«Եթե մարդը զգացել է, որ նախկին սխալներով հանդերձ կարող է ծառայել ժողովրդին՝ ողջունելի է»

Եթե ընդդիմության միասնական ճակատ չձեւավորվի՝ «Ազատամարտիկների դաշինքը» առաջիկա ընտրություններին որեւէ առանձին քաղաքական ուժի չի սատարի: Մեզ հետ զրույցում այդ մասին հայտարարեց դաշինքի խորհրդի անդամ, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:

«Մենք ազատամարտիկներով քաղաքականություն ենք որդեգրել մեզ համար, որ հնարավորության սահմաններում բոլոր ընդդիմադիրներին օգնենք, սատարենք, խորհուրդներ տալով կարողանանք միավորել իրար շուրջ, որովհետեւ միայն միասնական թիմով է հնարավոր էս իշխանություններին հաղթելը: Հակառակ դեպքում, երկրում որեւէ բան չի փոխվելու, մեր երկիրը շարունակելու է գլորվել անդունդը:

Պետք է բոլորն իրենց ամբիցիաները մի կողմ դրած հավաքվեն մի գաղափարի շուրջ, միասնական ճակատով իշխանափոխություն իրականացնեն, հետո նորմալ իշխանություն ձեւավորեն: Մենք մի անգամ պիտի կարողանանք միավորվել»,- նշեց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ ուզում են ապրիլի ընտրություններին գնալ հենց այդպիսի միասնական ճակատով:

Դիտարկմանը, որ դաշինքներ են սկսել ձեւավորվել, դրանցից որեւէ մեկին չե՞ն համակրում, ազատամարտիկը պատասխանեց. «Թող ձեւավորվեն դաշինքներ, մի ընդհանուր նպատակի շուրջ միավորվեն, ոչ թե առանձին ճակատով գնան. այդ փոքր դաշինքներով հնարավոր չի այս իշխանությանը հաղթել: Իսկ եթե կլինեն փոքր ուժեր, որոնց նպատակը պառլամենտում էնքան որ ներկա լինելն է, «Ազատամարտիկների  դաշինքն» այդ պարագայում անելիք չունի: Այդ ժամանակ մենք կհայտարարենք, որ դաշինքի անդամներից ով ում հետ կուզենա, թող համագործակցի»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես են վերաբերում Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից քաղաքականություն մտնելուն, հնարավո՞ր է սատարեն նրան. 

«Բոլորս էլ նախկինում բացթողումներ ունեցել ենք. եթե մարդը զգացել է, որ կարող է իր ունեցած փորձով, նախկին  սխալներով հանդերձ ծառայել ժողովրդին՝ ողջունելի է: Ես միշտ էլ ասել եմ՝ անկախ նրանից, որ մարդիկ իշխանության մաս են կազմել, ինչ են արել, էսօր պիտի կոչ անենք իշխանության մեջ եղած՝ մանավանդ կռված տղերքին, առողջ ուժերին, որ եթե գտնում են, որ երկիրն անհասկանալի վիճակի է, դուրս գան, կանգնեն ժողովրդի կողքին: Ինչ վերաբերում է նախկին թերություններին՝ բոլորն էլ պիտի պատասխան տան, բայց առաջին խնդիրը մեր երկիրն այս իշխանությունից ազատելն է»,- ի պատասխան պարզաբանեց ազատամարտիկը՝ շեշտելով, որ Օհանյանին եւս չեն սատարի առանձին լինելու դեպքում:

Ռազմիկ Պետրոսյանից հարցրինք նաեւ, թե արդյոք իրեն չեն առաջարկել այնպիսի գումարտակ ձեւավորել, ինչպիսին Ռուստամ Գասպարյանն է ձեւավորել.

«Մենք Հայաստանում ունենք բանակ, որը միշտ էլ հայտարարում է, որ պատրաստ է իր առջեւ դրված խնդիրները կատարել: Ես գումարտակ ձեւավորելու խնդիր չեմ տեսնում: Եթե երկիրն այն վիճակում է, որ բանակն իր խնդիրները չի կարող իրականացնել, առաջին գծում աջակցելու խնդիր կա, թող հայտարարեն, նրանք, ովքեր ցանկանում են կգնան: Մենք միշտ էլ պատրաստ ենք, ինչպես ապրիլյան դեպքերի ժամանակ: Երբ պետք էր, որեւէ հրամանի չսպասեցինք, իրականացրինք մեր ծառայությունը: Ես ՊՆ-ից նման առաջարկ չեմ ստացել, իսկ հրաման ոչ ոք չի կարող տալ»,- ի պատասխան ասաց Պետրոսյանը:

Տպել
9137 դիտում

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը