Չեմ կարծում` որեւէ եվրոպական երկրում այսքան ազատ լինենք. Հայաստանի քաղաքացի

Հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է: Փողոցում հարցվածները գրեթե բոլորը գիտեին, թե ինչ պատճառով է այսօրը ոչ աշխատանքային: Բայց գրեթե յուրաքանչյուրն էլ այն կարծիքին էր, որ երկրի թիվ մեկ օրենքը հաճախ մնում է թղթի վրա:

«Թղթի վրա լավ գրված է, բայց ոչ մեկը չի իրագործում: Ես չեմ հասկանում` ինչու: Օրենքը սա է, բայց կատարում են հակառակ կողմից, դա ի՞նչ է նշանակում: Հսկողություն չկա, ով ինչ ուզում, անում է, ով ինչ ուզում, կատարում է, բայց վերջը խախալի երեսին ոչ մի բան չի մնում»,- ասաց հարցվածներից մեկը: 

Սահմանադրության մասին հարցերը մեկ այլ քաղաքացու հիշեցրեցին ժողովրդի սոցիալական ծանր պայմանները: «Մարդիկ փող չունեն, ապրելակերպ չունեն, թող մարդկանց օգնեն: Իրենց համար ինչ կա: Չորս բոլորը խեղճուկրակ ժողովուրդ է, ինչի մասին է խոսքը: Այստեղ ամեն մեկն իր օրենքն ունի: Այսքան ժամանակ ով է ում ձեռք մեկնել, օգնել: Երկու ձեռքով 32 գործ եմ անում: Աշխատավարձը քիչ է, մարդիկ չեն կարողանում ապրել, բայց եթե փնտրում ես, կարողանում ես աշխատանք գտնել:

Հարցված երիտասարդ աղջիկներից մեկը նկատեց, որ Սահմանադրությունը մեր անկախության երաշխիքներից է: «Եթե Սահմանադրությունը չլիներ, մենք անկախ չէինք լինի, ու շատ բան կանոնակարգված չէր լինի, չէիր իմանա` սպիտակ է, թե սեւ: Տեղեր կան, որ Սահմանադրությունը գործում է, տեղեր կան, որ չի գործում ու շատ էլ վնաս է տալիս երկրին: Ցանկալի է ամեն տեղ գործի»,- ասաց նա:

Մեկ այլ երիտասարդ աղջիկ ընդգծեց, որ պետք է յուարքանչյուրս հարգենք օրենքը ու համոզմունք հայտնեց, որ Հայաստանում մարդը շատ ավելի մեծ ազատություն ունի, քան եվրոպական երկրներում:

«Ուրախ եմ, որ ոչ աշխատանքային է, որովհետեւ այսպիսի օրեր պետք է լինեն, որ գոնե արժեւորենք մեր օրենքները, մի քիչ օրինազանց  չլինենք: Եկեք չքննադատենք Սահմանադրությունը, մեկ էլ` մեր երկրում գործող օրենքները: Ինձ համար մեր երկրում ավելի լավ է, քան մնացած երկրում: Ես ինքս շատ արժեւորում եմ մեր երկրի Սահմանադրությունն ու օրենքները եւ եթե յուրաքանչյուրս միտված լինենք օրենքը չխախտելու, ավելի լավ երկիր կունենանք»,- ասաց նա` հավելելով. «Յուրաքանչյուր ոք ունի ազատ, անկախ ապրելու իրավունք. կարծեմ դա բոլորիս ամենահաճախ հանդիպող նախադասությունն է: Չեմ կարծում` որեւէ եվրոպական երկրում այսքան ազատ լինենք»:

Չեմ կարծում` որեւէ եվրոպական երկրում այսքան ազատ լինենք. Հայաստանի քաղաքացի

1710 դիտում

Տեսանյութեր

Լուրեր | Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատումը տեխնիկապես ավարտվել է. արդյոք ՀՀ-ն գազ կգնի Բաքվից (տեսանյութ)

Լուրեր | Ռուսները հանդիսավոր կերպով դուրս են գալիս նաև Աղդամից․ փակվել է մոնիտորինգային կենտրոնը (տեսանյութ)

Լուրեր | Սահմանին տեղադրվել է 20 սյուն. Հնդկաստանը ասել է, թե ինչու է զենք վաճառում Հայաստանին (տեսանյութ)

Մտահոգիչ է, որ ատելության խոսք, ընդհուպ անեծքներ են հնչում հոգևոր դասի ներկայացուցիչների կողմից (տեսանյութ)

Լուրեր | Վզներից բռնես, ասես՝ ինչն ենք հանձնում, կսկսեն հեքիաթ պատմել. Սիմոնյանը՝ սահմանագծման մասին

Էրեխեքը թող տենան` կառավարությունը ոնց ա արագ արձագանքում իրենց բարձրացրած հարցերին (տեսանյութ)

Կրիպտոարժույթից խոսում ես, խուճապային նամակներ են գրում՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Փաշինյանը դժգոհեց (տեսանյութ)

Դպրոցի քննությունների միավորները կկիրառվեն բուհ ընդունվելու դեպքում․ նախարարը մանրամասնում է (տեսանյութ)

ՀՀ կառավարության նիստը. ուղիղ

Լուրեր | ԱԺԲ-ի անդամները պղծել են Ծիծեռնակաբերդը, վիրավորել ու սադրել Աննա Հակոբյանին և նրա դստերը (տեսանյութ)

Լուրեր | Ինչ են ասել Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը իրենց ապրիլիքսանչորսյան ուղերձներում (տեսանյութ)

Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է շատ ավելի բացասական երևույթների․ Անահիտ Մանասյան (տեսանյութ)

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (տեսանյութ)

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ուղիղ

Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա, Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս. Սարգիս Խանդանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (տեսանյութ)

բեռնել ավելին