Ավետիսյանների սպանության գործով ՌԴ-ն անպատիժ մնալ չի կարող. Վարոսյան

19/12/2016 schedule19:05

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Աղրամանյանի նախագահությամբ, այսօր անփոփոխ է թողել Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով առաջին ատյանի դատարանի վճիռը:

Այսպիսով, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները մերժվել են: Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակմանը ներկա է եղել միայն մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ավելի վաղ ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման էր դատապարտել: Ինչից հետո Վերաքննիչ դատարան էին դիմել Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանը, Արթուր Սաքունցն ու Արայիկ Զալյանը:

Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո Պերմյակովը հրաժարվեց բողոքից եւ դատարանին դիմում գրեց՝ հայտնելով, թե ցանկանում է ներկա գտնվել բողոքի քննությանը: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը քննել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները: Մի դեպքում՝ տուժողների իրավահաջորդ Արամազդ Կիվիրյանը պահանջում էր դատավճիռը բեկանել եւ քաղհայցի (տուժողների իրավահաջորդներն ընդդեմ ՌԴ-ի,-հեղ.) մասով գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, մյուս մասով՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը եւ Արայիկ Զալյանը, ընդհանուր առմամբ, դատավճռի դեմ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով բեկանել դատավճիռը եւ գործը նոր քննության ուղարկել առաջին ատյանի դատարան:

Այս գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ դատարանի այս որոշումը անսպասելի չէր. «Ցավոք սրտի, ՀՀ ներպետական ատյանները չունեն այն վճռականությունը` կայացնել որոշում, որը հնարավոր է դուր չգա Ռուսաստանի Դաշնությանը: Սա, բնականաբար չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալած նստենք, մենք շարունակելու ենք ձեռնարկել բոլոր գործողությունները, որպեսզի հասնենք արդարության: Ես համոզված եմ, որ ՌԴ-ն անպատիժ մնալ չի կարող, քանի որ ոճրագործությունը կատարվել է ՌԴ-ի զինվորի ձեռքով, ավելին մի անձի ձեռքով, որը հոգեկան խնդիրների պատճառով զենք կրելու իրավունք չպետք է ունենար եւ այդ մասին Ռուսաստանի իրավասու մարմինները տեղյակ են եղել նախքան նրան ռազմաբազա գործուղելը:

Ես կարծում եմ՝ միանշանակ է, որ պայքարը շարունակելու ենք, իսկ ուղին ակնհայտ է՝ ներպետական ատյանները սպառելուց հետո միանշանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ենք ներկայացնելու քաղհայցի մասով»,-մանրամասնեց Վարոսյանը եւ հավելեց,  որ Հայաստանը ի դեմս դատական ատյանների, անում է ամեն ինչ, որպեսզի դուր գա Ռուսաստանի Դաշնությանը:

Ինչ վերաբերում է նրան, թե ի վերջո դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Վալերի Պերմյակովը որտեղ կկրի պատիժը, Վարոսյանն ասաց, որ Պերմյակովը գտնվում է Ռուսաստանի իրավազորության ներքո, գտնվել է ՌԴ իրավազորության ներքո ձերբակալման պահից եւ բնական է, որ նա պատիժը կրելու է հենց Ռուսաստանի Դաշնությունում. «Սա պարզ էր առաջին օրվանից եւ պետք էր նախքան նրա ձերբակալումը այս մասին մտածել, որպեսզի նա հայտնվեր ո՛չ թե Ռուսաստանի Դաշնության իրավապահների ձեռքում, այլ՝ ՀՀ իրավապահների»,- եզրափակեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը:

Բողոքի մյուս մասով եւս Վճռաբեկ դատարան բողոք կներկայացվի: Այս մասին մեր զրույցում ասաց իրավահաջորդների ներկայացուցիչ Արայիկ Զալյանը՝ նշելով, որ բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները թե՛ նախաքննության եւ թե՛ դատաքննության ընթացքում չեն տրվել: Մեր հարցին ի պատասխան Զալյանն ասաց, որ չի բացառվում` Պերմյակովը ճշնումների հետեւանքով ետ վերցրած լինի բողոքը.

«Ինքը դիմում է ներկայացնում դատարանին, որ հրաժարվում է իր պաշտպանի ներկայացրած բողոքից, խնդրում է, որ իրեն դատարան չներկայացնեն, բայց միեւնույն ժամանակ համաձայնվում է մեր բողոքի հետ, այսինքն՝ ընդունում է մեր բողոքը: Հիմա նրան չբերեցին դատարան ու չհասկացվեց, թե արդյոք նա այդ դիմումը իր կամքով է գրել: Ես չեմ բացառում, որ նախաքննության ընթացքում էլ ճնշում գործադրած լինեն նրա նկատմամբ, գործում 7-ից ավել ցուցմունք կա, որոնք ինչ-որ մի մասով մեկը մյուսին հակասում են: Ավելի շատ նման է նրան, որ այդ ցուցմունքները բերել, հավասարացրել են փորձաքննության եզրակացություններին»,- ասաց նա եւ հավելեց, որ դատավոր Մհեր Աղրամանյանից այլ որոշում չէր սպասում:

Հիշեցնենք, որ ոճրագործությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին: Մեղադրական եզրակացության համաձայն՝ ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների տուն եւ գնդակահարել Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին եւ փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին: Այնուհետեւ նա դանակահարել է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին, որը 7 օր անց հիվանդանոցում մահացել է: Իր գործողությունները Պերմյակովը բացատրել է այն հանգամանքով, որ ցանկացել է տուն հասնել: Պերմյակովին ռուսաստանցի սահմանապահները հայտնաբերել են «Բայանդուր» ուղեկալի տարածքում:

2015 թվականի օգոստոսի 12-ին Վալերի Պերմյակովը դասալքության համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում: Վճռաբեկ դատարան բողոքարկելուց հետո Պերմյակովի դատավճիռը կմտնի օրինական ուժի մեջ:

Տպել
3412 դիտում

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը