4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

02/05/2024 schedule00:25

4 գյուղերի հարցի չլուծումն ավելի շատ հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել նույն սկզբունքով գործընթացը շարունակելու պարտավորությունից, քան 4 գյուղերի հարցի լուծումը, ընդ որում, 4 գյուղ ասելով նկատի պետք ունենալ, որ խոսքը գնում է այնպիսի գյուղերի մասին, որոնք երբեք չեն եղել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի կազմում։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այդպիսի բնակավայրեր չենք ունեցել, և Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությամբ դրանք գտնվել են Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Եվ ահա Ձեր հարցի պատասխանը՝ այս խնդրի չլուծումն Ադրբեջանին ավելի մեծ հնարավորություն կտա խուսափել այդ բանաձևից և այդ պայմանավորվածություններից, քան այս 4 գյուղերի հատվածում սահմանազատման գործընթացի չիրականացումը:

Ուզում եմ հստակ արձանագրենք մի քանի բան, առաջին՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են քառակողմ հարթակում, և դա միջազգայնորեն հայտարարվել է, որ մենք միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչում ենք Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ընդ որում, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը ճանաչում է ահա այս Հայաստանի Հանրապետությունը։ Սա Խորհրդային միության, Արծվաշենն այստեղ է, Խորհրդային միության փլուզման պահին Հայաստանի Հանրապետության, ամեն դեպքում Արծվաշենն էլ ցույց տանք, Հայաստանի Հանրապետության իրավականորեն հիմնավորված, լեգիտիմ սահմանագիծն է։ Այսինքն` երբ ասում ենք Ալմաթիի հռչակագիր, նկատի ունենք սա։

Երկրորդը՝ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունվել է որպես միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հիմք 2022 թվականի հոկտեմբերի 31-ի Սոչիի եռակողմ հայտարարության մեջ։ Հաջորդը՝ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունվել է, նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի կողմից, որպես փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի եռակողմ հանդիպմանը և 2023 թվականի հուլիսի 15-ի Բրյուսելի եռակողմ հանդիպմանը։ Ընդ որում, Պրահայի հանդիպմանը և Բրյուսելի հանդիպմանն արձանագրվել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման գործընթացի քաղաքական հենքն է։

Հաջորդը՝ բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ պետքարտուղար Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահն արտահայտել է Ադրբեջանի հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի Պրահայի պայմանավորվածություններին և Ալմա-Աթայի հռչակագրին։ Եվ ամենակարևորը՝ 2024 թվականի ապրիլի 19-ին սահմանազատման հանձնաժողովներն ընդունել են համատեղ փաստաթուղթ, որտեղ արձանագրել են, որ Ալմա-Աթայի հռչակագիրը բազային սկզբունք է երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի համար, և այն որպես բազային սկզբունք կարձանագրվի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի մեջ։

Այսինքն` մամուլը մամուլ, և մենք, իհարկե, պետք է շատ ուշադիր լինենք, բայց մենք ելնում ենք այն փաստաթղթերից, որ ընդունել ենք Ադրբեջանի հետ։ Ընդ որում, ես Ձեզ ուզում եմ հետևյալն ասել, ըստ էության, աշխարհի տասնյակ երկրներ, միջազգային կազմակերպություններ ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը` իրականացնել սահմանազատում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ողջունել են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ՄԱԿ-ը, բազմաթիվ այլ երկրներ, և ինչ-որ առումով սա նաև ստացել է քաղաքական կոնտեքստ, դարձել է դիվանագիտական միջազգային կոնտեքստ, և մենք շարունակելու ենք այս ճանապարհով գնալ»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
633 դիտում

Վաշինգտոնում քննարկվել է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքը․ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

ՎԶԵԲ կառավարիչների նիստից հետո հայկական մշակույթն իր ողջ հմայքով ներկայացնող ֆիլմ է ցուցադրվել (լուսանկարներ)

Իրեն, հերիք չէ, նույնականացրել է եկեղեցու հետ, պետությանն էլ դրել է հակադիր կողմում և պայմաններ է թելադրում․ Վարդանյան

ՀՀ ԶՈՒ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել, հարցազրույց տված անձը զինված ուժերին ծանոթ չէ․ ՊՆ

Լոռիում որոնում են ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել

Գալստանյանի ցույցի առաջին շարքերում դաշնակներն են, որոնք սադրում են ոստիկանությանը՝ փորձելով բախում հրահրել (տեսանյութ)

Աջապահյանը Մատենադարանը, գյուղեր ու հողեր է ուզում պետությունից. որտեղից են գալիս ամբիցիաները

Մեղրիի համայնքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Սևան» ազգային պարկում ծառատունկ է իրականացվել

Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ժամկետ հաստատված չէ․ ԱԳՆ խոսնակ

Գրիգոր Մինասյանը կմեկնի արձակուրդ

Այս շարժման մեջ կա ևս մեկ նպատակ, ինչը բացառել չի կարելի. Արտաշես Խալաթյանը մանրամասնում է

Ռոբերտ Ֆիցոյին ճանաչում եմ որպես խիզախ և կամային անձնավորության, հույս ունեմ ՝ կհաղթահարի այս վիճակը․ Պուտին

Անահիտ Ավանեսյանը ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները

Բալահովիտ գյուղում մեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

Հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են․ ստուգվել է զորամասերի սպառազինության, ռազմական տեխնիկայի վիճակը

ՀՀ կառավարությունը ՎԶԵԲ-ի կարևորագույն գործընկերներից է․ վարչապետը հանդիպել է Օդիլ Ռենո Բասոյի հետ

Գալստանյանը վիրավորեց ոստիկաններին, փորձեց սադրել ճանապարհը փակ պահելու ժամը երկարաձգելու համար

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Արժանի չեմ եղել, չեմ ընտրվել, ի՞նչ եք ուզում. Գալստանյանին հաճելի չէր Կանադայի թեմում եղած չարաշահումների մասին հարցը

Ինչ հարցեր են քննարկել Աննա Վարդապետյանն ու Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը

Բաքվի բանտում պահվող ԼՂ նախկին ղեկավարների կալանքի ժամկետը կրկին երկարաձգվել է

Գալստանյանը բացահայտեց և´ իր թիկունքում թաքնվածներին, և´ կիրանցիների հույզով քողարկված իրական նպատակները․ Հովհաննիսյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա գործիքներից մեկը, որ կսովորեցնի խաղաղ ապրել․ վարչապետ

Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ․ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը գնահատվում է ծանր (տեսանյութ)

2014-ի դասագրքում Հայաստանը 29․743 կմ է, մեկը լսե՞լ է, որ եկեղեցին բողոքեր, դաշնակները ինքնահրկիզվեին․ Պետրոս Ղազարյան

Գալստանյանի գլխավորած ակցիան՝ ժամը 17:50-ի դրությամբ

Գյուղապետարանի հարևանությամբ դանակահարված հնդիկ ամուսիններ են հայտնաբերվել․ պարզվել է կասկածյալի ինքնությունը

Խաչագողե՜ր, սա է ձեր իսկական դեմքը, որ էդպես խնամքով փորձում եք թաքցնել դերասանական վատ խաղի տակ․ Ալեքսանյան

Ներողություն, ոստիկանները հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն․ Իոաննիսյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Ստրասբուրգ

ՌԴ-ն ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների անցկացումը. Զախարովա

Ուրուգվայի ներկայացուցիչների պալատը միաձայն ապրիլի 24-ն ընդունել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Վստահեցնում ենք՝ ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ հայտարարություն

Երևանում տեղի է ունեցել պանելային քննարկում բարձր էկոհամակարգերի զարգացման լուծումների մասին (տեսանյութ)

Գալստանյանի գլխավորած ակցիան՝ ժամը 16:20-ի դրությամբ

Որևէ արտառոց իրավիճակ չկա, ինչպես փորձ է արվում ներկայացնել․ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթը

ՆԳ նախարարությունն ու Եվրոպայի խորհուրդը կընդլայնեն համագործակցության օրակարգը

Ինչու են Օպերայի տարածքում կենտրոնացվել ոստիկանական մեծաթիվ ուժեր. ոստիկանապետը պարզաբանել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին