Երևան
12 °C
Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանությունից հետո Նորատուս գյուղում իրավիճակը չի հանդարտվում. մեր տեղեկություններով, լարվածությունն այնքան է մեծացել, որ սպանության մեջ մեղադրվող Մեխակ Հարությունյանի ընտանիքն ու հարազատները (այդ թվում հորեղբայրը՝ Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը) վախենալով վենդետայի վտանգից՝ լքել են գյուղը:
Այժմ նրանց բոլորի տներն իրավապահների կողմից վերցված են պահպանության տակ: Armtimes.com-ն այսօր փորձեց կապ հաստատել Մուրադ Հարությունյանի հետ, սակայն գյուղապետարանում ասացին, որ նա տեղում չէ, իսկ նրա բջջային համարին պատասխանած տղամարդը ներկայացավ որպես Հարությունյանի ընկեր.
- Պարոն Հարությունյանը չի, նրա ընկերն է, հեռախոսը ինձ է տվել, ինքն էստեղ չի:
- Նկատի ունեք՝ գյուղո՞ւմ չի:
- Գյուղում չի:
- Մենք տեղեկություն ունենք, որ դեպքից հետո նրանց ամբողջ ընտանիքը, հարազատները լքել են գյուղը, ճի՞շտ է դա:
- Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, սակայն մեզ հետ զրույցում պնդեց, որ մեր տեղեկություններն անհեթեթություն են:
Հարցին, թե ճի՞շտ է, որ Նորատուսում լարվածություն կա եւ նույնիսկ գյուղապետն է իր ընտանիքով գյուղից հեռացել՝ Գրիգորյանը պատասխանեց. «Անհեթեթություն եմ համարում եւ նման բամբասանքներին չեմ ուզում պատասխանել»:
Այսինքն՝ գյուղապետը սովորականի պես շարունակում է գյուղում աշխատե՞լ՝ հետաքրքրվեցինք. «Անհեթեթություն եմ համարում, բոլորն էլ աշխատում են»,- եզրափակեց նա:
ՀՀ քննչական կոմիտեից, ըստ էության, հաստատեցին մեր տեղեկությունները. սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրյալ Մեխակ Հարությունյանի ընտանիքի պահպանություն իրոք իրականացվում է.
«Քրեական գործով անհրաժեշտություն է եղել եւ քննիչը որոշում է կայացրել մեղադրյալի ընտանիքի եւ անձնական գույքի պահպանման վերաբերյալ, որի կատարումը հանձնարարվել է համապատասխան մարմիններին»,- մեզ հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Մեխակ Հարությունյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության եւ ապօրինի զենք պահելու մեջ: Հիշեցնենք, որ երեկ Մեխակ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը մեր թղթակցին ասել էր, որ իր պաշտպանյալին կալանավորելուց հետո միջնորդել է քննիչին, որպեսզի անվտանգության նկատառումներից ելնելով Հարությունյանին «Նուբարաշեն» ՔԿՀ չտեղափոխեն: Նշենք, որ սպանված Հայկ Հակոբյանը քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդին է: Նա կալանավորվել է 2016 թվականին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործի շրջանակներում:
Նորատուսցի Ալիկը պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հենց այդ պատճառով էլ պաշտպանը միջնորդել է, որպեսզի Մեխակ Հարությունյանին այդ ՔԿՀ չտեղափոխեն, այլ տեղափոխեն «Երեւան-Կենտրոն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT