Երկու տեսական տեսլական. կա՞ երրորդ տարբերակ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Հայ ազգային կոնգրեսի 2-րդ համագումարում այս օրերին ամենաքննարկվող իրադարձություններից է:

Այդ ելույթի վերաբերյալ հնչող կարծիքները մասնավորապես սոցիալական ցանցերում տրամագծորեն հակառակն են. մի մասը անխնա քննադատում է, մյուս մասը նույն ջանասիրությամբ պաշտպանում է Լեւոն Տեր-Պետրոսյանին: Քննարկումների առանցքը, բնականաբար, նրա` ԼՂ հարցի կարգավորման առաջարկվող տարբերակն է, որը անցած տարիների ընթացքում ըստ էության որեւէ փոփոխություն չի կրել: Եթե երկու բառով նկարագրենք այդ տարբերակը, ապա Տեր-Պետրոսյանը նախկինի պես առաջարկում է կարգավորման փուլային տարբերակ, որի ընթացքում Ադրբեջանին պետք է անցնեն որոշ տարածքներ, իսկ Լեռնային Ղարաբաղը ստանա միջազգային երաշխիքներ ունեցող կարգավիճակ: Ըստ առաջին նախագահի, քանի դեռ ԼՂ հակամարտությունը չի կարգավորվել, Հայաստանը զարգանալու որեւէ լուրջ հեռանկար չունի:  

Հնարավո՞ր է արդյոք «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը այսօր՝ թերեւս ոչ ոք ճշգրիտ ասել չի կարող: Այլ կերպ ասած, դա գոնե այս պահին շատ տեսական հեռանկար է: Իսկ ի՞նչ հեռանկար կարող են առաջարկել Տեր-Պետրոսյանի մոտեցումների հակառակորդները: Հիմնական մոտեցումն այն է, որ Հայաստանը կարող է զարգանալ նաեւ ԼՂ հարցի չկարգավորվածության պայմաններում: Ավելին, եթե մեզ հաջողվի զարգացնել տնտեսությունը, դա հնարավորություն կտա ունենալ հզոր բանակ, դա էլ իր հերթին երաշխիք է հակամարտությունը նվազագույն կորուստներով, կամ եթե ավելի պարզ, մեր օգտին լուծելու համար:      

Որքանո՞վ է իրատեսական այս տեսակետը: Տեր-Պետրոսյանի ելույթում օրինակներ էին բերված «ազգ-բանակ» ունեցող Շվեյցարիայի ու Իսրայելի փորձից, որոնցից մեզ առավել «հոգեհարազատ է» Իսրայելի օրինակը: Ընդ որում, Իսրայելի փորձը առաջին նախագահի համար ընդունելի չէ մի քանի պատճառներով: Նախ, Իսրայելը ստիպված է պաշտպանվել ոչ միայն իրեն սահմանակից բոլոր երկրներից, այլեւ ընդհանուր առմամբ մոտ երկու տասնյակ երկրներից: Իսկ Հայաստանը սահմանային առճակատման մեջ է իր 4 հարեւաններից միայն մեկի հետ, իսկ երկու հարեւանների հետ ունի ջերմ ու բարիդրացիական հարաբերություններ: Իսլամական շատ երկրների կողմից Իսրայելը որպես պետություն ճանաչված չէ, իսկ Հայաստանին չի ճանաչել միայն մեկ երկիր` հեռավոր Պակիստանը: Այսպիսով, Հայաստանը Իսրայելի փորձն ընդօրինակելու կարիք չունի: Իսկ որ ամենակարեւորն է` Հայաստանը չունի այնպիսի ռեսուրսներ, ինչպիսիք ծախսում է Իսրայելը «ազգ բանակ»-ի վրա: 

Բայց այնուամենայնիվ, կարո՞ղ ենք արդյոք մենք էլ Իսրայելի օրինակով վերածվել «ազգ-բանակի» ու դառնանք տարածաշրջանում «խաղի կանոններ» թելադրող: Դա պարզելու համար բերենք մի քանի ցուցանիշներ: Իսրայելի համախառն ներքին արդյունքը մոտ 300 միլիարդ դոլար է: Դրա 5.5 տոկոսը` տարեկան մոտ 16 միլիարդ դոլար, ծախսվում է ռազմական նպատակներով: Հայաստանը ռազմական կարիքներին ուղղում է իր 10-11 միլիարդ դոլարանոց ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը` 400 միլիոն դոլար: Զուտ թվաբանորեն, հաշվի առնելով Իսրայելի եւ ՀՀ բնակչության թվերի տարբերությունը, իսրայելական մոդելը Հայաստանում «տեղադրելու համար» մեզ անհրաժեշտ է ունենալ ոչ թե 300 միլիարդ, այլ 130 միլիարդ դոլարի ՀՆԱ:

Կրկին զուտ թվաբանորեն հաշվի առնելով, որ Իսրայելի թշնամիների թիվը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի թշնամիների թվին, ապա իսրայելական մոդելով պաշտպանական համակարգ ունենալու համար մեզ անհրաժեշտ է 130 միլիարդ դոլարից էլ պակաս ՀՆԱ: Թող լինի, ասենք, 60-70 միլիարդ: Սա 6 անգամ ավելի է, քան մեր այսօրվա ՀՆԱ-ն: Այսինքն, եթե մենք ունենանք 6 անգամ ավելի մեծ ՀՆԱ, քան այսօր, եւ մեր պաշտպանության վրա ծախսենք դրա 5.4 տոկոսը կամ 3-3.5 միլիարդ դոլար, ապա զուտ թվաբանական տեսանկյունից կարող ենք ասել, որ մեր եւ Իսրայելի պաշտպանվածության մակարդակները գրեթե հավասար են: Սա, իհարկե, շատ հեռու է մասնագիտական ռազմագիտական-տնտեսական բանաձեւ լինելուց, բայց ընդհանուր առմամբ ուրվագծում է իսրայելական մոդելով հայկական «ազգ-բանակի» ռեսուրսային «թվաբանությունը»: 

Մի խոսքով, «ազգ-բանակ» դառնալու համար պետք է, որ մեր տնտեսությունը զարգանա ու աճի մի քանի անգամ: Հնարավո՞ր է դա արդյոք: Եթե Իսրայելին հաջողվել է իր անապատներում, ոռոգման ջուր գրեթե չունենալու պայմաններում ստեղծել այնպիսի գյուղատնտեսություն, որով կերակրվում է Եվրոպան, ապա ինչու հնարավոր չէ հսկայական բերրի հողեր, շատ բարենպաստ կլիմա ու ոռոգման ջրի անսպառ աղբյուրներ ունեցող Հայաստանում ստեղծել նմանատիպ գյուղատնտեսություն: Հնարավո՞ր է: Իհարկե հնարավոր է: Եթե պարբերաբար լայնածավալ պատերազմների մեջ ապրող Իսրայելում հսկայական օտարերկրյա ներդրումներ են արվել ու արվում, այդ երկիրը դարձել է աշխարհի տեխնոլոգիական կենտրոններից մեկը, հնարավո՞ր է շատ ավելի խաղաղ պայմաններում ապրող Հայաստանն էլ ներդրումներ ներգրավի: Իհարկե հնարավոր է: Եթե Իսրայելը կարողանում է արտադրել ռազմական բարձր տեխնոլոգիական արտադրանք ու տարեկան 5-7 միլիարդ դոլարի զենք վաճառել, հնարավո՞ր է, որ Հայաստանում էլ ստեղծվի նման ռազմարդյունաբերական համալիր: Անշուշտ հնարավոր է:

Հնարավոր է, բայց այդ հնարավորությունը նույնպես շատ տեսական է: Այլ կերպ ասած, մենք այսօր կանգնած ենք երկու`խիստ տեսական տեսլականների առաջ: Կամ մենք գնում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած ճանապարհով, այսինքն փուլային տարբերակով կարգավորում ենք ԼՂ հարցը, տարածքներ ենք հանձնում ու ստանում խաղաղ զարգանալու հնարավորություն, կամ գնում ենք երկիրն ընդհանրապես եւ տնտեսությունը մասնավորապես թռիչքաձեւ զարգացնելու ճանապարհով, ունենում հզոր, գերժամանակակից, հակառակորդին ահուսարսափի մեջ պահող բանակ ու ռազմական ենթակառուցվածքներ: Ցավոք, այս երկու տարբերակներն էլ խիստ տեսական են: Գուցե կա երրորդ, խիստ իրատեսական տարբերակ, բայց այդ մասին մինչ օրս ոչ ոք չի խոսել:

Տպել
8205 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին