Խանութի տերը դատարանում հաղթել է ՊԵԿ-ին. 300.000 դրամի ակտն անվավեր է ճանաչվել

22/12/2016 schedule20:01

Հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանի կայացրած վճռով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մանրածախ խանութ հիմնադրած «Հովակ եւ որդիներ» ՍՊ ընկերությունը հաղթել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի դեմ ներկայացրած դատական գործում:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցվորը եւ վերջինիս ներկայացուցիչը՝ փաստաբան Տիգրան Գագիկի Գրիգորյանը, դատարան ներկայացրած հայցադիմումով եւ գործի քննության ժամանակ, հայտնել են, որ «Հովակ եւ որդիներ» ՍՊ ընկերությունը իրականացնում է առեւտրային գործունեություն: 2015 թվականի դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՖՆ Կոտայքի տարածքային հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ Հարություն Հովհաննիսյանը, հարկային տեսուչներ Ալիկ Ադամյանը, Կարեն Զաքարյանը, Տիգրան Կարապետյանը եւ Անդրանիկ Մկոյանը «Հովակ եւ որդիներ» ՍՊ ընկերությունում իրականացրել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում, որի արդյունքներով արձանագրվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կարգի խախտում եւ կազմվել է 300 հազար դրամ արժեքով ակտը:

Նշված օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, վերը նշված անձինք, որպես առօրյա սպառող-գնորդներ, երկու առանձին փուլերով, կատարել են տարբեր ապրանքների գնումներ, որոնցից մեկը մոտավոր 1850, իսկ երկրորդը՝ մոտավոր 2050 ՀՀ դրամի չափով:Գնված ապրանքների դիմաց անմիջապես տրամադրվել են համապատասխան ՀԴՄ կտրոններ:

Խանութի ելքի (դռան) մոտ տեսուչների ներկայացուցիչները խնդրել են իրենց տրամադրել լրացուցիչ պոլիէթիլենային պարկ, պատճառաբանելով, որ պարկերը, որոնցում տեղադրվել են գնված ապրանքները, հարմարավետ չեն ապրանքների տեղափոխման համար: Ընկերության աշխատակիցը, ղեկավարվելով ընկերության տնօրենի կողմից արձակած հրամանով գնորդներին նվերի տեսքով, անվճար տրամադրել է մեկ ուրիշ պարկ, որից հետո գնորդ-տեսուչը, իր հետ վերցնելով հսկիչ գնման շրջանակներում ձեռք բերված ապրանքները, հեռացել է խանութից:

Որոշ ժամանակ անց, ստուգում իրականացնող աշխատակիցները, հետ վերադառնալով խանութ, պահանջել են տրամադրել նվեր ստացած պարկի դիմաց համապատասխան ՀԴՄ կտրոն, սակայն խանութի աշխատակիցը վերջիններիս պարզաբանել է, որ տրված պարկը չի վաճառվել, այլ տրամադրվել է որպես նվեր եւ հետեւաբար ՀԴՄ կտրոնը տրամադրման ենթակա չէ: Ավելին, ստուգում իրականացնող աշխատակիցը, առանց իր կողմից պարկի դիմաց վճարման, որակելով նվեր տրամադրված պարկը որպես վաճառք 150 ՀՀ դրամի չափով, որը կազմում է պարկի գումարը, սկսում է, ըստ էության, անօրինական, տեղի չունեցած վաճառքի 150 ՀՀ դրամի մուտքագրումը ՀԴՄ սարք, որից հետո դուրս են բերում «Z» հաշվետվությունը եւ հեռանում են:

«Հովակ եւ որդիներ» ՍՊ ընկերության ներկայացուցիչը ՀՀ ֆինանսների նախարարության հարկային եւ մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովին ներկայացրել է բողոք` ՀՀ ՖՆ Կոտայքի տարածքային հարկային տեսչության կայացրած ակտի դեմ, սակայն ակտն անվավեր չի ճանաչվել:

Դատարանը լսելով բոլոր կողմերին վճռել է «Հովակ եւ որդիներ» ՍՊ ընկերության հայցը բավարարել: Չնայած նրան, որ ՊԵԿ-ը դիմել է վերաքննիչ դատարան կայացված վճիռը բողոքարկելու նպատակով, փաստը մնում է փաստ, որ տնտեսվարողն իր համառության շնորհիվ կարողացել է իր իրավունքները պաշտպանել:

Հիշեցնենք, որ այս խնդիրը ծագել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակ, երբ պետեկամուտների կոմիտեն ֆինանսների նախարարության կազմում էր:

Տպել
15497 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ