Մինչ սահմանադրական հանրաքվեի օրը պետք է ազատվենք Սերժ Սարգսյանից. Զ. Փոստանջյան

Ազգային ժողովում այսօր շարունակվում էր սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը: Այսօրվա նիստը արտահերթ էր եւ պատգամավորները հանդես էին գալիս ելույթներով:

Իր ելույթում «Ժառանգություն» խմբակցության նոր ղեկավար Զարուհի Փոստանջյանը շնորհավորեց իշխանություններին՝ սահմանադրական փոփոխությունների շուրջ բովանդակային քննարկում ծավալելու հարցում հաջողության հասնելու համար:

Այնուհետեւ նշեց, որ իր հայտարարությունը կապ չունի սահմանադրական բարեփոխումների անվան տակ անցկացվող գործընթացի հետ:

Նրա կարծիքով՝ այս գործընթացի նպատակը ժողովրդին զինաթափելն է, որպեսզի նորից տիրանան իշխանությանը:

Հղում կատարելով Սերժ Սարգսյանի հայտնի փետրվարյան ելույթին՝ Փոստանջյանը նկատեց, թե այդ ելույթում իրականում Սերժ Սարգսյանը ընդունել է, որ ինքը քաղաքական դաշտում մարտահրավեր ունի եւ վտանգը վերացնելու համար խնդիր ունի մաքրել քաղաքական դաշտը, որպեսզի ինքը միատեր մնա: Ըստ պատգամավորի՝ սահմանադրական փոփոխությունները միտված են հենց այդ գործընթացին:

«Բոլոր նրանք, ովքեր որ այսօր համախմբված են եւ փորձում են Սերժ Սարգսյանից ազատվել, ովքեր մերժում են Սերժ Սարգսյանին (իսկ դա մեր ազգն է), հայկական օրակարգի ներքո`

1. պետք է ընդունեն նվազագույն սահմանադրական օրենքներ, որոնցից պետք է ընտրվի նոր ընտրական օրենսգիրք, որը պետք է ապահովի ընտրական իրավունքի լիարժեք իրացում,

2. լյուստրացիայի մասին օրենք,

3. ապօրինի սեփականաշնորհված գույքի հետվերադարձ պետությանը,

4. պետք է սկսենք անցկացնել անցումային արդարադատություն. առաջինը պետք է անցնի Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, հետո կլինեն այլ անուներ եւս»,- հայտարարեց պատգամավորը:

Փոստանջյանը վերջում հավելեց նաեւ, որ մինչ սահմանադրական հանրաքվեի օրը պետք է ազատվենք Սերժ Սարգսյանից:

Ազգային ժողովում այսօր շարունակվում էր սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը: Այսօրվա նիստը արտահերթ էր եւ պատգամավորները հանդես էին գալիս ելույթներով:

481 դիտում

Տեսանյութեր

Լուրեր | Սահմանին տեղադրվել է 20 սյուն. Հնդկաստանը ասել է, թե ինչու է զենք վաճառում Հայաստանին (տեսանյութ)

Մտահոգիչ է, որ ատելության խոսք, ընդհուպ անեծքներ են հնչում հոգևոր դասի ներկայացուցիչների կողմից (տեսանյութ)

Լուրեր | Վզներից բռնես, ասես՝ ինչն ենք հանձնում, կսկսեն հեքիաթ պատմել. Սիմոնյանը՝ սահմանագծման մասին

Էրեխեքը թող տենան` կառավարությունը ոնց ա արագ արձագանքում իրենց բարձրացրած հարցերին (տեսանյութ)

Կրիպտոարժույթից խոսում ես, խուճապային նամակներ են գրում՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Փաշինյանը դժգոհեց (տեսանյութ)

Դպրոցի քննությունների միավորները կկիրառվեն բուհ ընդունվելու դեպքում․ նախարարը մանրամասնում է (տեսանյութ)

ՀՀ կառավարության նիստը. ուղիղ

Լուրեր | ԱԺԲ-ի անդամները պղծել են Ծիծեռնակաբերդը, վիրավորել ու սադրել Աննա Հակոբյանին և նրա դստերը (տեսանյութ)

Լուրեր | Ինչ են ասել Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը իրենց ապրիլիքսանչորսյան ուղերձներում (տեսանյութ)

Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է շատ ավելի բացասական երևույթների․ Անահիտ Մանասյան (տեսանյութ)

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (տեսանյութ)

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ուղիղ

Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա, Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս. Սարգիս Խանդանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (տեսանյութ)

Լուրեր | Տեղադրվել է առաջին սահմանային սյունը. Ալիևը տարածքային պահանջ չունի Հայաստանից (տեսանյութ)

Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը (տեսանյութ)

բեռնել ավելին