Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը որոշ վնասվածքներ ինքն է բուժում. համապատասխան մասնագետ չկա

09/01/2017 schedule17:58

Մարզիկների մեծ նվաճումների ճանապարհին հաճախ կանգնում են վնասվածքները: Տարբեր մարզաձեւերում դրանց տեսակները տարբեր են: Շատ դեպքերում մարզիկները ստիպված են լինում համակերպվել առողջական խնդիրների հետ եւ տիտղոսների ետեւից գնալ ցավն անտեսելով: Եվրոպայի փոխչեմպիոն, Գերմանիայի ակումբային առաջնության չեմպիոն Վահագն Դավթյանն armtimes.com-ի հետ զրույցում խոսել է իր մարզաձեւին՝ ավելի կոնկրետ իր գործիքին՝ օղակներին հատուկ վնասվածքների մասին:

«Օղակներում տարածված են ուսի հոդի, ինչպես նաեւ մկանների ու կապանների վնասվածքները: Դրանք առաջանում են առաջին հերթին վատ նախավարժանք անելուց, մկաններն ու մարմինը վատ տաքացնելուց: Նման վնասվածքներ կարող են առաջանալ նաեւ շատ ծանրաբեռնվածությունից, գործիքի վրա անհաջող շարժում անելուց կամ էլ էլեմենտը սխալ կատարելուց»,- ասում է նա:

Մարզիկը նշում է, որ նման վնասվածքների դեպքում հնարավոր է՝ վիրահատության կարիք լինի, սակայն սովորաբար բուժվում են մերսումներով, ֆիզիոթերապիայով, քսուկներով, ներարկումներով կամ խմելու հաբերով: Ինքը նման վնասվածք ունեցել է եւ ինքնուրույն է բուժել:

«Ունեցել եմ նման վնասվածք: Կարելի է ասել՝ ինքս եմ բուժել: Հնարավոր չէ, որ օղակների վրա վարժություն կատարողն ուսի ցավ չունենա: Ինքնուրույն բուժել եմ քսուկներով ու մերսումներով, համապատասխան բժիշկ չունեինք, որ նա բուժեր: Կոնկրետ մեր մարզաձեւում մարզական բժշկի խնդիրը լուրջ է, որովհետեւ այդպիսին չունենք: Վերջերս մեզ հետ նոր բժիշկ է սկսել աշխատել, դեռ նրա որակների մասին չեմ կարող խոսել, սակայն մի քանի խորհուրդ է տվել, որոնք կարծես լավն են», - ասում է նա՝ ավելացնելով, որ վնասվածքը ժամանակ առ ժամանակ կրկնվում է, երբ լավ մարզավիճակում չի լինում, իրեն զգացնել է տալիս նաեւ եղանակների հետ կապված, հատկապես ցուրտ եղանակին:

Ամեն դեպքում Դավթյանն ընդգծում է, որ մարզիկները չպետք է կենտրոնանան վնասվածքների վրա, քանի որ որոշ դեպքերում, օրինակ իր պարագայում, դրանցից կարելի է ազատվել միայն մեծ սպորտը թողնելուց հետո:

Տպել
1135 դիտում

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը