեին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Ի՞նչ կարող էինք մենք ակնկալել ԵՏՄ անդամակցությունից: Ասում էին, որ մեր առաջ բացում է 170 միլիոնանոց շուկա, ու դա հզոր հնարավորություն է մեր արտադրողների համար իրենց ապրանքը այդ շուկայում արտահանելու համար: Այս պնդումը, բնականաբար, իր տակ ոչ մի հիմք չուներ: Խնդիրն այն է, որ բացի սեզոնային միրգ ու բանջարեղենից, հայաստանյան այլ ապրանքներ «170 միլիոնանոց» շուկա մտնելու մեծ հնարավորություններ չունեին, եւ դա թվաբանորեն հաշվելի է:

Հայաստանում արտադրված ցանկացած ապրանք կարող է արտադրվել նաեւ Ռուսաստանում: Ռուսաստանում արտադրվող այդ ապրանքի վրա ծախսվող էներգակիրների գները անգամներով պակաս են, քան Հայաստանում: Այդ ինչու պետք է տվյալ արտադրանքը արտադրվի ոչ թե, ասենք, Կրասնոդարի մարզում, այլ Հայաստանում ու հետո արտահանվի Ռուսաստան: Տնտեսական տրամաբանություն այստեղ չկա:

Հայաստանից որեւէ ապրանք ԵՏՄ արտահանելու համար պահանջվում է տրանսպորտային որոշակի ծախս: Սա եւս մի լրացուցիչ հիմնավորում է տվյալ ապրանքը արտադրել հենց այդ «170 միլիոնանոց» շուկայի տարածքում, եւ ոչ թե Հայաստանում, ու տրանսպորտային ծախսեր անելով հասցնել այդ հսկայական շուկա:  Այս հաշվարկները, իհարկե, ոչ հրապարակայնորեն արվել էին դեռ մինչեւ անդամակցումը, ու թերեւս հենց սա էր պատճառը, որ նույն Տիգրան Սարգսյանը անդամակցումից ամիսներ առաջ հրապարակայնորեն խոսում ԵՏՄ-ին Հայաստանի մասնակցության դեմ:

Եվ ուրեմն իրականում, տնտեսական օգուտների ինչ ակնկալիքներ կարող էր ունենալ իշխանությունը ԵՏՄ-ին անդամակցելուց, մանավանդ որ շատ լավ գիտակցում էին, որ այս անդամակցությունը պարտադրված է եւ որոշումը կայացվել է մեկ գիշերվա մեջ: Միակ իրական ակնկալիքը կարող էր լինել տրանսֆերտների ծավալների աճը: Այսինքն, ԵՏՄ-ին անդամակցելով՝ ստեղծվում էր մի իրավիճակ, որ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները այլեւս չէին հանդիպի այն բյուրոկրատական խոչընդոտներին, որոնք կային մինչեւ անդամակցումը: Եվ դա պետք է խթաներ արտագնա աշխատանքը, ինչի արդյունքում կմեծանային մասնավոր տրանսֆերտները:

Թվաբանորեն կարելի է ապացուցել, որ տնտեսական այլ օգուտ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելուց ակնկալել ուղղակի չէր կարող: Իսկ դա իրոք մեծ ակնկալիք է: Արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները տարեկան ընդհանուր առմամբ այնքան գումար էին ուղարկում Հայաստանում ապրող իրենց հարազատներին, որ դա համեմատելի է ՀՀ պետական բյուջեի ծախերի հետ:

Ու որքան մեծանում են այդ գումարների ծավալները, այնքան Հայաստանում տնտեսական ավելի պլպլան ցուցանիշներ են արձանագրվում: Դրանից, իհարկե, տնտեսությունը որակապես չի զարգանում, բայց քանակական առումով որոշակի աճեր գրանցվում են: Ու հույսն այն էր, որ տրանսֆերտները կմեծանան եւ ցուցանիշները կբարելավվեն: Եվ ստացվում է, որ իշխանությունները ցուցանիշներ բարելավելու նպատակով խթանեցին աշխատուժի արտահանումը:

 Բայց նույնիսկ այդ ակնկալիքները, մեղմ ասած, չիրականացան: Ռուսաստանի տնտեսության գահավիժումը հանգեցրեց նրան, որ տրանսֆերտները կտրուկ նվազեցին եւ դեռ նվազում են: 2014-ին` անդամակցության առաջին տարում մասնավոր տրանսֆերտները դրան նախորդող տարվա համեմատ նվազեցին 16 տոկոսով: 2015 թվականին 2014 թվականի համեմատ նվազեցին եւս 29 տոկոսով: Իսկ այս տարվա առաջին 10 ամիսների տվյալներով նույնպես արձանագրվում է նվազում եւս 24 տոկոսով: Ու հենց տրանսֆերտների նվազումն է այն ամենահզոր հարվածը, որ կրում է մեր տնտեսությունը եւ բնակչության սոցիալական վիճակը:

Այս տեսանկյունից, ինչ խոսք, եթե Հայաստանը չանդամակցեր ԵՏՄ-ին, ավելի վատ կլիներ, քանի որ մեր հայրենակիցների համար ՌԴ-ում աշխատանքային ավելի ոչ բարենպաստ պայմաններ կստեղծվեին, եւ տրանսֆերտները էլ ավելի կնվազեին: Իսկ սա խոսում է այն մասին, որ իշխանության ֆանտազիաները ՀՀ տնտեսության «զարգացման» առումով, սկսվում ու ավարտվում են մասնավոր տրանսֆերտների ծավալների աճի ակնկալիքով: Տնտեսական զարգացման այլ ուղիներ գործող իշխանությունը չի կարողանում, կամ, ավելի ճիշտ, չի էլ ուզում փնտրել ու գտնել:

Այդպես ավելի հարմար է. ոչինչ չես անում, բարեփոխումներ չես անում, մոնոպոլիաների ու կոռուպցիայի դեմ չես պայքարում, չես վտանգում իշխանությունդ...: Ուղղակի պայմաններ ես ստեղծում, որ մարդիկ ավելի շատ գնան ուրիշ երկրներում աշխատեն, փող ուղարկեն իրենց հարազատներին եւ ամեն ընտրության ուրախ ու երջանիկ գան ու քեզ ընտրեն: Բայց տարիներ շարունակ գործող այս սխեման հիմա «սբոյ է» տալիս: Նոր սխեմա է պետք գտնել:

Տպել
2480 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց