Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը՝ Գերմանիայի առաջնությունում չեմպիոնության մասին

14/12/2016 schedule17:42

Եվրոպայի 2016 թ. արծաթե մեդալակիր մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ) տարին ավարտում է չեմպիոնական տիտղոսով: Նա գերմանական «Ստրաուբենհարդտ» ակումբի կազմում դարձել է երկրի թիմային ակումբային առաջնության՝ Բունդեսլիգայի չեմպիոն: Ավելի վաղ՝ հոկտեմբերին VTB բանկի գավաթի միջազգային առաջին խաղարկությունում ոսկե մեդալ նվաճելուց հետո նա ամփոփել էր մարզական տարին՝ չնախատեսելով այլ մրցաշարի մասնակցել: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ ակումբի հետ պայմանագիր կնքելու առաջարկն անսպասելի է եղել:

«Անցած մրցումներից հետո բոլոր լրագրողներին խաբեցի (ծիծաղում է), ասացի, որ այս տարի այլեւս մրցումներ չունեմ, բայց փաստորեն ունեցա միամիտ: Այդ ժամանակ տեղյակ չէի, հրավերը հետո եղավ: Ում հարցազրույց եմ տվել, բոլորից ներողություն եմ խնդրում: Ես մեղավոր չէի (ծիծաղում է)»,- ասաց նա:

Փորձառու մարզիկն առաջին անգամ է որեւէ ակումբի կազմում ազգային առաջնության մասնակցել: Սա նրա համար նոր փորձ է եղել, ինչպես նաեւ կոլեգաների հետ շփվելու լրացուցիչ առիթ է տվել:

«Սա ինձ համար եւս մեկ մրցման մասնակցելու, փորձս ավելացնելու, վարժությունը կատարելագործելու, ավելի երկար ժամանակ լավ մարզավիճակում մնալու, իմ օտարերկրացի մարզիկ ընկերների հետ շփվելու հնարավորություն է: Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների համեմատ կարգը մի քիչ այլ է: Շատ հետաքրքիր է: Այստեղ մոտեցմանդ հերթը, ժամը չգիտես: Մրցումների ընթացքից է կախված՝ մարզիչը երբ կորոշի, որ դու մոտենաս, որ անհրաժեշտ միավորները բերես քո թիմին: Տակտիկական նուրբ պայքար է»,- նշեց նա:

Գերմանական ակումբը Վահագնի հետ պայմանագիր է կնքել մրցաշարի եզրափակչի համար, որը տեղի է ունեցել վերջերս, տեւել է 1 օր: Նա թիմի հաղթանակին նպաստել է վաստակելով 15.25 միավոր: Նրա պայմանագիրն այսքանով ավարտվել է: Նոր մրցաշրջանում՝ մյուս տարի, մրցումների մի հատվածը տեղի կունենա Եվրոպայի առաջնությունից հետո՝ մոտավորապես մայիս-հունիս ամիսներին, մյուս հատվածը՝ աշխարհի առաջնությունից հետո՝ մոտավորապես նոյեմբեր-դեկտեմբերին:

«Մյուս տարի պետք է նորից պայմանագիր կնքեմ, եթե ակումբում ցանկանան, որ շարունակեմ հանդես գալ»,- ասաց Վահագնը:

Այս տարի Վահագն Դավթյանը մրցումների չի մասնակցելու: Մրցաշրջանը հավաքականի հետ կսկսի 2017 թ. հունվարին Ծաղկաձորում կայանալիք ուսումնամարզական հավաքով: Հետո կմասնակցի ՀՀ առաջնությանը: Այնուհետեւ հավաքականի կազմում կմեկնի Քաթարի մայրաքաղաք Դոհա՝ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու: Այդ մրցաշարից առաջ ուսումնամարզական հավաք կանցկացվի Քաթարում:

Տպել
1464 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել